9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Նեեմիա 6 – ԼԱՎ ԱՎԱՐՏ ՈՒՆԵՆԱԼ

ԼԱՎ ԱՎԱՐՏ ՈՒՆԵՆԱԼ
FINISHING WELL
(Նեեմ. 6:1-19) 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
  • In the middle of the chapetr 6 Nehemiah said the wall is finished. Paul was able to say, “I finished the race” – but a lot of people who start the race well, don’t finish the race well.
  • 2 Տիմ. 4:7 – 7   Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի.
  • the average American spends three hours and 46 minutes watching TV every day. That equals 52 days of nonstop TV watching per year. By the age of 65, the average American will have spent nearly nine years glued to the tube.
  • 1 Պետ. 5:8 – 8   Արթուն եղէք, հսկում արէք.  որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տա։
Բանալի խոսք.  (Նեեմ. 6:1-4 )

1  Եւ երբոր  Սանաբաղատը, Տուբիան եւ Արաբացի Գեսամը եւ մեր միւս թշնամիները լսեցին, որ ես պարիսպը շինեցի, եւ նորանում քանդուած տեղ չի մնացել,  2  Այն ժամանակ Սանաբաղատը եւ Գեսամը մարդ ուղարկեցին ինձ մօտ եւ ասեցին. Եկ միասին հավաքվենք Ովնովի դաշտավայրում՝ մի գյուղում.  բայց նորանք մտածում էին որ ինձ չարութիւն անեն։  3  Եւ ես նորանց մօտ պատգամաւորներ ուղարկեցի ասելով. Ես մեծ գործով զբաղուած եմ, եւ չեմ կարող իջնել. ի՞նչու համար գործը դադարի, երբոր ես ձգեմ նորան եւ իջնեմ ձեզ մօտ։  4  Բայց նորանք այս հարցով չորս անգամ ինձ մօտ մարդ ուղարկեցին, եւ ես նորանց նույն խօսքը պատասխանեցի։ (Ամեն անգամ թշնամուն այո ասելով մենք փողզիջում ենք մեր հավատքը)

I. Փոխզիջումը հաճախ ընդամենը մի փոքր քայլ է՝ վատ ուղղությամբ։
  • Նեեմիան կարող էր լինել այդտեղ և կրկին վերադառնալ մի քանի օրից։

1 Կոր. 15:33 – 33  Մի խաբուիք.  չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը։ Do not be misled: “Bad company corrupts good character.”

  • Ահա թե ինչպես է փոխզիջումը գալիս. ընդամենը մի փոքր քայլ՝ սխալ ուղղությամբ։

Ինչպե՞ս հակառակվել փոխզիջման կանչին։
Նույն կերպով, ինչպես Նեեմիան։ Ո՛չ ասացեք։ Շարունակե՛ք կատարել այն, ինչի համար Աստված կանչել է ձեզ։ 

II. Վախը մարդկանց կարծիքներից կարող է ուժգին ճնշում լինել՝ փոխզիջման գնալու համար (խս. 5-9)։

Նեեմ. 6:5-9 – 5  Եւ Սանաբաղատն այս բանով հինգերորդ անգամ իր ծառային ինձ մօտ ուղարկեց, եւ մի բաց նամակ նորա ձեռքին,  6  Նորանում գրուած էր՝ Ազգերի մէջ լսվում է եւ Գեսամն ասում է, որ դու եւ Հրէաները խորհում էք  ապստամբուել. դու նորա համար ես պարիսպը շինում. Եւ դու ուզում ես որ նորանց թագավորը լինիս. Այսպիսի խօսքերի պէս։  7  Նաեւ մարգարէներ ես դրել որ քո ամսին քարոզեն Երուսաղէմում ասելով. Թագաւո՜ր Հրէաստանում. եւ արդ այսպիսի խօսքեր պիտի հասնեն թագավորին. ուրեմն եկ միասին տեսակցուինք։  8  Եւ ես մարդ ուղարկեցի նորա մօտ եւ ասեցի. Այդպիսի բաներ չկան, որ դու ասում ես. այլ դու քո սրտից ես հնարել դորան։ Ո՞րն էր այա նամակի նպատակը։

  • Այս նամակի (բանբասանքի կամ մեղադրանքի) նպատակը գրված է խոսք 9-ում։

Որովհետեւ նորանք ամենքը մեզ վախեցնում էին, ասելով՝ Նորանց ձեռքերը կթուլանա այդ գործից եւ չի կատարուի։ (բանբասանքի նպատակն է թուլացնել Քրիստոնիայի ձեռքերը) 

Գործ. 14:2,4 – 2  Բայց չ’հավատացող Հրէաները հեթանոսների սրտերը գրգռեցին եւ չարացրին եղբայրների դէմ. 4 Եւ տարաձայնութիւն եղավ քաղաքի բազմութեան մէջ. Եւ ոմանք Հրէաների կողմն էին, եւ ոմանք  առաքեալների կողմը։

2 Կոր. 10:5 – 5  Եւ ամեն բարձրութիւն՝ որ գոռոզանում է Աստուծոյ գիտութեան դէմ. եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։

Ինչպե՞ս Նեեմիան վարվեց այդ մեղադրանքների հետ և բնական վախի հետ, որ մարդիկ կարող էին ճիշտ համարել այդ մեղադրանքները։


  • Նեեմիան աղոթեց.

