Լույս
Կենտրոնացում.
Ինչպես մենք լույսի կարիք ունենք, որպեսզի կողմնորոշվենք խավարի մեջ, այդպես էլ Աստծո Խոսքի կարիքն ունենք կյանքում կողմնորոշվելու համար: Աստծո լույսը մեզ պահում է սայթաքելուց: Երբ մենք մութ վայրում ենք, Աստծո Խոսքը ցրում է խավարը եւ լույս է բերում:
Բանալի համարներ. Սաղ. 119:105
Ծննդ. 1:1-3 – 1 Սկզբում Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը։ 2 Եւ երկիրն անձեւ ու դատարկ էր. եւ խավար կար անդունդի վրա. եւ Աստուծո Հոգին շրջում էր ջրերի վրա։ 3 Եւ Աստուած ասեց, Լույս լինի. եւ լույս եղավ։
Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լույս իմ ճանապարհի համար։
Հայ. 22:5 – 5 Եւ գիշեր չի լինի այնտեղ, եւ ճրագի եւ արեգակի լույս պէտք չէր նորանց. որովհետեւ Տէր Աստուած լուսավորում է նորանց, եւ կ’թագավորեն հավիտեանս հավիտենից։
1. Լույսը ցրում է խավարը:
Աստծո Խոսքը լուսավորում է իմ ուղին:
2 Կոր. 4:4,6 – 4 Որոնցում այս աշխարհքի աստուածը այն անհավատների սրտերը կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի Ավետարանի փառքի լույսը. որ աներեւույթ Աստուծո պատկերն է։
6 որովհետեւ Աստված է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծու փառքի գիտութեան լույսը, որը ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դէմքից։
Աստծո լույսը մեզ օգնում է քայլել խավար աշխարհում: Երբ մեր աչքերը թափառում են վատ վայրերում, մենք դուռ ենք բացում խավարի համար: Սակայն, երբ մեր աչքերը կենտրոնանում են Աստծո վրա, մեր մարմինները լցվում են Նրա լույսով:
-
- Ինչպես խավարը կարող է ազդել մեր մտքերի եւ կյանքի վրա:
Ղուկ. 11:33-36 – 33 Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրա, որ ներս մտնողները լույսը տեսնեն։ 34 Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսավոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կը լինի։ 35 Արդ, զգո՛յշ եղիր, մի գուցէ այն լույսը, որ քո մէջ է, խավար լինի։ 36 Եթէ քո ամբողջ մարմինը լուսավոր է, եւ նրա մէջ խավարի մաս չկա, ամէն ինչ այնպէս լուսավոր կը լինի. ինչպէս երբ ճրագը իր շողերով լուսավորի քեզ։
2 Կոր. 11:14-15 – 14 Եւ զարմանալի էլ չէ. որովհետեւ սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն իր վրա է առնում։ (ԻՆՉՊԵՍ) 15 Ուրեմն մեծ բան չէ որ նորա պաշտօնեաներն էլ կերպարանվեն արդարության պաշտօնեաների նման. որոնց վերջը իրենց գործերի պէս կլինի։
Հով. 3:20 – 20 Որովհետեւ ամեն չար գործողը ատում է լույսին, եւ չէ գալիս դէպի լույսը, որ նորա գործերը չհանդիմանվեն։
-
- Ինչպես լույսը կարող է ձեւափոխել մեր մտքերն ու կյանքը։
Սաղ. 18:28 – 28 Որովհետեւ դու լուսաւորում ես իմ ճրագը. Տէր Աստուածը լուսաւոր է անում իմ խավարը.
