Նախքան քարոզի հիմնական տեքստին անցնելը, ես կցանկանայի մի փոքր բացահայտել այս պատմության անձերի և միմյանց հետ նրանց խնամի հարաբերությունների մասին։ Գոթողիան Իսրայելի Աքաաբ թագավորի և Հեզաբել թագուհու դուստրն էր, և նա ամուսնացավ Հուդայի թագավոր Հովսափատի ավագ որդու՝ Հովրամի հետ։ Եղիան Հեուին Իսրաելի թագավոր է օծվում մեկ նպատակով որպեսզի բնաջնջի ամբողջ Աքաբի ընտանիքը։ Եվ հենց այդպես էլ նախատէսվածի պես եղավ։ Հեուն կատարեց իր առջեւ դրված առաջադրանքը, սպանեց նաև Գոթողիայի ավագ որդուն՝ Օքոզիային։ Օքոզիայի մայրը՝ Գոթողիան (Աքաբի ու Հեզաբելի աղջիկը, Հովսափատի հարսը), երբ տեսավ իր որդու մահը, վեր կացավ և ոչնչացրեց Հուդայի տան ամբողջ թագավորական սերունդը, բացի մեկից… Հովասից։
Բ Մնաց. 22:11-12 — Սակայն թագավորի դուստր Հոսաբեեն թագավորի որդիների սպանվելու ժամանակ նրանց միջից գողացավ տարավ Օքոզիայի որդի Հովասին և նրան իր դայակի հետ դրեց անկողինների սենյակում։ Եվ այսպես Հովրամ թագավորի դուստր Հոսաբեեն՝ Հովիադա քահանայի կինը, որովհետև նա Օքոզիայի քույրն էր, թաքցրեց նրան Գոթողիայից, նա էլ չսպանեց նրան։ Հովասը վեց տարի Աստծու տանը թաքնված մնաց նրանց հետ, և Գոթողիան էր թագավորում երկրում։
ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:1-23
1 Հովասը յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Սաբիա Բերսաբեեցի։ 2 Հովիադա քահանայի բոլոր օրերին Հովասն ուղիղ գործեց Տիրոջ առաջ։ 3 Հովիադան նրա համար երկու կին առավ, որոնցից նա տղաներ և աղջիկներ ունեցավ։ 4 Դրանից հետո Հովասի սիրտն ուզեց Տիրոջ տունը նորոգել։ 5 Նա հավաքեց քահանաներին ու ղևտացիներին և ասաց նրանց. Ելեք գնացե՛ք Հուդայի երկրի քաղաքները և ամբողջ Իսրայելից տարեցտարի փո՛ղ հավաքեք ձեր Աստծու տունը նորոգելու համար։ Եվ շո՛ւտ արեք այդ գործը։ Սակայն ղևտացիները շուտ չարեցին։ 6 Թագավորը կանչեց Հովիադա քահանայապետին և ասաց նրան. Ինչո՞ւ ղևտացիներից չես պահանջում, որ Հուդայից ու Երուսաղեմից բերեն Տիրոջ ծառա Մովսեսի և Իսրայելի ժողովականների դրած տուրքը վկայության խորանի համար, 7 որովհետև անօրեն Գոթողիան և նրա որդիները բռնությամբ մտել էին Աստծու տունը և Տիրոջ տան բոլոր նվերները գործածել Բահաղի համար։
1. Վերականգնել երկրպագությունը՝ դա լավ սկիզբ է։
2 Հովիադա քահանայի բոլոր օրերին Հովասն ուղիղ գործեց Տիրոջ առաջ։
Մենք կարիք ունենք ուրիշների, որոնք կօգնեն մեզ ապրել քրիստոնեական կյանքով: Վտանգավոր է, երբ մենք չունենք հոգևոր խորհրդատուներ կամ եղբայրներ կամ քույրեր, որպեսզի ճշմարտությունն ու քաջալերանքը խոսեն մեր կյանքում:
4 Դրանից հետո Հովասի սիրտն ուզեց Տիրոջ տունը նորոգել։
- 2024 թվականը հայտարարում եմ վերականգնման տարի.
