Հասկանալու համար, թե ինչու է Խաչը կարևոր մարդկության փրկության համար, մենք պետք է հասկանանք Եդեմի պարտեզում բարու և չարի գիտության ծառի առեղծվածը:
Ծննդոց 2:16-17 — 16 Տեր Աստված պատվիրեց մարդուն՝ ասելով. Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կե՛ր, 17 բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես։
Ծննդոց 3:6-7 — 6 Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ էր ուտելու համար և հաճելի էր աչքերին, և որ ծառը ցանկալի էր նայելու համար. առավ նրա պտղից ու կերավ և տվեց նաև իր ամուսնուն, և նա կերավ։ 7 Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին, և իմացան, որ մերկ են, և թզենու տերևներ կարեցին ու իրենց համար ծածկոցներ շինեցին։
14 Տեր Աստված ասաց օձին. Քանի որ դու արեցիր այդ, անիծյալ լինես բոլոր անասունների և դաշտային բոլոր կենդանիների մեջ. փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերին։ 15 Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև. նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը։
17 Ադամին ասաց. Քանի որ դու լսեցիր քո կնոջ խոսքին և կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ՝ ասելով. “Դրանից չուտե՛ս”, անիծյալ լինի երկիրը. քո պատճառով նեղությամբ ուտես դրանից քո կյանքի բոլոր օրերին։ 18 Նա փուշ ու տատասկ աճեցնի քեզ համար, և դու դաշտի խոտն ուտես։ Եվ Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվից հանդերձներ պատրաստեց և հագցրեց նրանց։
Բանալի համար. Բ Օրինաց 21:22-23, Գաղատացիս 3:13
22 Եթե մեկը մահապատժի արժանի մեղք գործի, նա պետք է մեռցվի. դու նրան կկախես ծառից։ 23 …որովհետև կախված մարդը Աստծուց անիծված է։
Գաղատացիս 3:13 — Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց՝ մեզ համար անեծք դառնալով (քանզի գրված է. Անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, ով կախվում է փայտից (Բ Օր. 21.23)։
Հով. 3:14-16 — 14 Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, 15 որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ 16 Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։
1 Կոր. 1:18 – Որովհետեւ խաչի խօսքը կորածների համար hիմարութիւն է, բայց մեզ փրկուածներիս համար Աստուծոյ զօրութիւն է։
1. Խաչն ունի մարդկանց ազատելու զորություն:
Գործք Առաքելոց 5:30 — Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք փայտից կախելով սպանեցիք։
Գործք Առաքելոց 10:39 — Եվ մենք վկա ենք այն ամենին, ինչ նա արեց հրեաների երկրում և Երուսաղեմում, որին սպանեցին՝ փայտից կախելով։
Գործք Առաքելոց 13:29 — Երբ նրա մասին գրված ամեն բան կատարեցին, փայտից իջեցրին ու գերեզման դրեցին։
2. Խաչն ինձ հիշեցնում է իմ մեղքերի գինը, որ Հիսուսը վճարեց:
Ա Պետրոս 2:24 — Նա մեր մեղքերն իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք նրա վերքերով բժշկվեցիք։
2 Կոր. 5:21 – Որովհետեւ Աստուած նորան, որ մեղք չգիտէր, մեզ համար մեղք արաւ. որ մենք Աստուծո արդարությունը լինենք նորանում։ Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության (Եփ. 1:7)։ Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք նրան, որովհետև Գառան հարսանիքը հասավ, և նրա կինը պատրաստեց ինքն իրեն։ Նրան տրվեց, որ հագնի սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ», որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է (Հայտ. 19:7-8)։
3. Խաչն ինձ հիշեցնում է Գեթսեմանի եվ Եդեմի պարտեզները:
Ծննդոց 3:24 — Եվ արտաքսեց Ադամին և Եդեմի պարտեզի դիմացը դրեց Քերովբեներին և ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ կենաց ծառի ճանապարհը հսկելու համար։
- Մեզ համար շատ կարևոր է հասկանալ, որ խաչի միջոցով Քրիստոս մեզ ազատեց մեղքի իշխանությունից և բացեց դրախտի դուռը: Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկաս 23:43)։
Հայտնություն 2:7 — Հաղթողին թույլ կտամ ուտել կենաց ծառից, որ Աստծու դրախտում է։
Հայտնություն 22:1-5 — 1 Հրեշտակն ինձ ցույց տվեց կենաց ջրի գետը՝ փայլուն, ինչպես բյուրեղը, որ բխում էր Աստծու ու Գառան գահից։ 2 Եվ նրա հրապարակի մեջտեղում՝ գետի այս ու այն կողմերում, կենաց ծառն էր, որ տասներկու պտուղ էր տալիս. ամեն ամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևները ազգերին բժշկելու համար էին։ 3 Այնտեղ այլևս նզովք չի լինելու։ Աստծու ու Գառան գահը նրա մեջ է լինելու, և նրա ծառաները պաշտելու են նրան։ 4 Եվ տեսնելու են նրա երեսը, և նրա անունը նրանց ճակատների վրա է լինելու։ 5 Այնտեղ գիշեր չի լինելու. ճրագի և արեգակի լույսի կարիք չի լինելու, որովհետև Տերը՝ Աստված է լուսավորելու նրանց, և պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։
14 Երանելի են նրա պատվիրանները պահողները, որովհետև նրանցն է իշխանությունը կենաց ծառի վրա և քաղաքի դռնով ներս մտնելու։
Նոր Կտակարանում «խաչ» բառը հիշատակվում է 35 անգամ.
Ղուկաս 9:23 — Եվ բոլորին ասում էր. Եթե մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու իմ հետևից գա։
Հով. 19:17-19 – Նա ինքն էր խաչը վերցրել և գնում էր այն տեղը, որ Գագաթ էր կոչվում, որ եբրայերեն Գողգոթա է կոչվում։ Այնտեղ նրան խաչը հանեցին և նրա հետ՝ ևս երկու հոգու՝ այս և այն կողմից, իսկ Հիսուսին՝ մեջտեղում։ Պիղատոսը մի տախտակի վրա գրեց և դրեց խաչի վրա. գրված էր՝ «ՀԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ, ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ»։