9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Կանայի Հարսանիքը – Ահա Աստծու Գառը

Կենտրոնացում.

Ինչու՞ էր Հիսուսն այնտեղ գտնվում.

Հիսուսը հրավիրված էր Կանայի հարսանիքին իր աշակերտների հետ, և մենք գիտենք որ այդ հարսանիքին ներկա են եղել առնվազն հինգ աշակերտ՝ Անդրեասը, Սիմոն Պետրոսը, Փիլիպոսը, Նաթանայելը և մի աշակերտ որի անունը նշված չէ (Հովհ. 1:35): Հրավիրված էր նաև Հիսուսի մայրը: Մենք չգիտենք թե ինչու՞ էին Հիսուսին հրավիրել։ Մարիամը, հավանաբար ուներ մտերիմ կապ այս ընտանիքի հետ, քանի որ նա  շատ մտահոգված էր, երբ գինին վերջացավ և կարծես նաև ուներ որոշ պատասխանատվություն սննդի սպասարկման անձնակազմին հանձնարարություններ տալու: Նշենք, որ Հովհաննեսի Ավետարանում Մարիամը միայն երկու անգամ է նշվում, այստեղ մեկ անգամ և հաջորդ անգամ խաչի ներքո, երբ Հիսուսը պատվիրեց իր աշակերտին խնամելու իր մորը։ Մենք գիտենք, որ Հիսուսի աշակերտներից մեկը՝ Նաթանայելը, եկել էր Կանայից և հավանաբար կճանաչեր այդ ամուսիններին:

Բանալի համար. Հով. 2.1-11

1  Եւ երրորդ օրը հարսանիք էր Գալիլեայի  Կանայում, եւ Հիսուսի մայրն այնտեղ էր։  2  Հարսանիքի հրավիրուեցին նաեւ Հիսուս եւ իր աշակերտները։  3  Եւ երբոր գինին պակասեց, Յիսուսի մայրն ասեց նորան. Գինի չունեն։  4 Եւ Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։  5  Նրա մայրը սպասաւորներին ասաց. Ինչ որ ձեզ ասի, արէ՛ք։ 6  Այնտեղ վեց քարէ կարասներ կային  Հրէաների մաքրուելու համար, նրանցից յուրաքանչյուրը շուրջ հարյուր լիտր տարողություն ունէր։  7  Հիսուսը նորանց ասեց. Այդ կարասները ջրով լցրէք. Եւ լցրին բերնէբերան։  8  Եւ նորանց ասեց. Հիմա առէք եւ տարէք սեղանապետին. եւ նորանք տարան։  9  Եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չէր իմանում, թէ որտեղից է (բայց սպասաւորները, որոնք ջուր լցրին, գիտէին),  սեղանապետը փեսային կանչեց,  10  Եւ նորան ասեց. Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը. Իսկ դու ընտիր գինին մինչեւ հիմա պահել ես։  11  Յիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպէս սկիզբը նշանների եւ յայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հաւատացին նրան։ 

Ուսումնասիրություն. 

Հովհանեսն իր ավետարանում գրել է 7 նշանների մասին.

  1. Քրիստոսը ջուրը գինու է վերածում. 2.1
  2. Ազնվականի որդուն բժշկում. 4.46
  3. Քրիստոսը մի անդամալույծի է բժշկում. 5.1
  4. Հինգ հազար մարդ է կերակրում. 6
  5. Հիսուսը քայլում է ջրի վրայով. 6
  6. Հիսուսը բժշկում է կույրի աչքերը. 9.1-7
  7. Հիսուսը հարություն է տալիս մեռած Ղազարոսին. 11
Հրաշքի Նպատակը։

4 Եւ Յիսուս նրան ասաց.իմ ժամանակը դեռ չի հասել։

22  Արդ երբոր նա մեռելների միջից հարություն առավ,  նորա աշակերտները հիշեցին, թէ նա ասեց նորանց այս բանը. եւ հավատացին գրքին՝ եւ այն խօսքին որ ասեց Հիսուսը։  23  Եւ երբոր Երուսաղէմում էր զատկի տօնին, շատ մարդիկ հավատացին նորա անունին. տեսնելով նրա այն նշանները, որ անում էր։  

Որոշ Ճշմարտություններ այս դատարկ կարասների մասին.
  • Կարևոր է իմանալ, որ ամեն մի կարասի կշիռը դատարկ ժամանակ եղել է 190 pound, 86 կիլոգրամ.
  • Ամեն մի կարասի մեջ կարող էին լցնել 30 gallons (գալոն) ջուր, 113 լիտր։
  • 6 կարասների մեջ կարող էին լցնել 150 gallons ջուր,  567 լիտր։
  • Դա մոտավորապես 150 մարդու համար բավարար ջուր էր։
  • Եվ բոլոր կարասների կշիռը լցված ժամանակ, կազմում էր մոտ 1800 pounds, 817 կիլոգրամ.
Որոշ Ճշմարտություններ ծառայողների մասին.
  • Մենք չգիտենք, թե քանի հոգի է ծառայել այս կարասները լցնելու (հավանաբար ջուրը վերցրել են ջրհորից) և սպասարկելու համար։ Այդ ժամանակաշրջանի ջրհորները եղել են մոտ մինչև 60 (200 ft.) մետր խորությամբ և ջուրը կարող էին այնտեղից հանել փոքր դույլերի օգնությամբ։
  • Առնվազը 20 մարդ էր պետք  որպեսզի այդ կարասները տանեին ջրհոր, որի հեռավորությունը կլիներ մոտ  կես կիլոմետր։
  • Այս մեծ կարասները նրանք չէին կարող իջեցնել  ջրհորի մեջ։ Դե պատկերացրեք, ք՞անի անգամ են փոքրիկ դույլը իջեցրել ջրհորի մեջ որպեսզի կարողանաին այդ մեծ կարասները բերնեբերան ջրով լցնել։ Եվ ք՞անի ժամ է տևել ջուրը լցնելու ընթացքը։
  • Բայց դեռ դա բավական չէր։ Հիշեցնեմ, որ Տերը պատվիրեց  կարասների մեջ ջուրը լցնեն բերնեբերան։

