9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

ԻՆՉՊԵՍ Է ԱՍՏՎԱԾ ԿԱՌՈւՑՈւՄ ԻՄ ՀԱՎԱՏՔԸ

Եբրայեցիս 11.6 – Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։

Ղուկաս 17.5 — Եվ առաքյալները Տիրոջն ասացին. Ավելացրո՛ւ մեր հավատը։

ԻՆՉՊԵՍ Է ԱՍՏՎԱԾ ԿԱՌՈւՑՈւՄ ԻՄ ՀԱՎԱՏՔԸ?

ՀՈԲ 7.17-18 Մարդն ի՞նչ է, որ դու նրան մեծարես և որ ուշադրությունդ նրա վրա դարձնես Եվ նրան ամեն առավոտ այցելես, նրան ամեն վայրկյան փորձես։

Բանալի համարներ.

1. Աստված փորձում է իմ հավատքը անցկացնելով դժվարությունների միջով:
God tests my faith through difficulties.

Ա Պետրոս 1.6-7 — 6 Նրանով կուրախա նաք, թեև հիմա պետք է որ տարատեսակ փորձություններից փոքր-ինչ տրտմած լինեք, 7 որպեսզի ձեր հավատի փորձառությունն ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում, ձեռք բերի գովք, պատիվ ու փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ.

Ոչինչ չի մտնում ձեր կյանք առանց Աստծո թույլտվության: Երբեմն Աստված ստիպված է լինում հատուկ խնդիրներ առաջացնել՝ ձեզ սովորեցնելու և փորձելու համար: Հովնանի օրինակը. Աստված ստեղծեց այս մեծ ձկանը, որպեսզի կուլ տա Հովնանին, մինչև նա ընդունի, որ Աստծուց բացի ուրիշ ոչ ոք չկա:

Եսայի 48.10 — Ահավասիկ ես քեզ զտեցի, բայց ոչ որպես արծաթ, Ես քեզ փորձեցի նեղությա՛ն հալոցում։

Հակոբոս 1.2-3  — Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝ իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։

Հակոբոս 1.2-3-ը ձեր վաղ փորձությունների վերջնական արդյունքն է:

Դաս 1․ Ես պետք է սովորեմ միշտ ուրախ լինել։
I must learn to rejoice continually.

Փիլիպպեցիներին 4.4 — Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք։

2. Աստված փորձում է իմ հավատքը՝ պահանջների միջոցով։
    God tests my faith through demands.

Ելից 16.4 — Եվ Տերն ասաց Մովսեսին. Ահա ես երկնքից հաց պիտի տեղացնեմ ձեզ համար. թող ժողովուրդը վեր կենա և օրվա համար պետք եղածը հավաքի նույն օրը, որպեսզի փորձեմ նրանց, թե իմ օրենքի համաձա՞յն պիտի գնան, թե՞ ոչ։

Հիսուսը խնդրեց Իր աշակերտներին կերակրել 5000-ին՝ առանց նրանց ծրագիր տալու: Ինչպե՞ս է դա հնարավոր: Նա փորձարկում էր աշակերտների հավատքը։

Դաս 2․ Ես պետք է սովորեմ՝ անմիջապես հնազանդվել:
               
I must learn to — obey immediately.

3. Աստված փորձում է իմ հավատքը՝ ուշացումներով:
    God tests my faith through delays.

Օրինակ՝ զբաղված ռեստորանները…

COVID-ն ամեն ինչ հետաձգեց: Բանն այն է, որ ոչ ոք չի սիրում սպասել:

Ամերիկյան ընտանիքի համար շաբաթական սննդի պատրաստման համար պահանջվում է 13 ժամ…

Եթե դուք բամբուկի բույս եք տնկում, երկու-երեք տարվա ընթացքում գրեթե ոչ մի աճ չեք տեսնի: Այնուհետև այդ երկար սպասելուց հետո բամբուկը ընդամենը 90 օրվա ընթացքում կաճի ավելի քան 50 ոտնաչափ:

Բ Օրինաց 8.2 —  Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով քո Տեր Աստվածը քառասուն տարի ման ածեց քեզ անապատում, որպեսզի քեզ խոնարհեցնի քեզ փորձելու համար և իմանալու, թե ի՛նչ կա քո սրտում, և թե կպահե՞ս արդյոք նրա պատվիրանները, թե՞ ոչ։

Դաս 3․ Ես պետք է սովորեմ համբերատար սպասել:
               
I must learn to wait patiently.

Եսայի 64.4 — Աստված… քեզնից բացի, որ գործում է նրանց համար, ովքեր իրեն են սպասում։

4. Աստված փողով է ստուգում իմ հավատքը։
    God tests my faith with money.

Ղուկաս 16.11 — Արդ եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ո՞վ ձեզ ճշմարիտը կվստահի։

Բ Կորնթացիս 8.7-8 — Բայց ինչպես որ առավել եք ամեն բանում՝ հավատով, խոսքով, գիտությամբ, ամեն ջանքով և մեր հանդեպ ձեր սիրով, թող որ այդ շնորհում էլ առավել լինեք։ Ոչ թե հրամայելով եմ ասում, այլ ուրիշների ջանասիրությունը մեջբերելով՝ ձեր սիրո անկեղծությունն եմ փորձում։

Մաղաքիա 3.10 — Ամբողջ տասանորդը գանձատո՛ւն տարեք, որպեսզի իմ տան մեջ պաշար լինի, և սրանով ինձ փորձե՛ք,- ասում է Զորքերի Տերը,- թե արդյոք ձեզ համար չե՞մ բացելու երկնքի պատուհանները և օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի։

Դաս 4․ Ես պետք է սովորեմ առատաձեռնորեն տալ:
               
I must learn to give generously.

Ո՞ր ոլորտում է Աստված կառուցում ձեր հավատքը՝ փորձելով այն:

  • Դժվարություններ
  • Պահանջեր
  • Ուշացումներ
  • Փող

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով։