Իսրայելն ունի ապագա
(Հռոմ. 11:1,2–16-25)
Բանալի խոսք. (Հռոմ. 11:1,2–16-25 )
1 Արդ ասում եմ, Մի՞թէ Աստուած դէն գցեց իր ժողովուրդը. Քավ լիցի. որովհետեւ ես էլ Իսրայէլացի եմ՝ Աբրահամի սերունդից, Բենիամինի ցեղից։ 2 Աստուած դէն չ’գցեց իր ժողովուրդը որին առաջուց ճանաչեց.
16 Եւ եթէ խմորը սուրբ է՝ ապա զանգուածն էլ. Եւ եթէ արմատը սուրբ է՝ ապա ճիւղերն էլ։ 17 Եթէ ճիւղերից մի քանիսը կտրուեցին, եւ դու, որ մի վայրի ձիթենի էիր, պատուաստուեցիր նրանց վրա եւ հաղորդակից եղար արմատին եւ ձիթենու պարարտութեանը 18 Մի պարծեցիր այդ ճիւղերի դէմ. Իսկ եթէ պարծենաս, իմացիր« որ դու չես արմատը վեր բռնում, այլ արմատը՝ քեզ։ 19 Իսկ արդ, կ՚ասես. «Ճիւղերը կոտորուեցին, որ ես պատուաստուեմ»։ 20 Շա՛տ բարի։ Իրենց անհավատութեան պատճառով կոտորուեցին, իսկ դու հավատով հաստատ մնացիր։ Մի՛ հպարտացիր, այլ վախեցիր, 21 Որովհետեւ եթէ Աստուած բնական ճիւղերին չ’խնայեց, մի գուցէ քեզ էլ չ’խնայի։ 22 Արդ, տե՛ս Աստծու բարութիւնը եւ խստութիւնը. խստութիւն՝ կործանուածների հանդէպ եւ Աստծու բարութիւն՝ քո հանդէպ, եթէ մնաս նույն բարութեան մէջ. ապա թէ ոչ դու էլ կը կտրուես։ 23 Իսկ նրանք, որ նույն անհաւատութեան մէջ չեն մնա, կը պատուաստուեն. Որովհետեւ Աստուած կարող է դարձեալ պատուաստել նորանց։ 24 քանի որ, եթէ դու ի բնէ վայրի ձիթենուց կտրուեցիր եւ բնության հակառակ բարի ձիթենու վրա պատուաստուեցիր, որչա՜փ եւս առաւել նրանք, որ բուն իսկ ճիւղերն են, կը պատուաստուեն իրենց ձիթենու վրա։ 25 Որովհետեւ չեմ կամենում, եղբայրներ, որ անգէտ լինէք այս խորհրդին, որպէսզի դուք ձեզ իմաստունի տեղ չդնէք, թէ կուրութիւն եկաւ Իսրայէլի մէկ մասի վրա եւ կը տեւի, մինչեւ որ հեթանոսների ամբողջութիւնը փրկուի։ 25 եւ ապա ամբողջ Իսրայէլը կը փրկուի.
Սաղմոս 137:5,6
5 Եթէ քեզ մոռանամ, Երուսաղէմ, իմ աջ ձեռքը մոռացուած լինի։ 6 Իմ լեզուն թող քիմքիս կպչի, եթէ քեզ չhիշեմ. եթէ Երուսաղէմն իմ ուրախութիւնից վեր չի դասեմ։
Սաղմոս 37։25
25 Ես երեխայ էի եւ ծերացա՝ եւ (արդյոք տեսա) չտեսա արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զավակին, որ հաց մուրանա։