8 Թագավորը հրամայեց, և մի արկղ պատրաստեցին ու դրեցին Տիրոջ տան դռանը՝ դրսում։ 9 Մունետիկ կանչել տվեցին Հուդայում և Երուսաղեմում, որ բերեն Աստծու ծառա Մովսեսի՝ Իսրայելի վրա անապատում դրած տուրքը Տիրոջ համար։ 10 Բոլոր իշխաններն ու ամբողջ ժողովուրդը ուրախացան, և բերում ու գցում էին արկղի մեջ, մինչև որ այն լցվեց։
- Երկրպագությունը ուրախության առատություն է բերում մեր կյանք:
- Ճշմարիտ երկրպագությունը փոխում է մեր կյանքի տեսակետը։
12 Թագավորն ու Հովիադան այդ փողը տալիս էին Տիրոջ տան ծառայության գործն անողներին, որոնք քարհատներ և հյուսներ էին վարձում Տիրոջ տունը նորոգելու համար, ինչպես նաև երկաթագործներին ու պղնձագործներին՝ Տիրոջ տունն ամրացնելու համար։
- Այս պատմությունը լավ սկիզբ ունեցավ, բայց վատ ավարտ: Աղոթքս այն է, որ տարին լավ սկսենք և լավ ավարտենք։
2. Տիրոջից հրաժարվելը՝ (Լքելը) շատ վատ ավարտ է։
- Այո՛, Աստված խոստացել է, որ «Ես երբեք չեմ թողնի քեզ և չեմ լքի քեզ» (Եբր. 13:5): Եվ հարցն այն է, թե արդյոք մենք կթողնե՞ք Տիրոջը կյանքի հանգամանքների պատճառով:
17 Հովիադայի մահից հետո Հուդայի իշխանները եկան ու խոնարհվեցին թագավորի առաջ, և թագավորը լսեց նրանց։ 18 Նրանք լքեցին իրենց հայրերի Տեր Աստծու տունը և ծառայեցին աստարովթներին ու կուռքերին, և նրանց այս հանցանքի համար Հուդայի և Երուսաղեմի վրա Տիրոջ բարկությունն իջավ։
- Երկրորդ Մնացորդաց 24.19-ում ասվում է, որ Աստված մարգարեներ ուղարկեց, որպեսզի վերադարձնեն [Հովասին և մյուսներին] նրա մոտ:
20 Աստծու Հոգին եկավ Հովիադա քահանայի որդի Զաքարիայի վրա, և նա, կանգնելով ժողովրդի առաջ մի բարձր տեղ, ասաց նրանց. Այսպես է ասում Աստված. “Ինչո՞ւ եք զանց անում Տիրոջ պատվիրանները. դուք հաջողություն չեք ունենա, որովհետև լքել եք Տիրոջը, և նա էլ ձե՛զ լքեց”։
21 Նրանք հարձակվեցին նրա վրա և թագավորի հրամանով քարկոծեցին նրան Տիրոջ տան սրահում։ 22 Հովաս թագավորը չհիշեց այն բարեգթությունը, որ ունեցել էր իր հանդեպ Զաքարիայի հայր Հովիադան, և սպանեց նրա որդուն։ Մեռնելիս նա ասաց. «Տե՛րը թող տեսնի և պահանջի»։
Բ Մնաց. 24:23-25 — Հաջորդ տարի նրա դեմ դուրս եկավ ասորիների զորքը, եկան Հուդայի ու Երուսաղեմի վրա, ժողովրդի միջից կոտորեցին ժողովրդի բոլոր իշխաններին և նրանց ամբողջ ավարն ուղարկեցին Դամասկոս՝ թագավորին։ Թեև ասորիների զորքերը եկան քիչ մարդկանցով, բայց Տերը չափազանց շատ զորք մատնեց նրանց ձեռքը, որովհետև լքել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։ Եվ այսպես Հովասի դատաստանն արեցին։ Երբ նրանք գնացին այնտեղից՝ Հովասին ծանր վիրավորված թողնելով, նրա դեմ դավաճանություն արեցին նրա ծառաները՝ Հովիադա քահանայի որդիների արյան համար, և սպանեցին նրան իր անկողնում, և նա մեռավ։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց չթաղեցին թագավորների դամբարանում։
3. Այսօր՝ այս տարեվերջի օրը, մենք որոշում ունենք կայացնելու։
Եբր.3:7 — Դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում. Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ կարծրացրեք…
Եբր. 3:15 — Քանի որ ասվում է. «Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ կարծրացրեք, ինչպես դառնության օրերին» (Սաղ. 95.7-8)։
Եբր. 4:7 — Աստված նրանց դարձյալ մի օր է սահմանում՝ «Այսօրը». երկար ժամանակ հետո Դավթի միջոցով ասվեց. «Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ կարծրացրեք» (Սաղ. 95.7-8)։