2. Լույսը բացահայտում է կորած իրերը:
Նրա լույսը բացահայտում է կորած բաները:
Ղուկ. 15:8-10 – 8 Կամ՝ ո՞վ է այն կինը, որ, երբ տասը դրամ ունենա եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի ավլի տունը եւ սաստիկ որոնի, մինչեւ որ գտնէ։ 9 Եւ երբ գտնի, կը կանչի բարեկամներին եւ հարեւաններին ու կ՚ասի. «Ուրախացէ՛ք ինձ հետ. որովհետեւ դրամը գտա, որ կորցրել էի»։ 10 Ասում եմ ձեզ, այսպէս էլ Աստծո հրեշտակների առաջին ուրախություն կ’լինի մէկ մեղավորի համար որ կ’ապաշխարէ։
-
- Եղե՞լ է, որ դու ինչ որ բան կորցնես, իսկ Աստված վերադարձնի (Օրինակ՝ փոխհարաբերություն, ներդրում, առողջություն, կամ ուրիշ կորուստ):
Երբ լույսը թափանցում է խավարի միջով, առարկաները բացահայտվում են եւ երեւան են գալիս: Մենք կարող ենք Աստծուց հայտնության լույս խնդրել, երբ մոլորվում ենք:
3. Լույսը ցույց է տալիս ճանապարհը:
Աստծո լույսն ուղղում է իմ քայլերը:
Հով. 8:12 – 12 Հիսուս դարձեալ խօսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ հետեւից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կեանքի լույսը կընդունի։
Ես. 42:16 – 16 Եւ Կոյրերին պիտի առաջնորդեմ մի ճանապարհով, որ նրանք չգիտեն, պիտի քայլել տամ այնպիսի շավիղներով, որոնք ծանօթ չեն նրանց. նորանց առաջին խավարը լույս պիտի դարձնեմ, դարուփոսերը՝ հավասարի, այս բաները պիտի անեմ նրանց համար եւ չեմ լքելու նրանց։
ՕՐԻՆԱԿ։
- «Փառաբանել, աղոթել եւ հռչակել»-ն օգնում Աստծուց խոսք ստանալ քեզ համար։
Փիլիպ. 4:6 – 6 Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն։
Սաղ. 100:4 – 4 Մտէք նորա դռները գոհությունով, նորա սրահները փառաբանությունով. գոհացէք նորանից և օրհնեցէք նորա անունը։
ԱՄՓՈՓՈւՄ
- Աստծո Խոսքը լուսավորում է իմ ուղին:
- Աստծո լույսը բացահայտում է կորած բաները:
- Աստծո լույսն ուղղում է իմ քայլերը:
Քննարկում
1. Կարդացեք Սաղմոս 119.105-ը: Քո կյանքից կիսվիր վերջերս տեղի ունեցած մի դեպք, երբ Աստված ուղղել է քո քայլերը:
2. Սաղմոս 18.28-ն ասում է. «Քանի որ Դու կվառես իմ ճրագը: Իմ Տեր Աստվածը կլուսավորի իմ խավարը»: Աստված երբևէ այս ձևով կպե՞լ է քո կյանքին: Ինչպե՞ս է քո կյանքի փորձը լուսավորել մեկ ուրիշին, որ անցնում է նման իրավիճակով:
3. Նշիր, թե ինչպես խավարը կարող է ազդել մեր մտքերի և կյանքի վրա: Թվարկիր, թե ինչպես լույսը կարող է ձևափոխել մեր մտքերն ու կյանքը (Ղուկաս 11.33-36):
4. Բացատրիր հովիվ Արմենի արտահայտությունը. «Մենք խավարի հետ պատերազմի մեջ ենք, բայց Աստված՝ ոչ»:
5. Ղուկաս 15.8-10-ը պատմում է մի կնոջ մասին, որ կորցրեց, իսկ հետո գտավ իր դրամը: Եղե՞լ է, որ դու ինչ որ բան կորցնես, իսկ Աստված վերադարձնի (Օրինակ՝ փոխհարաբերություն, ներդրում, առողջություն, կամ ուրիշ կորուստ): Եթե քեզ հարմար է, խնդրում եմ կիսվիր, թե ինչպես Աստված շրջեց այդ խնդիրը:
6. Քննարկեք, թե ինչպես են «փառաբանել, աղոթել և հռչակել»-ն օգնում Աստծուց խոսք ստանալ քեզ համար (Սաղմոս 100.4, Փիլիպպեցիս 4.6):
Ամփոփելիս, հիշիր.
- Աստծո Խոսքը լուսավորում է իմ ուղին:
- Աստծո լույսը բացահայտում է կորած բաները:
- Աստծո լույսն ուղղում է իմ քայլերը:
Աղոթք
Սիրելի՛ Աստված, օգնիր ինձ և Քո լույսը բեր իմ իրավիճակի մեջ: Ես հասկացողության և առաջնորդության կարիք ունեմ: Ես ինքնուրույն չեմ կարող լուծել այս խնդիրը: Հիսուսի անունով, ամեն: