9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Իսկ ո՞վ է իմ ընկերը

Իսկ ո՞վ է իմ ընկերը

Ուսումնասիրություն

Մեր նախքին երկու պադգամների մեջ նշեցինք որ Աստծո Խոսքը մեր ամենօրյա հացն է և սնում է մեզ, նաև Աստծո Խոսքն ամեն օր մեզ համար կյանքի աղբյուր է: Այսօր կխոսենք որ Աստծո Խոսքը մեր շունչն ու կյանքն է։ ՀԱՑ, ՋՈՒՐ, ԵՎ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ, ՍԵՐ։

Վաթսունվեց գիրք: Հազար հարյուր ութսունինը գլուխ: Գրված լինելով 40 տարբեր մարդկանց միջոցով 1500 տարվա ընթացքում` Աստվածաշունչը շատ ավելին է, քան ընդամենը մի մեծ և հին գիրք.

Բանալի համարներ. Ղուկ. 10:25-37 

25 Եւ ահա մէկ օրինական վերկացավ՝փորձում էր նրան եւ ասում.  Վարդապետ, ի՞նչ պէտք է գործեմ որ հավիտենական կեանքը ժառանգեմ։  26  Եւ նա նրան ասաց. Օրէնքում ի՞նչ է գրուած, ինչպէ՞ս ես ընթերցում։  27  Նա էլ պատասխանեց եւ ասեց.  Սիրիր քո Տէր Աստուծուն ամբողջ քո սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զօրութեամբ եւ քո ամբողջ մտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը։  28  Եւ Յիսուս նրան ասաց. «Ճիշտ պատասխան տվեցիր, այդ արա՛ եւ  կապրես։  29 Եւ նա կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Յիսուսին. Իսկ ո՞վ է իմ ընկերը։  30 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Մի մարդ Երուսաղէմից Երիքով էր իջնում եւ ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին եւ կիսամեռ թողեցին ու գնացին։ 31 Եւ դիպվածով մի քահանա էր իջնում նույն ճանապարհով, եւ նորան տեսավ՝եւ թողեց անցավ.  32  նույնպէս եւ մի Ղեւտացի նույն տեղով անցնելիս, տեսավ եւ թողեց անցավ։  33   Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մօտ եւ տեսնելով նրան՝ գթաց։   34  Եւ մօտենալով՝ կապեց նրա վէրքերը, վրան ձէթ ու գինի ածեց. եւ իր անասունի վրա դրած տարավ նորան մի իջեւան, եւ խնամեց նրան։ 35 Եւ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջեւանատիրոջը երկու դահեկան հանեց տվեց եւ ասաց. «Խնամի՛ր նրան եւ ինչ որ ծախսես դրա վրա, իմ միյուս անգամ գալուն կը հատուցեմ քեզ։  36  Հիմա այն երեքից ո՞րն է երեւում քեզ՝ թէ ընկեր է եղել այն ավազակների ձեռք ընկած մարդուն։  37  Նա էլ ասեց. Նա՝ որ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ արեց նորան։ Ապա Հիսուսը նորան ասեց. Գնա, դու էլ այնպէս արա։

Ովս. 6:6 – 6  Որովհետեւ  ողորմություն եմ ուզում եւ  ոչ թէ զոհ, եւ Աստուծո գիտություն՝ քան թէ ողջակէզներ։  

Մատ. 9:13 – 13  Գնացէք սովորեցէք՝ թէ ի՞նչ է.  Ողորմություն եմ կամենում՝ եւ ոչ զոհ. որովհետեւ ես չեմ եկել արդարներին կանչելու,  այլ մեղավորներին՝ ապաշխարության։

1. Վարդապետ, ի՞նչ պէտք է գործեմ որ հավիտենական կեանքը ժառանգեմ։

25 Եւ ահա մէկ օրինական վերկացավ՝փորձում էր նրան եւ ասում.  Վարդապետ, ի՞նչ պէտք է գործեմ որ հավիտենական կեանքը ժառանգեմ։ 

Հռ. 3:28 –  Ուրեմն համարում ենք,  որ մարդը հավատքով է արդարանում առանց օրէնքի գործերի։  

Հռ. 5:1 –   Ուրեմն, մենք՝ հավատքով արդարացած լինելով Աստուծո հետ  խաղաղութիւն ունենք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռով։  

Եփ. 2:8 –   Որովհետեւ շնորհքով էք փրկված  հավատքի միջոցով. եւ սա ոչ թէ ձեզանից է,  այլ Աստուծո պարգեւն է.  

2. «Օրենքում ի՞նչ է գրված, 
3. ինչպե՞ս ես կարդում» (Ղուկաս 10։25-27)։
4. « Իսկ ո՞վ է իմ ընկերը»

Հով. 15:13 – Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների (ընկերոջ) համար։  

5. «Հիմա այն երեքից ո՞րն է երևում քեզ, թէ ընկեր է եղել այն ավազակների ձեռք ընկած մարդուն» (Ղուկաս 10։36)։

  37  Նա էլ ասեց. Նա՝ որ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ արեց նորան։ Ապա Հիսուսը նորան ասեց. Գնա, դու էլ այնպէս արա։