Սաղ. 23.5 – Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց.  դու իմ գլուխն օծում ես իւղով. իմ բաժակը խիստ լիքն է։   

    • «Հրեական մաքրագործման ծիսակարգում» օգտագործվող սափորների ջուրը գինու վերածելով՝ Հիսուսը կատարում է նշանակալից գործ՝ Նա Մովսեսի օրենքը վերածում է Ավետարանի։ Ինչպես Հովհաննեսն ասում է «որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան»։
1. Հիսուսը լցրեց վեց հին կավե ամանները նոր գինով։

6  Այնտեղ վեց քարէ կարասներ կային  Հրէաների մաքրուելու համար, նրանցից յուրաքանչյուրը շուրջ (75 լիտրից) հարյուր լիտր տարողություն ունէր։

6-րդ օրը։ Եւ Եհովա Աստուած  հողի փոշուց շինեց մարդը. Եւ նորա ռնգացը մէջ կենդանության շունչ փչեց, եւ մարդը  կենդանի հոգի եղավ։ (Ծննդ. 2.7) 

2 Կոր. 4.7 – Բայց այս գանձն ունենք կավէ ամանների մէջ, որպէսզի զօրության գերազանցությունը Աստծուց լինի եւ ոչ մեզնից։ 

Հռ. 15.13 –   Եւ Հույսի Աստուածը լեցնէ ձեզ ամեն ուրախությունով եւ խաղաղությունով, հավատալու մէջ, որ հուսով ավելանաք Սուրբ Հոգու զօրութիւնով։

Բրուտի գործը անթերի է։

Եր. 18.6 – 6  Մի՞թէ ես չեմ կարող  այս բրուտի պէս անել ձեզ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը. ահա  ինչպէս որ կաւն է բրուտի ձեռքին, նոյնպէս էք դուք իմ ձեռքին, ով Իսրայէլի տուն։  

2. Աստված մեզ տալիս է մեր նախատեսածից ավելի շատ։

…Եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը…  10  Եւ փեսային ասեց. Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը. Իսկ դու ընտիր գինին մինչեւ հիմա պահել ես։

Ես կարող եմ ձեզ խոստանալ, եղբայրնե՛ր, ձեր կյանքի ամենավերջին պահին, ավելի ճիշտ՝ ձեր կյանքի առաջին պահին՝ ասելով. «Նա պահեց երբևէ եղած լավագույն գինին»: Երբ տեսնեք Հիսուսին դեմ առ դեմ և մտնեք Տիրոջ հետ ամենաջերմ հաղորդակցության մեջ, առանց որևէ բան խանգարելու կամ շեղելու ձեզ, այն ժամանակ կասեք. «Լավագույն գինին պահվում է մինչ այժմ» (Սփուրջեն):

  • Մովսեսն Իսրայելին Կարմիր ծովից ճանապարհ հանեց, ու նրանք հասան Սուր կոչված անապատը։ Երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց ջուր չգտան։ Եկան Մեռա, բայց չկարողացան խմել Մեռայի ջրից, որովհետև այն դառն էր. դրա համար այդ վայրը կոչվեց Մեռա։ Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ՝ ասելով. «Ի՞նչ խմենք»։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Մովսեսն այն գցեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ Ելից 15.22-25

  • Եվ նա գնաց ջրերի աղբյուրի մոտ, աղ գցեց այնտեղ և ասաց. «Այսպես է ասում Տերը. Ես բժշկեցի այս ջրերը, այսուհետև այստեղից այլևս մահ և անպտղություն չի լինի»։   Դ Թագ. 2.21
Այսպիսով, ինչպե՞ս Հիսուսը ջուրը վերածեց գինի:

Հիսուսը նորանց ԱՍԵՑ. Այդ կարասները ջրով լցրէք.

3. Միասնության մեջ մեծ ուժ կա — այդ ուժն էլ հրաշքներ է գործում։

Գործ. 2.1,44 – 1  Եւ երբոր  Պենտէկոստէի օրերը լրացան,  ամենքը միաբան մէկտեղ էին։    44  Եւ բոլոր հաւատացեալներն իրար հետ մէկտեղ էին, եւ  ամեն բան հասարակաց ունէին։  

  • Որքա՞ն ժամանակ եք տրամադրում շաբաթվա ընթացքում հաղորդակցվելու Աստծո և մյուս հավատացյալների հետ: Դուք զգու՞մ եք Աստծո զորությունը Ձեր կյանքում։
Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով