9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Լողալ Ջրերի Վրա

Կենտրոնացում.

  • Ամեն անգամ նրան դիմում են. 

Քաղաքի մարդկ, Թագավորները, Որբեվայրի կինը, Մեծահարուստ Կինը, ՆեմանԸ զորքերի հրամանատարը, Մարգարեների որդիները։

Բանալի համարներ. 4 Թագավորաց 6.1-7

1 Մարգարեների որդիներն ասացին Եղիսեին. «Այս տեղը, որ մենք բնակվում ենք քո առաջ, նեղ է մեզ համար։ 2 Թող գնանք մինչև Հորդանան, և ամեն մեկս այնտեղից մի գերան վերցնենք և այնտեղ բնակվելու տեղ շինենք մեզ համար»։ Նա ասաց՝ գնացե՛ք։ 3 Նրանցից մեկն ասաց. «Բարեհաճի՛ր դու էլ գնա քո ծառաների հետ»։ Եվ նա ասաց. «Ես էլ կգամ»։ 4 Եվ գնաց նրանց հետ։ Եկան Հորդանան և կտրում էին ծառերը։ 5 Եվ երբ մեկը գերան էր կտրում, կացնի երկաթը ջուրն ընկավ, և նա բարձր գոչեց ու ասաց. «Վա՜յ, տե՛ր իմ». դա էլ փոխ առնված էր։ 6 Եվ Աստծու մարդն ասաց. «Ո՞ւր ընկավ». և նա տեղը ցույց տվեց նրան։ Եղիսեն մի փայտ կտրեց ու գցեց այնտեղ, և երկաթը լողաց դեպի վեր։ 7 Եվ ասաց. «Վերցրո՛ւ դա»։ Նա էլ ձեռքը մեկնեց և վերցրեց այն։

Ահա մի քանի ճշմարտություն այս պատմության մասին։

  • Կացինը դատաստանի խորհրդանիշ է։
  • Եվ այն (Կացինը) պատրաստված է մետաղից և փայտից ինչպես մեխերն ու խաչը:
  • Այդ կացնի երկաթը խորտակվեց Հորդանանում։
  • կացնի երկաթը փոխ առնված էր: Այդպես էլ Հիսուսի գերեզմանը։
  • Այստեղ նշում է «մարգարեների որդիները», իսկ հավատացյալները մարգարեի ՝ Հիսուսի որդիներն ու դուստրերն են:
  • Խորտակված կացնի երկաթը բարձրացավ, իսկ Հիսուսը գերեզմանից հարություն առավ: Երկու դեպքում էլ պարտքը չեղյալ է համարվեց:

1. Որովհետև Մարդու Որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու։ Ղուկաս 19:10

  • Նա եկավ կորած ոչխարին գտնելու
  • Նա եկավ իմ և քո արժեքները վերականգնելու (կորած դրամը)
  • Նա եկավ որ ասի — որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց։ Եվ սկսեցին զվարճանալ։ Ղուկաս 15:24

Կորած էր և գրեթե ամբողջությամ թաղված որ էլ գրեթե հույս չկար մարդու կողմանե։

2. Դեռ հույս կա, երբ մենք աղաղակում ենք Աստծուն:

Եվ երբ մեկը գերան էր կտրում, կացնի երկաթը ջուրն ընկավ, և նա բարձր գոչեց ու ասաց. «Վա՜յ, տե՛ր իմ».

Այս բառը, որն արտահայտում է ցավը։ Ախ՜

Սաղմոս 50.15 Կանչի՛ր ինձ նեղության օրը, ու ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ»։

    • Ամբողջ Աստվածաշնչում իմ ամենասիրած աղոթքներից մեկն այն աղոթքն է, որն աղոթեց Պետրոս առաքյալը, երբ նա նավից դուրս եկավ և ջրի վրա գնաց Տեր Հիսուսին:

Մատթեոս 14.30 — Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։

Եթե հիմա մենք հրավիրենք Աստծո ներկայությունը մեր կյանքում, ապա ամենալավագույն ձևով կպատրաստվենք գալիք դժվարություններին։

Եվ Աստծու մարդն ասաց. «Ո՞ւր ընկավ». և նա տեղը ցույց տվեց նրան։

3. Աստված կարող է դեպքեր օգտագործել մեր կյանքում՝ հաղթանակի հասնելու համար։

Մի պահ եղավ երբ Պետրոս առաքյալը եկավ Հիսուսի մոտ այն ժամանակ, երբ տաճարի հարկի վճարման ժամանակն էր

Մատ. 17.26 – գնա՛ լիճ, կա՛րթ գցիր և դուրս եկած առաջին ձուկը վերցրո՛ւ, բերանը բա՛ց արա և մի սատեր կգտնես։ Վերցրո՛ւ այն և նրա՛նց տուր իմ ու քո տեղը»։

Հիշում եք հացի բազմացման մասին: Հիսուսը հարցրեց, թե ինչ ունեն.

4. Ոչինչ այնքան հզոր, չէ, որքան մեկ հրաշք վկայությունը։

Եղիսեն մի փայտ կտրեց ու գցեց այնտեղ, և երկաթը լողաց դեպի վեր։ Եվ ասաց. «Վերցրո՛ւ դա»։ Նա էլ ձեռքը մեկնեց և վերցրեց այն։

Երբևէ նկատե՞լ եք, թե ինչպես է, երբ Տեր Հիսուսը բուժում էր անդամալույծ մարդկանց, Նա սովորաբար ասում էր նրանց.

Մատթեոս 9.6 — “Վե՛ր կաց, մահիճդ ա՛ռ ու քո տո՛ւն գնա”։

Հովհաննես 5.8 — Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և քայլի՛ր»։

Հաջորդ Քայլը:

Ղուկաս 4:24, 27 — Եվ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. ոչ մի մարգարե ընդունելի չէ իր հայրենիքում։ Եղիսե մարգարեի ժամանակ Իսրայելում շատ բորոտներ կային, ու նրանցից ոչ ոք չմաքրվեց, բացի Նեեման Ասորուց»։