Բանալի համարներ. Մար. 3.13-19
13 Եւ վեր ելավ սարը եւ իր մօտ կանչեց որոնց որ ինքը կամեցավ. Եւ նորա մօտ գնացին։ 14 Նա ընտրեց տասներկու հոգու, որ իր հետ լինեն, որ նրանց ուղարկի քարոզելու. 15 Եւ նորանք իշխանություն ունենան ցավերը բժշկելու՝ եւ դեվերը հանելու։ 16 Եւ Սիմօնի անունը Պետրոս դրեց. 17 Եւ Զեբեդեան Յակոբին՝ եւ Յակոբի եղբայր Յովհաննէսին. Եւ նորանց անունները Բաներեգէս դրաւ, որ է՝ Որոտման որդիներ. 18 Եւ Անդրէասին, եւ Փիլիպպոսին, եւ Բարթողոմէոսին, եւ Մատթէոսին, եւ Թովմասին, եւ Յակոբոս Ալփեանին, եւ Թադէոսին, եւ Սիմօն Կանանացուն։ 19 Եւ Հուդա Իսկարիովտացուն, նա որ մատնեց էլ նորան։
1. Հիսուսը կանչեց Իր աշակերտներին։
13 …եւ իր մօտ կանչեց որոնց որ ինքը կամեցավ.
Ղուկ. 6.12 – 12 Այդ օրերին Հիսուսը լեռը ելավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։ Երբ լույսը բացվեց, կանչեց իր աշակերտներին…
- Սա շատ կարևոր ընտրությունն էր ոչ միայն աշակերտների այլ նաև Հիսուսի համար։
Ես. 53.10 – 10 Բայց Տիրոջ կամքն էր (հաճեց) նորան զարկել՝ տառապանք պատճառել. երբոր նորա հոգին մեղքի զոհն արավ, նա սերունդ կունենա, եւ կերկարացնի իր օրերը. և Տիրոջ կամքը նրա ձեռքով կհաջողվի։
Եփ. 2.10 – Քանզի նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք։
2. Հիսուսը նշանակում է Իր Աշակերտներին:
14 Կանչեց… Եւ տասնեւերկու հոգի կարգեց, որ իր հետ լինին…
Հարցն այն է, թե ինչու Հիսուսն ընտրեց այս տասներկուին:
-
- Հիլելը և Շամմայը՝ եղել են առաջին դարի հիմնական երկու հրեա հիմնադիր մտավորականները:
- Փարիսեցիների բանավոր ավանդույթները եկել են Երկրորդ Տաճարի ժամանակաշրջանից, Եզրասի առաջնորդությամբ (մ.թ.ա. 536 – մ.թ. 70)
ՀՐԵԱՅԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Շեմա – Ծնունդ-5 տ.
Բեթ Սեֆեր – 5-10 տարեկան
Բեթ Թալմուդ – 10-13 տարեկան (միայն տղաներ)
Բեթ Միդրաշ – 13-15 տարեկան (միայն տղաներ)
Լինելը Թալմիդ (աշակերտ)
Ղուկ. 6.13 – Եւ երբոր առաւօտ եղաւ, կանչեց իր աշակերտները, եւ ընտրեց նորանցից տասնեւերկուսին, որոնց առաքեալ էլ անուանեց.
- Երբ Աստված ձեզ կանչում է, Նա նաև օծում է ձեզ։
1 Թես. 5.24 — Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և որը դեռ կանի։
-
- Աստված կանչեց Մովսեսին այրվող մորենու մոտ և հանձնարարեց նրան ազատել Իսրայելին եգիպտական գերությունից (Ելք 2–4):
- Աստված ասաց Սամուելին, որ Դավթին օծի Իսրայելի վրա որպես թագավոր (Ա Թագավորաց 16.12–13):
- Հեուն օծվեց թագավոր դառնալու համար (Գ Թագավորներ 19.16–17): Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված Եղիային և այնուհետև Եղիսեին հանձնարարեց օծել Հեուին որպես Իսրայելի թագավոր։
Գործ. 4.13 – Եւ Պետրոսի եւ Յովհաննէսի համարձակութիւնը տեսնելով, եւ հասկանալով, որ առանց ուսմունքի եւ տգէտ մարդիկ են, զարմացած էին. որովհետև նրանց ճանաչում էին իբրև Հիսուսի հետևորդների։
3. Հիսուսն ուղարկում է Իր Աշակերտներին:
15 Եւ նորանք իշխանութիւն ունենան ցաւերը բժշկելու՝ եւ դեւերը հանելու։
Գործ. 13.2,4 – 2 Երբ նրանք Տիրոջը պաշտամունք էին մատուցում և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց. Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին ու Սողոսին այն գործի համար, որին ես կանչել եմ նրանց։ 3 Այդ ժամանակ ծոմ պահելով ու աղոթելով՝ նրանց վրա ձեռք դրեցին և ուղարկեցին։ 4 Նրանք, Սուրբ Հոգուց ուղարկված, Սելևկիա իջան և այնտեղից նավարկեցին դեպի Կիպրոս։
2 Կոր. 5.20 – Արդ Քրիստոսի կողմից պատգամաբերություն ենք անում, որպես թե Աստված ինքն է մեր միջոցով յորդորում. հանուն Քրիստոսի աղաչում ենք, հաշտվե՛ք Աստծու հետ։
4. Հիսուսը մեզ Վերականգնողն է:
15 Եւ նորանք իշխանութիւն ունենան ցաւերը բժշկելու՝ եւ դեւերը հանելու։
Մատ. 10.1 – Եւ իր տասնեւերկու աշակերտներին իր մօտ կանչեց, եւ նորանց իշխանութիւն տուաւ պիղծ հոգիների վերայ, որ նորանց հանեն, եւ ամեն ցաւ եւ ամեն հիւանդութիւն բժշկեն։
Հով. 3.2 – Սա գիշերը Յիսուսի մօտ եկաւ եւ ասեց նորան. Ռաբբի, գիտենք որ Աստուածանից վարդապետ ես եկել. որովհետեւ ոչ ով չէ կարող այդ նշաններն անել՝ որ դու ես անում, եթէ Աստուած նորա հետ չլինի։
2 Կոր. 12.12 – Բայց առաքեալի նշանները ձեր մէջ գործուեցան՝ ամեն համբերութիւնով, նշաններով եւ հրաշքներով եւ զօրութիւններով։