Զատիկին մենք նշեցինք Հիսուս Քրիստոսի հարության զորությունը մեռելներից: Ի՞նչ եղավ հարությունից հետո։ Երբ Նա հայտնվեց Իր աշակերտներին այդ առաջին օրը, առաջին բանը, որ Նա ասաց նրանց, «Խաղաղություն ձեզ»: Եվս երկու անգամ կրկնեց. Ինչո՞ւ Հիսուսն ընտրեց երեք անգամ ընդգծել «խաղաղությունը»։ Որովհետև Նա գիտեր, որ մարդկության ամենամեծ կարիքը Աստծո խաղաղության կարիքն է՝ Աստծո հետ խաղաղության մեջ լինել Հիսուս Քրիստոսի հետ փոխհարաբերությունների միջոցով: Միացե՛ք մեզ Հովհաննեսի Ավետարանից այսօրվա ուսուցմանը, քանի որ հովիվ Արմենը մարդկանց հրավիրում է ընդունել Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ և զգալ Աստծո վերջնական խաղաղությունը:
Բանալի համար. ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:19-31
19 Նույն օրը՝ շաբաթվա առաջին օրվա երեկոյան, երբ հրեաներից վախի պատճառով աշակերտները հավաքվել էին մի տեղ և դռները փակել, Հիսուսը եկավ, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց նրանց. Խաղաղությո՜ւն ձեզ։ 20 Եվ այս ասելով՝ նրանց իր ձեռքերն ու կողը ցույց տվեց։ Աշակերտներն ուրախացան, որ Տիրոջը տեսան։ 21 Հիսուսը դարձյալ ասաց նրանց. Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում»։ 22 Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասաց. Առե՛ք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. 23 եթե մեկի մեղքերը չներեք, չներված կմնա»։ 24 Բայց Թովմասը՝ տասներկուսից մեկը, «Երկվորյակ» կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ 25 Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա նրանց ասաց. «Եթե նրա ձեռքերի վրա մեխերի նշանը չտեսնեմ ու իմ մատը մեխերի տեղերը չդնեմ և իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ 26 Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին. նրանց հետ էր նաև Թովմասը։ Հիսուսը մտավ փակ դռներով, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց. Խաղաղությո՜ւն ձեզ։ 27 Հետո Թովմասին ասաց. Բե՛ր քո մատը այստեղ և տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքը և իմ կողի մե՛ջ խրիր. մի՛ երկմտիր, այլ հավատա՛»։ 28 Թովմասը պատասխանեց ու ասաց նրան. Դու իմ Տերն ես և իմ Աստվածը»։ 29 Հիսուսը նրան ասաց. Հավատացիր, քանի որ տեսար ինձ. երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։ 30 Հիսուսն իր աշակերտների առաջ ուրիշ շատ հրաշքներ էլ գործեց, որոնք այս գրքում գրված չեն։ 31 Բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։
- Հիսուսն այնպիսի խաղաղություն է տալիս, որ աշխարհն երբեք չի կարող առաջարկել։
Հովհաննես 14:27 — Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։
Հովհաննես 16:33 — Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին։
1. Առաջին՝ մենք խաղաղություն ունենք Աստծո հետ։
Հռոմեացիս 5:1 — Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
Կող. 1:19-20 – 19 Որովհետև հաճելի եղավ Աստծուն, որ նրա ամբողջ լիությունը նրա մեջ բնակվի։ 20 Եւ նրանով ամեն բան հաշտեցնի իր հետ՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա նրա արյամբ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում։
2. Երկրորդ՝ մենք խաղաղություն ունենք միմյանց հետ։
- Մենք պետք է ձգտենք խաղաղության։ Խաղաղություն՝ նշանակում է լինել ազնիվ և հաղթահարել մեր կոնֆլիկտները /հակամարտությունները սիրով, որպեսզի մենք բոլորս լավ հարաբերություններ ունենանք միմյանց հետ և ապրենք ներդաշնակության մեջ:
Հռոմեացիս 12:18 — Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղություն ունեցեք։ Իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք (Ա Թես. 5:13)։
Հռոմեացիս 14:17, 19 — 17 Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։ 19 Ուրեմն հետևե՛ք խաղաղությանը և միմյանց ամրապնդելուն։
- Հիմա հարցն այն է, թե ինչպե՞ս կարող ենք առաջնորդել և ապրել խաղաղությամբ:
3. Երրորդ՝ Խաղաղությունը Սուրբ Հոգու գործն է հավատացյալների կյանքում:
21 Հիսուսը դարձյալ ասաց նրանց. Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում։ 22 Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասաց. Առե՛ք Սուրբ Հոգին։
Գաղ. 5:22-23 – 22 Բայց Հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, 23 Քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն. այնպիսիների դէմ օրէնք չ’կա։
Փիլիպ. 4:5-7 – 5 Տէրը մօտ է։ 7 Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կպահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը։
Հռոմ. 16:20 — Եվ խաղաղության Աստվածը թող շուտով սատանային ձեր ոտքերի տակ խորտակի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի. Ամեն։
Հռոմ. 15:33 — Եվ խաղաղության Աստվածը թող ձեզ բոլորիդ հետ լինի. Ամեն։
Ամեն ինչ կատարված է․ . . Խաղաղությու՜ն Ձեզ: Այս երկու պատմական դրույթները հարուստ են աստվածաբանական ճշմարտությամբ և էական/կարևոր նշանակություն ունեն մեր նոր կյանքի համար՝ ի Քրիստոս: Այն խաղաղությունը, որը Հիսուսը հռչակեց և իրականացրեց Նոր Կտակարանում, դա Հին Կտակարանում խոստացված շալոմի կատարումն է: – Գ. Ռ. Բիսլի Մյուրեյ
Թվոց 6:26-27 — 24 Եհովան օրհնէ քեզ, եւ պահէ քեզ. 25 Եհովան պայծառացնէ իր երեսը քեզ վերայ եւ ողորմէ քեզ. 26 Եհովան բարձրացնէ իր երեսը քեզ վերայ, եւ խաղաղութիւն տայ քեզ։