Եսայի 54.17 — Քո դեմ ստեղծված ոչ մի զենք հաջողություն չի ունենալու, և ամեն մի լեզու, որ դատաստանի է ելնում քո դեմ, պիտի դատապարտվի։ Սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և ինձնից է գալու նրանց արդարությունն ասում է Տերը։
- Եբրայերեն բնագրում «ne’um YHWH» արտահայտությունը հանդիպում է մոտ 360+ անգամ (սովորաբար նշվում է մոտ 361 անգամ)։
Ղուկաս 5.4-5 – Եվ երբ խոսելուց դադարեց, Սիմոնին ասաց. Քշի՛ր դեպի խորքը, ու ձեր ուռկանները գցե՛ք որսալու։ Սիմոնը նրան պատասխանեց. Վարդապե՛տ, ամբողջ գիշեր չարչարվել ենք ու ոչինչ չենք բռնել, բայց քո խոսքի համար ուռկանը կգցեմ։
Գ Թագ. 17.4 — Այն հեղեղատից ջուր կխմես, իսկ ես ագռավներին հրամայել եմ, որ քեզ կերակրեն այնտեղ։
- Այս խոսքերը՝ «ԻՍԿ ԴՈՒ ԱՍԱՑԻՐ», վերցված են Հակոբի աղոթքից՝ Ծննդոց 32-րդ գլխից։
- Հակոբը պատրաստ էր առերեսվելու իր չլուծված անցյալին։
Բանալի համար. ԾՆՆԴՈՑ 32
9 Եվ Հակոբն ասաց. Ո՛վ իմ հոր Աբրահամի Աստված և իմ հոր Իսահակի Աստված, ո՛վ Տեր, որ ինձ ասացիր. Վերադարձի՛ր քո երկիրը և քո ազգականներին, և քեզ բարիք կանեմ։ 10 Ես արժանի չեմ այն բոլոր ողորմություններին և ամեն հավատարմությանը, որ ցույց ես տվել քո ծառային, որովհետև իմ գավազանովն անցա այս Հորդանանից, իսկ հիմա երկու խմբի տեր եմ դարձել։ 11 Հիմա ինձ ազատի՛ր իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև վախենում եմ նրանից. միգուցե գա և հարվածի ինձ և մորն՝ երեխաների հետ։ 12 Իսկ Դու ասել ես, թե՝ անպայման քեզ բարիք կանեմ և քո սերունդը ծովի ավազից ավելի կանեմ, որ շատ լինելուց չի հաշվվի։
- Երկու անգամ Հակոբը աղոթքի մեջ կրկնում է այս հզոր խոսքերը՝ «Իսկ Դու ասել ես» (խոսք 9 և 12)։
- Հակոբի աղոթքը Աստծու Խոսքի ուղիղ մեջբերումն է՝ ուղղված Աստծուն։
«Իսկ Դու ասացիր»-ը մեր իշխանությունն է աղոթքի մեջ։
որովհետև
…անհնար է՝ Աստված սուտ խոսի (Եբր. 6.18):
Աստվածաշունչը ամեն օր կարդալը օգնում է ավելի արդյունավետ աղոթել։
Աստված միշտ արձագանքում է Իր Խոսքին։
Ա Հովհաննես 5.14-15 — Սա է այն ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ նրանից ստանում ենք մեր խնդրածները։
- Նրա կամքը գտնում ենք Նրա Խոսքում։
Ի՞նչ էր մեջբերում Հակոբը։
Հակոբը վերադառնում է երկու վայր, որտեղ Աստված խոսել էր իր հետ։
- Առաջին վայրը՝ Ծննդոց 28, որը եղել էր 20 տարի առաջ։
Ծննդոց 28.12-15 — 12 Եվ երազ տեսավ. ահա երկրի վրա դրված էր մի սանդուղք, որի ծայրը դիպչում էր երկնքին։ Եվ ահա Աստծու հրեշտակները նրանով բարձրանում ու իջնում էին։ 13 Եվ ահա Տերը կանգնած էր դրա վրա. …15 Ահա ես քեզ հետ եմ և ամեն տեղ, ուր էլ գնաս, ես կպահպանեմ քեզ և քեզ կվերադարձնեմ այս երկիրը, որովհետև քեզ չեմ թողնի, մինչև որ չկատարեմ այն, ինչ որ ասել եմ քեզ։
19 Եվ այդ տեղի անունը Բեթել դրեց.
