9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Իմ Հոգուց պիտի թափեմ վերջին օրերին

Իմ Հոգուց պիտի թափեմ վերջին օրերին

Բանալի համար. Հովել 2:28-32 — Գործ. 2:17-21

Հովել 2:28-32 — 28   Եւ պիտի լինի սորանից հետո, որ  իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, եւ պիտի մարգարէանան  ձեր տղերքն ու  ձեր աղջկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։  29  Եւ  ծառաների ու աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին։  30  Եւ նշաններ պիտի տամ երկնքումը ու երկրիս վրա. արյուն եւ կրակ եւ ծուխի սյուներ։  31  Արեգակը պիտի փոխվի խավարի, եւ լուսինը՝ արեան,  Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ։  32  Եւ պիտի լինի, որ  ամեն ով որ կանչէ Տիրոջ անունը, կփրկուի. որովհետեւ  Սիօն սարի վերա եւ Երուսաղէմում փրկություն կլինի՝ Տիրոջ ասածի պէս. եւ  այն մնացորդների վրա, որոնց Տէրը կկանչէ։ 

Գործ. 2:17-21 — 17  Եւ պիտի լինի սրանից հետո, վերջին օրերին, ասում է Աստուած, որ իմ Հոգուց պիտի թափեմ ամէն մարդու վրա, եւ ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարէանան. ձեր երիտասարդները  տեսիլքներ կտեսնեն, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։  18  Եւ իմ ծառաների վրա եւ իմ աղախինների (անգլերեն երկուսի վրա էլ տղամարդկանց և կանանց) վրա էլ այն օրերում իմ Հոգուց կթափեմ, եւ  կմարգարէանան։  19   Եւ նշաններ կտամ վերեւը երկնքում, եւ նշաններ ներքեւը երկրում, արյուն եւ կրակ եւ ծխի մառախուղ։  20   Արեգակը խավար կդառնա, եւ լուսինն արյուն, Տիրոջ մեծ եւ երեւելի օրը դեռ չեկած։  21  Եւ կլինի, ամեն ով որ Տիրոջ անունը կկանչէ՝ կփրկվի։   

1. Այս խոստումը վերջին օրերի համար է: 

Պետրոսը նշում է Հովել մարգարէի խոսքը և գիտակցաբար նա փոխում է խոսքի այն մասը որտեղ Հովելն ասում է, «հետո», – իսկ Պետրոսն նշում է, «վերջին օրերում». Նոր Կտակարանում «վերջին օրերում» առտահայտությունը վերաբերում է ողջ ժամանակահատվածում, սկսած Պենտեկոստեի օրից մինչև Քրիստոսի Երկրորդ Գալուստը. Այն ինչ որ Հովել մարգարեն կանխատեսել էր 830 մ.թ.ա., Պետրոսն ասում է որ այդ խոսքը կատարվեց Պենտեկոստեի օրը մ.թ. 33, և այդ խոսքի իրականացումը շարունակում է 2000 տարի, և այն չի կարող լինել ամբողջական մինչեւ Հիսուսը վերադառնա երկրի։

  • Դուք չեք կարող հասկանալ Հովելի 2-ը եւ Գործք 2-ը Աստծո մեծ նպատակից դուրս, որի նպատակը հետեվյալն է «Հոգով զորացնելու Իր ժողովրդին», որպեսզի նրանք քարոզեն ավետարանը մինչև աշխարհի ծայրերը: Այս մասին շատ պարզ նշված է Գործք. 2։8ում։ 

Բայց  դուք զօրություն կառնէք՝ երբոր Հոգին ձեզ վրա կգա,  եւ իմ վկաները կլինիք Երուսաղէմում եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը։  

վերջին օրերին, ասում է Աստուած, որ իմ Հոգուց պիտի թափեմ ամէն մարդու վրա

Վերջին տվյալների համաձայն մնացել է միայն 500 չավետարանված մարդկային խմբեր որոնք հիմնականում բնակվում են 10/40 ասված պատուհանի տարածաշրջաններում։ Ինչքան որ գնալով այս թիվը նվազի այնքան ավելի դժվար է լինելու Խոսքի Ավետարաչությունը, բայց միևնուն պահին ավելի մեծ արթնությունն է լինելու Քրիստոսի մարմնի մեջ որպեսզի Խոսքը վկայվի չավետարանված ազգերին և մարդկային խմբերին։ 

2. Այս խոստումը ամբողջ մարդկության ԵՎ ազգերի համար է:

Եւ պիտի լինի սրանից հետո, վերջին օրերին, ասում է Աստուած, որ իմ Հոգուց պիտի թափեմ ամէն մարդու վրա, եւ ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարէանան. ձեր երիտասարդները  տեսիլքներ կտեսնեն, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։  18  Եւ իմ ծառաների վրա եւ իմ աղախինների (անգլերեն երկուսի վրա էլ տղամարդկանց և կանանց) վրա էլ այն օրերում իմ Հոգուց կթափեմ, եւ  կմարգարէանան։  

  1. Ուշադրություն դարձրեք, որ Նա խոստանում է թափել իր Հոգին ամբողջ մարդկության վրա։
  • Թվոց 11-ը մի հետաքրքիր պատմության մասին է նշում երբ իսրայելացիները թափառում էին անապատում, նրանք այնքան բողոքներ ներկայացրեցին Մովսեսին մինչ նա դիմեց Աստծուն ասելով որ այլևվս չի կարող այս գործը շարունակել (հմ.14):

Երբեվից է մտածել եք հանձնվելու մասին։ Ընտանիք, մարդ, կին, երեխաներ, հարաբերություններ կամ աշխատանք… 

Մովսես — Թվ. 11:14 – 14  Ես միայնակ չեմ կարող կրել այս ժողովրդի բեռը, որովհետեւ իմ ուժերից վեր է դա։  

Աստված «ասեց Մովսէսին. Ինձ համար Իսրայէլի ծերերից եօթանասուն հոգի ժողովիր, որոնց ճանաչում ես իբրեւ ժողովրդի մէջ ամենածեր մարդիկ եւ իսրայէլացիների գլխավորներին։ Նրանց կը բերես վկայութեան խորան, եւ նրանք այնտեղ կը կանգնեն քեզ հետ։  17 Ես կ՚իջնեմ այնտեղ, կը խօսեմ քեզ հետ և քեզ վերայ եղած հոգուցը կառնեմ, եւ նորանց վերայ կդնեմ։ Նրանք ի վիճակի կը լինեն կրելու այդ ժողովրդի յանդգնութեան բեռը. եւ դու միայնակ չես կրի դա։  

  • Սակայն, երկու երեցներ մնացել էին ճամբարում եւ չէին գնացել վկայության խորանը. Նրանց անուններն են, Էլդադը եւ Մեդադը։ 

Փոխարեն այն երկու տղամարդկանց դադարեցնելը, Մովսէսն ասաց Հեսուին «Ի՞նձ համար ես նախանձում.  երանի՜ թէ Եհովայի բոլոր ժողովուրդը մարգարէներ լինէին, եւ Եհովան իր Հոգին նորանց վրա դնէր։» (Թվ. 11:29) 

  • Այն ինչ որ  Մովսեսը մաղթեց, Հովել մարգարեն կանխատեսեց և այն ինչ Պետրոսը բացատրեց այժմ հասանելի է յուրաքանչյուր հավատացյալի։

Որովհետև — Աստուծո մօտ աչառություն չ’կա (Հռ. 2:11)։

«Եւ ձեր ծառաների ու աղախինների վերայ էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին։» Ասում է զորաց Տերը։ 

  • Ես էլ Մովսեսի պես ցանկանում եմ որ յուրաքանչյուր ծառայությունների ժամանակ  բոլորս  խորապես լցվենք Սուրբ Հոգով, որտեղ կլինեն մարգարեություններ և կգործեն Հոգու պարգևները եկեղեցու շինության համար։ Իսկ ի՞նչ է մեզ խանգարում.   
  1. Տեսիլքների և Երազների նպատակը հետևյալն է.
    Աստվածաշնչը  հայտնում է որ Աստված մարդկանց երազներ ու տեսիլքներ է հայտնում պատմության այն կարևոր պահերին որ իր գործը առաջ մղի երկրի վրա։ 
  • Պօղոս Առաքյալը իր տեսիլքի մեջ տեսավ մի Մակեդոնացի մարդու (Գործք 16:9), և այդ տեսիլքի ժամանակ նա լսեց այս միսիոներական կանչը, որն ասաց «Անցիր Մակեդոնիա՝ եւ օգնիր մեզ»։ 

Պողոս Առաքյալն ասաց «Տէրը հրավիրում է մեզ, որ ավետարանենք Մակեդոնիաայում բնակվող ժողովուրդին» (Գործք 16:10)։   

Կորնելիոսը իր տեսիլքի մեջ տեսավ.

5  Եւ հիմա մարդիկ ուղարկիր Հոպպէ, եւ կանչիր Սիմօնին, որ Պետրոս է կոչվում։  6  Նա հյուր է մի  կաշեգործ Սիմօնի մօտ, որի տունը ծովի մօտ է. Նա կասի քեզ ինչ պէտք է անել։  Գործ. 10:3-6 

9  Պետրոսը վեր ելաւ կտուրը վեց ժամի մօտերը աղօթք անելու.  10  Սովեց՝ եւ կամենում էր ճաշել, եւ նորանք կերակուր պատրաստելիս՝ մտքի յափշտակություն եղավ նորա վրա։  11  Եւ  տեսավ երկինքը բացված. 

16  Այս երեք անգամ եղավ 

19  Եւ դեռ Պետրոսը այն տեսիլքի համար միտք էր անում,  Հոգին նորան ասեց. Ահա երեք մարդիկ քեզ որոնում են։ 20 Բայց վեր կաց իջիր. Եւ գնա նորանց հետ առանց խղճմտանք անելու, որովհետեւ ես եմ ուղարկել նորանց։  

44  Եւ Պետրոսը դեռ այս բանը խօսելիս,  Սուրբ Հոգին իջավ այն խօսքը լսողների բոլորի վրա։  45  Եւ զարմացան Պետրոսի հետ եկող հավատացեալները,  որ թլփատութիւնիցն էին.  որ հեթանոսների մէջ էլ Սուրբ Հոգու պարգեւը թափվում էր։  

3. Այս խոստումը գալիք դատաստանի համար է:

Արեգակը պիտի փոխուի խավարի, եւ լուսինը՝ արեան,  Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ։

  1. Այս համարները երբեք չեն կատարվել Հովել մարգարեի օրերում։ Եվ չկատարվեցին Պենտեկոստէի օերում, և նույնիսկ նրանից հետո։

Դանիել մարգարեն այն անվանում է Տիրոջ մեծ եւ ահեղ օրը, աշխարհի վերջին յոթ տարիները։

Հիսուսն ասաց, «Եւ արքայության այս Ավետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների (ազգերի կամ մարդկային ցեղերի). եւ ապա պիտի գա վերջը Մատթեվոս 24։14»։ 

    • Աստված երբեք չի դատապարտի մի ազգ կամ մարդկային ցեղ որին չի վկայվել Ավետարանի բարի լուրը։ 
  1. Այս խոստումը խոսում է ձրի փրկության մասին։

«Եւ պիտի լինի, որ  ամեն ով որ կանչէ Տիրոջ անունը, կփրկվի.» (Հովել 2:32): 

  1. Սա նախորդ ճշմարտության հակառակ կողմն է: Եթե Աստված կդատի մեղավորներին Իր երկրորդ գալստյան ժամանակ, ապա նա նաեւ հրավիրում նրանց փրկելու իրենց մեղքերից. Այս տեքստը այնքան կարեւոր է որ այն նշված է Աստվածաշնչում երեք անգամ։
  • Հովել 2։28-ում, 
  • Գործք 2:21-ում, 
  • Հռոմեացիների 10։13-ում։ 
  1. Աստված ցանկանում է ամեն ոք ընդունի Հիսուսին որպես անձնական Տեր և Փրկիչ և իր Հոգին կթափի յուրաքանչուր անձի վրա։
  • Քրիստոսի Ծննդյան մասին նշում է Աստվածաշունչը 9 անգամ
  • Մկրտության մասին 20 անգամ
  • Ապաշխարհության մասին 71
  • Երկրորդ Գալստյան մասին 380 համարներ պարզ խոսում են Հիսուսի 2րդ գալստյան մասին։
  • Ամեն 25 համարից մեկը նշում է Նրա գալստյան մասին։

ԱՄՓՈՓՈւՄ

Հովել 1:12 –  Որթը չորացել է, եւ թզենին թոռոմել, նռնենին, արմավենին էլ եւ խնձորենին՝ արտի բոլոր ծառերը չորացել են. որովհետեւ  ցամաքել է ուրախութիւնը մարդկանց որդիներիցը։ 

Հովել 3:18 – 18  Եւ պիտի լինի այն օրը որ սարերը  քաղցու պիտի ծորեցնեն, և բլուրները կաթ հոսեցնեն, եւ Յուդայի  բոլոր ձորերը ջուր պիտի բղխեն, եւ  Տիրոջ տանիցը մի աղբիւր պիտի դուրս գայ, եւ ոռոգէ  Սատիմի ձորը։  

Այո՛, կը լինի այնպէս, որ այն օրը լեռները քաղցրութիւն կը բխեցնեն, բլուրները կաթ կը յորդեցնեն, Յուդայի երկրի բոլոր աղբիւրները ջուր կը բխեցնեն, Տիրոջ Տանից աղբիւր կը բխի եւ կ՚ոռոգի շրջակայքի ձորը։