    9 Բայց դու, ով Աստուած, զօրացրու իմ ձեռքերը։

  • Եզեկիան աղոթեց.

Ես. 37:14 – Եզեկիան, պատգամաւորների ձեռքից վերցնելով նամակը, կարդաց, մտավ Տիրոջ տունն ու այն փռեց Տիրոջ առաջ։ 15 Եզեկիան աղօթքի կանգնեց Տիրոջ առաջ եւ ասաց. 16 Զօրութիւնների՛ Տէր, Աստուա՛ծ Իսրայէլի, որ բազմում ես քերովբէների վրա, դու ես աշխարհի բոլոր թագաւորութիւնների միա՛կ Աստուածը, դո՛ւ արարեցիր երկինքն ու երկիրը։ 


  • Վախն այն բանից, թե ինչ մարդիկ կմտածեն մեր մասին, փոխզիջման տեսակ է։
III. Հոգևոր փոխզիջումը հաճախ անձնական շահերն են՝ ծպտված կրոնական հագուստով (խս. 10-14)։
  • Ի վերջո, մենք հասնում ենք այս տարօրինակ բաժնին (կարդացեք խս. 10-14)։

Նեեմ. 6:10-14 – 10  Եւ ես եկա Սեմայիայի տունը, (Մարգարե) որ մտել կողպուել էր. եւ նա ասեց. Գնանք միասին Աստուծո տունը՝ տաճարը եւ տաճարի դռները գոցենք. Որովհետեւ գալիս են որ քեզ սպանեն, եւ գիշերով գալու են որ քեզ սպանեն։  11  Եւ ես ասեցի. Մի՞թէ ինձ նման մարդը կփախչի. Եւ ինձ նման ո՞րը կգնա տաճարը որ ողջ մնա. ես չեմ գնա։  12  Եւ ես դիտեցի, որ ահա Աստուած չէր նորան ուղարկել.  այլ այս մարգարէութիւնը խօսեց ինձ վրա նորա համար որ Տուբիան եւ Սանաբաղատը նորան վարձել էին։  13  Նորա համար էր նա վարձուել, որպէս զի ես վախենամ, եւ այնպէս անեմ ու հանցաւոր լինիմ. եւ սա նորանց համար առիթ լինի իմ անունը վատաբանելու որ ինձ նախատեն։  14  Հիշիր, ով իմ Աստուած, (Աղոթք) Տուբիային եւ Սանաբաղատին իրանց այս գործերի համեմատ. նաեւ Նովադիա մարգարէուհիին եւ միւս մարգարէներին որ ինձ վախեցնում էին։ (Աղոթեք ձեր թշնամիների համար)

Այս քայլը կկործանի Նեեմիայի համբավը։ 
Նա կգնար մի տեղ, որտեղ չպետք է լիներ։

Գնանք միասին Աստուծո տունը՝ տաճարը եւ տաճարի դռները գոցենք.  

Նա վախից փախչող առաջնորդ կլիներ։

Մի՞թէ ինձ նման մարդը կփախչի.

  • Պարիսպն ավարտված է (խս. 15-16)։

Նեեմ. 6:15-19 – 15  Եւ պարիսպը լրացավ Իլուլի քսանեւհինգին՝ հիսունեւերկու օրուա մէջ։  16  Եւ  երբոր մեր բոլոր թշնամիները լսեցին, վախեցան մեր շուրջը գտնուող բոլոր ազգերը. եւ շատ ցածրացան իրանց աչքերի առաջին եւ  իմացան, որ մեր Աստուածանից եղավ այս բանը։

  • Պարիսպն ավարտված է (խս. 17-19)։

 17  Նաեւ այն օրերը Հուդայի ազնուականները շատ նամակներ էին գրում, որ գնում էին Տուբիային. Եւ Տուբիայինները գալիս էին նորանց։  18  Որովհետեւ շատերը կային Հուդայում որ նորա հետ երդումով կապուած էին, որովհետեւ նա Արահի որդի Սեքենիայի փեսան էր. եւ նորա որդի Հօհանան առել էր Բարաքիայի որդի Մեսուղամի աղջիկը։  19  Նաեվ նորա լավութիւններն ասում էին իմ առաջին, եւ իմ խօսքերը տանում էին նորան. Տուբիան նամակներ էր ուղարկում ինձ վախեցնելու։ 

Ամփոփում

Նրա գործն ավարտված չէ. դրանից հետո Աստված կանչում է նրան կառուցել հասարակություն Աստծո համար։


  1. Փոխզիջումը հաճախ ընդամենը մի փոքր քայլ է՝ վատ ուղղությամբ։
  2. Վախը մարդկանց կարծիքներից կարող է ուժգին ճնշում լինել՝ փոխզիջման գնալու համար (խս. 5-9)։
  3. Հոգևոր փոխզիջումը հաճախ անձնական շահերն են՝ ծպտված կրոնական հագուստով։