9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Լեռը շարժել

Բանալի խոսք. Ելից 33:18-23, Մատթեոս 17:1-8
1. Լեռ — որտեղ մենք գալիս ենք Աստծուն հանդիպելու։

Մատթեոս 17:1-8 — 1 Վեց օր հետո Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին իր հետ վերցրեց և նրանց առանձին մի բարձր լեռ հանեց։ 2 Եվ նրանց առաջ այլակերպվեց. (metamorphoō) նրա դեմքն արեգակի պես փայլեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։ 3 Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ։

Ելից 33:18-23 — 18 Մովսեսն ասաց. Աղաչում եմ, ցո՛ւյց տուր ինձ քո փառքը։ 19 Տերն ասաց. Ես իմ ամբողջ բարությունը կանցկացնեմ քո առջևից և Տիրոջ անունը կկանչեմ քո առաջ. ում ողորմելու եմ, կողորմեմ, և ում գթալու եմ, կգթամ։ 20 Եվ ասաց. Դու իմ երեսը չես կարող տեսնել, որովհետև մարդ չի կարող ինձ տեսնել ու կենդանի մնալ։ 21 Տերն ասաց. Ահա ինձ մոտ մի տեղ կա. կանգնի՛ր այդ ժայռի վրա։ 22 Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կդնեմ ժայռի խոռոչի մեջ և իմ ձեռքով քեզ կծածկեմ, մինչև որ ես անցնեմ։ 23 Հետո իմ ձեռքը կվերցնեմ քո վրայից, և դու կտեսնես ինձ հետևից, բայց իմ երեսը չի երևա։

4  Պետրոսը Հիսուսին ասաց. Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Եթե կամենաս, այստեղ երեք տաղավարներ կպատրաստենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի։ 5 Մինչ նա խոսում էր, մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն լսվեց, որ ասում էր. Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճությունը. դրա՛ն լսեք։ 6 Երբ աշակերտները լսեցին, երեսնիվայր ընկան ու շատ վախեցան։ 7 Հիսուսը մոտեցավ, դիպավ նրանց ու ասաց. Վե՛ր կացեք ու մի՛ վախեց։ 8 Նրանք աչքերը բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան։

Աստծո ներկայությունը քո մեջ է։

Ա Կոր. 6:19-20 — 19 Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք։ 20 Քանզի մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ։

Սուրբ Հոգին մեզ փառքից փառք է փոխակերպում:

Բ Կորնթացիս 3:18 — Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերով կերպարանափոխվում ենք (metamorphoō) փառքի մի աստիճանից դեպի մյուսը՝ առաջնորդվելով Տիրոջ կողմից, որ է Հոգին։

2. Մենք պետք է բարձրացնենք մեր կարիքները դեպի Աստծո փառքի լեռը:

Մատթեոս 17:9 Լեռան վրայից իջնելիս…

Մատթեոս 17:14-21 — 14 Երբ նրանք ժողովրդի մոտ եկան, Հիսուսին մի մարդ մոտեցավ, ծնկի իջավ և ասաց. 15 Տե՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետև լուսնոտ է և սաստիկ տանջվում է. հաճախ ընկնում է կրակի կամ ջրի մեջ։ 16 Ես նրան քո աշակերտների մոտ բերեցի, բայց նրան չկարողացան բժշկել։ 

Մարկոս 9:24 — Այդժամ տղայի հայրն աղաղակեց ու արտասուքով ասաց. Հավատում եմ, Տե՛ր, օգնի՛ր իմ անհավատությանը։

20 Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս սարին ասեք՝ “Այստեղից այնտե՛ղ փոխադրվիր”, այն կփոխադրվի։ Եվ ձեզ համար անկարելի ոչինչ չի լինի։ 21 Բայց այս դիվային սերունդն այլ կերպ դուրս չի գալիս, եթե ոչ աղոթքով ու ծոմով։

մանանեխի հատիկի չափ հավատ.

Իսկ դու բարձրացրո՛ւ գավազանդ, մեկնի՛ր ձեռքդ ծովի վրա, ճեղքի՛ր այն, և Իսրայելի որդիները ծովի միջով գնան ցամաքով (Ելից 14:16)։ 

Հեսույի աղոթքով արեգակը կանգնեց երկնքի մեջտեղում և չշտապեց մայր մտնել ամբողջ մեկ օրվա չափ։ (Հեսու 10:13)։

Եսայիա մարգարեն Տիրոջը կանչեց, և ստվերը տասը աստիճան ետ դարձրեց այն աստիճաններից, որ իջել էր Աքազի աստիճաններով (Դ Թագ. 20:11)։

Գեդեոնը միայն 300 հոգով ջախջախեց մադիանացիների 135,000 բանակին (Դատ. 6-7)

Եբրայեցիներին 11:13 —Սրանք բոլորը հավատի մեջ մեռան՝ առանց խոստումներն ստանալու։ Բայց հեռվից տեսնում էին դրանք…

Աղոթք

Հա՛յր, շատ հաճախ ես ինձ զգում եմ ինչպես այս տղայի հայրը, ով առաջին անգամ աղաղակեց. «Ես հավատում եմ բայց օգնիր ինձ հաղթահարել իմ անհավատությանը» (Մարկոս 9:24)։ Խնդրում եմ, օգնիր ինձ հաղթահարել իմ սեփական անհավատությունը, Տե՛ր, որպեսզի ես սկսեմ քեզ ընդունել ինյպես Քո Խոսքն է հայտնում:

Հայր, ըստ Քո Խոսքի, առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել, որովհետև քեզ մոտեցողը պետք է հավատա, որ դու կաս, և վարձատրում ես նրանց ովքեր սրտանց փնտրում են Քեզ: (Եբր. 11:6) Տե՛ր, ես ուզում եմ հաճելի լինել քեզ:

Ի՞նչ է Սուրբ Հոգին ասում  ինձ այս պատգամի միջոցով։