Լսել Եւ Առաջնորդվել
Գործ. 11:1-18
ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ.
1 Եւ առաքեալները եւ այն եղբայրները՝ որ Հրէաստանի կողմերումն էին, լսեցին որ հեթանոսներն էլ ընդունեցին Աստուծո խօսքը։ 2 Բայց երբոր Պետրոսը վեր ելավ Երուսաղէմ, այն հավատացեալները, որ թլփատությունիցն էին վիճում էին նորա դէմ, 3 Եւ ասում էին, թէ Դու անթլփատ մարդկանց մօտ մտար, եւ նորանց հետ կերար։
4 Եւ Պետրոսը սկսեց կարգով պատմել նորանց՝ եւ ասեց. 5 Ես Հոպպէ քաղաքում աղօթք էի անում՝ եւ մտքի հափշտակության մէջ տեսիլք տեսա, որ մեծ կտավի պէս մի անօթ՝ չորս ծայրից կախված՝ երկնքից վայր էր գալիս, եւ եկավ մինչեւ ինձ մօտ։
6 Երբոր աչքս նորա մէջ գցած նայում էի, եւ տեսա երկրի չորքոտանիները, եւ գազանները, եւ սողունները, եւ երկնքի թռչունները. 7 Եւ ձայն լսեցի, որ ասում էր ինձ. Վեր կաց Պետրոս, մորթիր եւ կեր։ 8 Եւ ասեցի. Քավ լիցի, Տէր. Որովհետեւ մինչև հիմա չի պատահել, որ պիղծ կամ անմաքուր մի բան մտնի իմ բերանը։ 9 Ձայնը երկնքից ինձ երկրորդ անգամ պատասխանեց. Այն որ Աստուած սրբեց, դու պիղծ մի համարիր։ 10 Եւ այս երեք անգամ եղավ, եւ բոլորը դարձեալ վերացավ երկինք։ 11 Եւ ահա շուտով երեք մարդիկ եկան կանգնեցին այն տան առաջին, ուր որ ես էի. Կեսարիայից ինձ մօտ ուղարկուած։ 12 Եւ Հոգին ինձ ասեց, որ նորանց հետ գնամ՝ առանց խղճմտանք անելու. այս վեց եղբայրներն էլ ինձ հետ եկան, եւ մտանք այն մարդու տունը։ 13 Եւ պատմեց մեզ, թէ ինչպէս տեսավ հրեշտակն իր տանը, որ կանգնած էր՝ եւ ասում էր նորան. Ուղարկիր Հոպպէ, եւ կանչիր Պետրոս կոչուած Սիմօնին. 14 Նա քեզ հետ բաներ կ’խօսի, որ նորանով կ’փրկվես դու՝ եւ քո բոլոր տունը։ 15 Եւ երբոր սկսեցի խօսել, Սուրբ Հոգին իջավ նորանց վրա ինչպէս եւ մեզ վրա սկզբում։ 16 Եւ ես հիշեցի Տիրոջ այն խօսքը՝ որ ասում էր. Հովհաննէսը ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կ’մկրտվեք։ 17 Ուրեմն՝ եթէ Աստուած միեւնույն պարգեւը տվել էր մեզ, նրանց ևս տվեց, երբ Տէր Հիսուս Քրիստոսին հավատացին, ապա ես ինչպե՞ս կարող էի արգելելք լինել Աստուծուն։ 18 Եւ երբոր լսեցին այս բաները, լռեցին եւ փառավորում էին Աստուծուն՝ եւ ասում էին. Ուրեմն Աստուած հեթանոսներին ևս առիթ տվեց որ ապաշխարհեն և կյանք ունենան։
I. Սուրբ Հոգին խոսում է:
12 Եւ Հոգին ինձ ասեց, որ նորանց հետ գնամ՝ առանց խղճմտանք անելու.
Այսօր մենք կկենտրոնանաք երկու կետերի շուրջ.