- Երկրորդը՝ մեկ ամիս առաջ, Ծննդոց 31
Ծննդոց 31.3 — Տերն ասաց Հակոբին. Վերադարձի՛ր քո հայրերի երկիրն ու քո ազգականների մոտ, և ես քեզ հետ կլինեմ։
Առաջին երազը՝ ժամանակի և խոստումի հետ էր կապված։
Երկրորդ երազը՝ վերադարձ դեպի խոստումը։
Երկուսի համար էլ մենք պետք է լսենք Աստծու ձայնը։
Զորավոր աղոթքը այն է, երբ մեջբերում ես Աստծու խոսքը՝ Աստծուն ուղղած։
Իսկ Դու ասել ես…
Մովսես. Հիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին և Իսրայելին, որոնց դու երդվեցիր քո անձով և ասացիր նրանց. Երկնքի աստղերի չափ պիտի շատացնեմ ձեր սերունդը և այս ամբողջ երկիրը, որի մասին խոսեցի, ձեր սերնդին պիտի տամ, և հավիտյան պիտի ժառանգեն (Ելից 32.13):
Մովսեսն ասաց Տիրոջը. …Դու ինձ ասացիր. “Քեզ ճանաչում եմ քո անունով, և իմ առջև շնորհ գտար (Ելից 33.12)
Դավիթ. Եվ հիմա, ո՜վ Տեր Աստված, այս խոսքը, որ ասել ես քո ծառայի և նրա տան համար, հավիտյան հաստատի՛ր և արա՛ ասածիդ պես (2 Թագ. 7.25)
Հովսափաթի աղոթքը. «Մի՞թե Դու չես ասել…»
6 Ո՛վ մեր հայրերի Տեր Աստված, դու չե՞ս այն Աստվածը, որ բնակվում է երկնքում և տիրում է ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում են զորությունն ու ուժը, և ոչ ոք չի կարող քո դեմ կանգնել։ 7 Չէ՞ որ դու, ո՛վ մեր Աստված, քշեցիր այս երկրի բնակիչներին Իսրայելի քո ժողովրդի առջևից և երկիրը հավիտյան տվեցիր քո սիրելի Աբրահամի սերնդին։
14 Այն ժամանակ հավաքված ժողովրդի մեջ Տիրոջ հոգին իջավ (Բ Մնաց. 20.6-7,14)
«Իսկ Դու ասացիր»-ը մեր իշխանությունն է աղոթքի մեջ։
Իսկ Դու ասել ես
Եթե թշնամին հեղեղի պես գա, Տիրոջ Հոգին դրոշ (statndard) պիտի բարձրացնի նրա դեմ (Եսայի 59.19)։
Իսկ Դու ասել ես
Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է (Ա Հով. 4.4)։
Իսկ Դու ասել ես
Նրա վերքերով մենք բժշկվեցինք (Եսայի 53.5)։
Իսկ Դու ասել ես
Բայց այս ամենի մեջ մենք ավելի քան հաղթողներ ենք Նրանով, ով մեզ սիրեց (Հռ. 8.37)։
Իսկ Դու ասել ես
Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ (Հռ. 8.31)։
Իսկ Դու ասել ես
Տիրոջ անունն ամուր աշտարակ է. արդարը վազում է այնտեղ և ապաստան գտնում (Առակաց 18.10)
Իսկ Դու ասել ես
Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու։ Այնպես որ համարձակվում ենք ասել. Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել (Սաղ. 118.6, Եբր. 13.5-6)։
Իսկ Դու ասել ես
Կատարյալ խաղաղության մեջ կպահես նրան ում միտքը Քո վրա է մնացել, որովհետև Քեզ է հուսացել (Եսայի 26.3)։
Իսկ Դու ասել ես
Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ (Սաղ. 91.11)
Իսկ Դու ասել ես
Ամբողջ տասանորդը գանձատո՛ւն տարեք, որպեսզի իմ տան մեջ պաշար լինի, և սրանով ինձ փորձե՛ք,- ասում է Զորքերի Տերը,- թե արդյոք ձեզ համար չե՞մ բացելու երկնքի պատուհանները և օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի (Մաղաքիա 3.10)
Իսկ Դու ասել ես
Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի, (Ես. 43.2)
Իսկ Դու ասել ես
Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի (Հակոբոս 4.7):
Իսկ Դու ասել ես
Այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, ու դա կտրվի ձեզ (Մարկոս 11.24):
Իսկ Դու ասել ես
Կանչի՛ր ինձ, և ես քեզ կպատասխանեմ, և ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել (Երեմիա 33.3):