Ինչու Քրիստոսը չի վերադառնում
Կենտրոնացում.
Դուք երբևէ մտածո՞ւմ եք, թե՚ ինչո՞ւ Քրիստոսը չի վերադառնում դատելու աշխարհը, ինչպես խոստացավ:
Agapētos x62 — ագա փէյ թաս
2 Պետ. 3:1,14,17 – 1 Սիրելիներ, սա արդէն երկրորդ թուղթն եմ գրում ձեզ.
8 Բայց այս եւս ձեզնից ծածկուած չլինի, սիրելինե՛ր.
14 Սրա համար, սիրելիներ.
15 Եւ Տիրոջ համբերատարությունը փրկություն համարեցէք, ինչպէս որ մեր սիրելի եղբայր Պօղոսն էլ գրեց ձեզ.
17 Ուրեմն դուք, սիրելիներ.
Բանալի համարներ. 2 Պետ. 3:1-7
Սիրելինե՛ր, գրում եմ ձեզ այս երկրորդ թուղթը, որով ձեր մաքուր մտքերն եմ արթնացնում հիշեցման համար. 2 Որ հիշեցէ՛ք սուրբ մարգարէների կողմից նախապէս ասված պատգամները, ինչպէս նաեւ ձեր առաքեալների կողմից ասված Տիրոջ եւ Փրկչի պատվիրանները։ 3 Բայց նախ այս բանն իմացէ՛ք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկութիւնների. 4 Եվ պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստեան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց հետո ամէն ինչ այն նոյն ձեւով է մնում, ինչպէս էր արարչագործութեան սկզբից»։ 5 Վասնզի նրանք ուզում են այս բանը մոռանալ, թէ երկինքները վաղուց էին եւ երկիրս ջրից եւ ջրով հաստատուած է Աստուծոյ խօսքով. 6 Նորա համար այն հին աշխարհքը ջրհեղեղով ապականուած կորավ։ 7 Իսկ այժմ երկինք եւ երկիր պահված են այդ նույն խօսքով, վերապահված են կրակին դատաստանի օրվա եւ ամբարիշտ մարդկանց կործանման օրվա համար։
8-9 հատվածներում Պետրոսը տալիս է երկու ճշմարտություն, որոնք կօգնեն բացատրել, թե ինչու է Աստված ձգձգում Քրիստոսի վերադարձը աշխարհը դատելու համար.
8 Բայց այս եւս ձեզնից ծածկուած չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մէկ օրը՝ ինչպէս հազար տարի է, եւ հազար տարին՝ ինչպէս մէկ օր։ 9 Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն։
1. Քրիստոսի վերադարձը կարծես հետաձգվում է — քանի որ Աստծո հեռանկարը արմատապես տարբերվում է մեր տեսանկյունից (3:8):
8 Բայց այս մէկն էլ ձեզանից ծածուկ չ’լինի, սիրելիներ, որ Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարվա պէս է եւ հազար տարին ինչպէս մէկ օր։
- Երկու կարեվոր համարներ Հիսուսի վերադարձի մասին։
-
ԱՌԱՋԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՍԻՆ։
Գաղ. 4:4 – 4 Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից եւ մտավ օրէնքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրություն ընդունենք։
Դան. 9:25-27 – 25 Եւ իմացիր ու հասկացիր, որ Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչեւ Մեսիա իշխանը եօթը եօթնեակ (49տարի) եւ վաթսունեւերկու եօթնեակ կա (434 տարի), որ դարձեալ պիտի շինվի հրապարակը եւ պարիսպը, այն էլ նեղ ժամանակներում։ (483 տարի)
26 Եւ վաթսունեւերկու եօթնեակից հետո պիտի Մեսիան մահով դատապարտվի բայց չէ թէ իր համար. Եւ եկող իշխանի ժողովուրդը պիտի փչացնէ քաղաքը եւ սրբարանը, եւ նորա վերջը իբր թէ հեղեղով կլինի, եւ մինչեւ պատերազմի վերջը ավերումներ են որոշուած։
27 Եւ նա պիտի զօրացնէ ուխտը շատերի համար մէկ եօթնեակ, եւ եօթնեակի կէսին պիտի դադարեցնէ զոհը եւ պատարագը. Եւ տաճարի ծայրի վերա ավերածի պղծությունը կլինի մինչեւ որ վերջնական եւ նախասահմանեալ պատուհասը կթափվի ավերածի վերա։
-
ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՍԻՆ։
Մատ. 24:14 – 14 Եւ արքայութեան այս ավետարանը բոլոր տիեզերքում կքարոզվի ամեն հեթանոսներին վկայություն լինելու համար, եւ այն ժամանակ կգա վերջը։
Ղուկ. 21:24 – 24 Եւ Երուսաղէմը հեթանոսներից ոտնակոխ կ’լինի, մինչեւ որ հեթանոսների ժամանակները կատարվեն։
ՀԱՐՑ 2։ Ի՞սկ ինչքան ժամանակ է մնացել որպեսզի հեթանոսների ժամանակները լռանան։
2. Ավետարանը պետք է քարոզվի բոլոր ազգերին եվ լեզուներին վկայություն լինելու համար։
Հռ. 10:14-15 – 14 Արդ ի՞նչպէս կանչեն, որին չ’հավատացին. եւ ի՞նչպէս հավատան, որից չ’լսեցին. եւ ի՞նչպէս լսեն առանց քարոզողի. 15 Եւ ի՞նչպէս քարոզեն, եթէ չ’ուղարկվեն. ինչպէս գրուած է, Որպէ՜ս գեղեցիկ են նորանց ոտները՝ որ խաղաղութիւն են քարոզում եւ բարի բաներ են ավետիք տալիս։