- Խոսքը ստանալու և խոսքով առաջնորդվելու մասին։
- Նա հաղորդակցում է մեզ ամեն բան անմիջապես Հոր կամքից
Հով. 16:13 – 13 Բայց երբոր նա՝ ճշմարտության Հոգին (խոսքի հեղինակը) կգա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մէջ. որովհետեւ իր անձից չի խօսի, այլ ինչ որ կլսէ՝ կխօսի, եւ գալու բաները կպատմէ ձեզ։
- (Խոսքը) Գործ. 8:29 – 29 Հոգին էլ Փիլիպպոսին ասեց. Մօտեցիր եւ հասիր այդ կառքին։
Գործ. 13:2 – 2 Սորանք երբոր Տիրոջը պաշտօն էին մատուցանում եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասեց. Ինձ համար որոշեցէք Բառնաբասին եւ Սօղոսին այն գործի համար, որ ես դորանց կանչել եմ։
- (Առաջնորդությունը) Գործ. 16:6-7 – 6 Պողոսը, Շիղան և Տիմոթեոսը շրջեցին Փռյուգիայի եւ Գաղատիայի կողմերում, բայց Սուրբ Հոգին թույլ չտվեց որ Ասիայի մէջ քարոզեն Տիրոջ խօսքը։ 7 Երբոր եկան Մյուսիայի կողմերը, ջանք էին անում որ գնան դէպի Բյութանիա, եւ Հիսուսի Հոգին թույլ չ’տվեց նորանց։
Գործ. 20:23 – 22 Այժմ ահա Սուրբ Հոգու մղումով գնում եմ Երուսաղեմ։ Չգիտեմ, թե այնտեղ ինչ կպատահի ինձ։ 23 Գիտեմ միայն, որ ամեն մի քաղաքում Սուրբ Հոգին ազդարարում է ինձ ասելով, որ ինձ սպասում են բանտարկություն ու նեղություն։
II. Սուրբ Հոգին առաջնորդում է։
Եր. 7:23 – 23 Այլ այս բանը պատուիրեցի նորանց ասելով. Լսեցէք իմ ձայնը, եւ ես ձեզ Աստուած կ‘լինեմ, եւ դուք ինձ համար կ‘լինէք ժողովուրդ, եւ գնացէք այն բոլոր ճանապարհում, որ ձեզ պատուիրում եմ, որպէս զի ձեզ համար բարի լինի։
Իմ Ոչխարները ճանաչում են իմ ձայնը, հետևում են և ես առաջնորդվում եմ։
Հռ. 8:14 – 14 Աստծու որդիները նրանք են, որոնք առաջնորդվում են Աստծու Հոգով։
Գաղ. 5:16 – 16 Բայց ասում եմ. Հոգով գնացէք, եւ մարմնի ցանկությունը չէք կատարի։
- Ինչպե՞ս կարող ենք զանազանել Աստծո ձայնը և առաջնորդվել Նրա Հոգով։ (Պետք է հետևվենք Պետրոսի օրինակին)
-
Աղոթքի ժամանակ։ (Անկեղծ աղոթք)
1 Թես. 5:17 – 17 Անդադար աղօթք արէք։
5 Ես Հոպպէ քաղաքում աղօթք էի անում՝ եւ մտքի հափշտակության մէջ տեսիլք տեսա. (3 անգամ մտքի նորոգությամբ)
Մեր միտքը կարող է օգտագործվել թե սատանայի և թե Աստծու կողմից։
-
Մտքի նորոգությամբ – Աստծու խոսքի միջոցով։
7 Եւ ձայն լսեցի, որ ասում էր ինձ. Վեր կաց Պետրոս, մորթիր եւ կեր։
8 Եւ ասեցի. Քավ լիցի, Տէր. Որովհետեւ մինչև հիմա չի պատահել, որ պիղծ կամ անմաքուր մի բան մտնի իմ բերանը։ 9 Ձայնը երկնքից ինձ երկրորդ անգամ պատասխանեց. Այն որ Աստուած սրբեց, դու պիղծ մի համարիր։ 10 Եւ այս երեք անգամ եղավ, եւ բոլորը դարձեալ վերացավ երկինք։
-
Աստծո Հոգին օգնում է մեզ զանազանել մարմնավորը հոգևորից։
12 Եւ Հոգին ինձ ասեց, որ նորանց հետ գնամ՝ առանց խղճմտանք անելու.
1 Կոր. 2։9-16 — 9 Սակայն ինչպես գրված է. Աստված իրեն սիրողների համար պատրաստեց այնպեսի մի փառք, որ ոչ մի աչք չի տեսել, ոչ մի ականջ չ լսել, և ոչ մեկի մտքով իսկ չի անցել։
10 Բայց Աստված մեզ հայտնեց այդ խորհուրդները իր Հոգու միջոցով, որովհետև Հոգին, որ ամեն ինչ քննում է, գիտի Աստծու նույնիսկ ամենածածուկ ծրագրերը։ (Մարդը միայն կարող է հաստատել այն ինչ որ Աստված արդեն ասել է)։
11 Մարդկանցից ո՞վ կարող է ճանաչել մարդու խորհուրդները, եթե ոչ նույն ինքը մարդու հոգին, որ նրա մեջ է։ Նույնպես և ոչ ոք չի կարող իմանալ Աստծու խորհուրդները, եթե ոչ Աստծու Հոգին։ 12 Արդ, մենք ոչ թե աշխարհի հոգին առանք, այլ Աստծուց ուղարկված Հոգին, որպեսզի ճանաչենք Աստծուց մեզ շնորհված հոգևոր պարգևները։ 13 Եվ ինչ որ խոսում ենք, դրանք մարդկային իմաստությամբ արտասանված խոսքեր չեն, այլ Սուրբ Հոգու կողմից իմաստությամբ ուսուցանված հոգևոր ճշմարտություններ ենք բացատրում հոգևոր մարդկանց։ 14 Աստծու Հոգին չունեցող մարդը չի ընդունում Աստծու Հոգու բերած ճշմարտությունները, որովհետև դրանք հիմարություն են թվում նրան, և չի կարող ճանաչել, որովհետև դրանք միայն Հոգով են քննվում։ 15 Իսկ Աստծու Հոգին ունեցող մարդը քննում է ամեն ինչ, բայց ինքը ոչ մեկից չի քննվում։ 16 Ահա թե ինչու Սուրբ գիրքն ասում է. Ով կարողացավ երբևէ կարդալ Տիրոջ միտքը, որ կարողանա խորհուրդ տալ նրան։ Բայց մենք գիտենք թե Քրիստոսը ինչ է մտածում։