9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

ԻՆՉ ՀԱՎԱՏԸ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՔԵԶ ՀԱՄԱՐ

«Հավատ» և «Հավատք» բառերը նույն արմատական բառերն են։ Նելսոն Աստվածաշնչյան Բառարանը սահմանում է հավատքը որպես հավատ առ Աստված կամ վստահ վերաբերմունք Աստծո հանդեպ, ներառյալ՝ մեր սեփական կյանքի համար հավատարմ մնանք Իր կամքին։ Նելսոնը նաև ասում է, որ հավատքը Աստծո ճշմարտությանը վստահելն է: 

Հավատն ու հավատքը մի բան չէ, ինչ Դուք կարող եք տեսնել: Դա նման է էլեկտրականության. եթե Ձեր մատը մտցնեք էլեկտրական վարդակի մեջ, հոսանքը չենք տեսնի, բայց կիմանաք, որ այն կա: 

Հավատն ու հավատքը նույն մետաղադրամի երկու կողմերն են: Հավատքի համար կա առնվազն չորս հունարեն բառ, և ամենից հաճախ օգտագործվողը pistisն է, որը նշանակում է համոզում: 

Բանալի համարներ.

1. Հավատքն է որոշում, թե Աստված ինչ կարող է անել իմ կյանքում:
     Faith determines what God can do in my life.

Մատթեոս 9:28 — Երբ տուն հասավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Հավատո՞ւմ եք, (pisteuō, to think to be true) որ կարող եմ դա անել»։ Նրան ասացին. «Այո՛, Տե՛ր»։

Մատթեոս 9:29 — Այդ ժամանակ դիպավ նրանց աչքերին ու ասաց. Թող ըստ ձեր հավատի (pistis, conviction of the truth of anything, belief) լինի ձեզ։

Թերահավատությունը մարդու կյանքի առաջին խոչընդոտն է:

2. Հավատքը կարող է լուծել անհնարին խնդիրները:
     Faith can solve impossible problems.

Մատթեոս 17:20 — Հիսուսը նրանց ասաց. Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս սարին ասեք՝ “Այստեղից այնտե՛ղ փոխադրվիր”, այն կփոխադրվի։ Եվ ձեզ համար անկարելի ոչինչ չի լինի։

Հերովդես Մեծը Մասադայում տպավորիչ ամրոց կառուցեց՝ ցուցադրելու իր սեփական ուժը, բայց այսօր մեզ հիշեցվում է, որ եթե մենք մանանեխի հատիկի պես հավատ ունենանք, կարող ենք տեղափոխել այդպիսի սարեր:

3. Հավատքն աղոթքի պատասխանը ստանալու բանալին է:
     Faith is the key to answered prayer.

Մատթեոս 21:22 — Եվ այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատքով խնդրեք, կստանաք։

Հակ. 4:3 – 3   Խնդրում էք եւ չէք առնում,  որովհետեւ չար կերպով էք խնդրում, որ ձեր ցանկութիւններումը վատնէք։  

4. Հավատքը հրաշքների հիմքն է:
     Faith is the basis for Miracles.

Հովհաննես 14:12 — Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ նույն գործերը կանի, որ ես եմ անում, և դրանցից է՛լ ավելի մեծ բաներ կանի, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում։

5. Հավատքի պակասը մեղք է։
     Lack of faith is sin.

Հռոմեացիս14։23 — Ամեն բան, որ հավատից չէ, մեղք է։

Եթե ես ունեմ աթոռ, որի վրա բազմիցս նստել եմ, վստահություն եմ ստեղծել, որ այն կպահի ինձ: Ես հավատ ունեմ այդ աթոռի նկատմամբ։ Նմանապես, մենք պետք է բոլոր ժամանակներում հավատք ունենանք առ Քրիստոս: 

6. Հավատքը կյանքում հաջողություն է բերում:
     Faith produces success in living.

Ա Հովհաննես 5:4 — որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։ 

Մտածեք Աստվածաշնչի մի քանի մեծագույն առաջնորդների մասին:

    • Նոյը տապանը կառուցեց՝ չտեսնելով անձրևը։
    • Աբրահամ, «գնա և ԵՍ քեզ ցույց կտամ։»
    • Մովսեսը Իսրայելին տանում է մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում։
    • Երիքովի պարիսպներն ընկան այն բանից հետո, երբ իսրայելացիները վեց օր շարունակ շրջեցին քաղաքի պարիսպների շուրջը, իսկ յոթերորդ օրը՝ յոթ անգամ, հետո փողերը հնչեցրին։
    • Գեդեոնը 300 հոգով կռվեց 100,000-ի դեմ։

Այսպիսով, ի՞նչ է Հավատքը:
So then what is Faith.

Եբրայեցիներին 11:1, 6 – 1 Հավատքը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է, …6 Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։

1. Հավատքն ընդլայնում է իմ երևակայությունը:
    Faith is stretching my imagination. 

Եփեսացիս 3:20 — Բայց նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում։

2. Հավատքը նախաձեռնող է։
     Faith is taking the initiative. 

Մար. 5:34 – 34  Նա էլ ասեց նորան. Դուստր, քո հաւատքն ազատեց քեզ, գնա խաղաղութեամբ, եւ քո տանջանքից առողջ եղիր։ 

3. Հավատքը՝ անհաջողությունը վտանգի ենթարկելն է։
     Faith is risking a failure.

2 Կոր. 5:7 – 7 Որովհետեւ հաւատքով ենք գնում, եւ ոչ թէ երեւոյթով։

4. Հավատքը հնազանդվելն է Աստծո խոսքին:
     Faith is obedience to God’s word.

Եբրայեցիներին 11:8 — Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց՝ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում։

Ծննդոց 15:1-4 — Այս դեպքերից հետո տեսիլքում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ համար վահան եմ, և քո վարձը խիստ շատ է։ Աբրամն ասաց. Ո՛վ Ամենակարող Տեր, ի՞նչ ես տալու ինձ, քանի որ ես առանց զավակի եմ մնացել, և իմ տան տիրողն ահա դամասկացի Եղիազարն է։ Աբրամը նաև ասաց. Քանի որ ինձ սերունդ չտվեցիր, ուստի իմ ընդոծինն է ինձ ժառանգ լինելու։ Եվ ահա Տիրոջ խոսքը եղավ նրան՝ ասելով. Նա քո ժառանգը չի լինի, այլ նա, որ քո մեջքից է դուրս գալու, նա՛ կլինի քո ժառանգը։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով