- Հովհաննես 1–12 գլուխներն ընդգրկում են Հիսուսի հանրային ծառայության երեք տարիները, իսկ հաջորդ յոթ գլուխները (13–19) ընդգրկում են Նրա կյանքի միայն 24–36 ժամերը:
- Գլուխ 13-17-ը հայտնի է որպես «վերնատան դիսկուրս»։
Մարկոս 14.12-15 — Բաղարջակերաց տոնի առաջին օրը, երբ զատկական գառն էին մորթում, աշակերտներն ասացին Հիսուսին. Որտե՞ղ ես ուզում ուտել զատկական ընթրիքը, որ գնանք պատրաստենք։ Հիսուսն աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. Գնացե՛ք քաղաք, և ջրով սափորը ձեռքին մի մարդ կհանդիպի ձեզ. գնացե՛ք նրա հետևից։ Եվ ուր որ մտնի, այդ տան տիրոջն ասե՛ք. “Վարդապետն ասում է. “Որտե՞ղ է այն օթևանը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը”։ Նա ձեզ մի մեծ վերնատուն ցույց կտա՝ հարդարված, պատրաստ. այնտե՛ղ կպատրաստեք մեզ համար։
Բանալի համար. Հով. 13.1-20, 34-35
1 Հիսուսը, Զատկի տոնից առաջ իմանալով, որ հասել է իր ժամը այս աշխարհից Հոր մոտ փոխադրվելու, մինչև վերջ ցույց տվեց իր սերը նրանց հանդեպ, ովքեր այս աշխարհում են։
2 Եվ ընթրիքին սատանան արդեն Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու սրտի մեջ դրել էր, որ Հիսուսին մատնի։ 3 Հիսուսը գիտեր, որ Հայրն ամեն ինչ իր ձեռքն էր հանձնել, և որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծու մոտ էր գնում. 4 Նա ընթրիքի սեղանից վեր կացավ, զգեստը հանեց ու մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց։ 5 Ապա կոնքի մեջ ջուր լցրեց ու սկսեց աշակերտների ոտքերը լվանալ և մեջքին կապած սրբիչով սրբել։
1. Հիսուսը լվաց իր աշակերտների ոտքերը — Այն աշակերտների, ովքեր լքեցին Հիսուսին:
- Հիսուսի համար ամենադժվարն այն էր, որ նա գիտեր, որ իր աշակերտները կլքեն իրեն, սակայն նա լվաց նրանց ոտքերը:
Հովհաննես 16.32 — Ահա ժամանակը գալիս է, և արդեն իսկ եկել է, երբ բոլորդ կցրվեք, յուրաքանչյուրը՝ իր տունը, և ինձ մենակ կթողնեք։ Բայց ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է։
Մատթեոս 26.56 — Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները։ Այդ ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին ու փախան։
Մարկոս 14.50 — Եվ ամենքը նրան թողեցին ու փախան։
Ձեզ երբևէ լքե՞լ են, այն պահին, երբ որևէ մեկի կարիքը շատ ունեիք։ Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ։ Իսկ ի՞նչ կասեք զգացմունքային/էմոցիոնալ լքվածության մասին։
2. Հիսուսը լվաց Պետրոսի ոտքերն՝ այն մարդու, ով մերժեց և ուրացավ Հիսուսին:
37 Պետրոսն ասաց նրան… ես իմ կյանքը կտամ քեզ համար։ 38 Հիսուսը նրան պատասխանեց. Ինձ համար կյա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. աքաղաղը դեռ չկանչած՝ դու ինձ երեք անգամ կուրանաս։
Մատթեոս 26.74-75 — Այդ ժամանակ նա սկսեց անիծել ու երդվել. Այդ մարդուն չեմ ճանաչում։ Եվ իսկույն աքաղաղը կանչեց։ Եվ Պետրոսը հիշեց Հիսուսի այն խոսքը. Աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ կուրանաս ինձ։ Ղուկաս 22:61-62 — Տերը դարձավ, նայեց Պետրոսին. Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. Մինչև աքաղաղի կանչելը երեք անգամ ինձ կուրանաս»։ Եվ Պետրոսը, դուրս ելնելով, դառնապես լաց եղավ։
6 Երբ Սիմոն Պետրոսին հասավ, նա ասաց Հիսուսին. Տե՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լվանում։ 7 Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. Այն, ինչ ես անում եմ, դու հիմա չես հասկանա, բայց այն հետո կհասկանաս։
8 Պետրոսը նրան ասաց. Դու իմ ոտքերը երբեք չես լվանա։ Հիսուսը նրան պատասխանեց. Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չես ունենա։ 9 Սիմոն Պետրոսը նրան ասաց. Տե՛ր, ոչ միայն ոտքերս, այլ ձեռքերս ու գլուխս և՛ս լվա։ 10 Հիսուսը նրան ասաց. Ով լվացվել է, ամբողջովին մաքուր է և կարիք չունի ոչնչի, բացի ոտքերը լվանալուց.
- Mikveh կամ mikvah
Միքվեն կամ միկվան բաղնիք է, որն օգտագործվում է Հուդայիզմի մեջ ծիսական նպատակով՝ մաքրության հասնելու համար։ Ուղղափառ Հուդայականությունը հիմնականում հավատարիմ է դասական կանոններին և ավանդույթներին, և, հետևաբար, ուղղափառ հրեա կանանցից պահանջվում է ընկղմվել միքվեի մեջ սեռական հարաբերությունից հետո: Սա ներառում է հարսնացուները մինչև իրենց ամուսնությունը, իսկ ամուսնացած կանայք դաշտանից կամ ծննդաբերությունից հետո: Ըստ ուղղափառ կանոնների՝ տղամարդիկ և կանայք պարտավոր են ընկղմվել առանձին միքվեների մեջ կամ օգտագործել միքվեն տարբեր նշանակված ժամերին:
11 Քանի որ նա գիտեր իրեն մատնողին, դրա համար ասաց. Ոչ բոլորդ եք մաքուր։ 12 Եւ երբոր նորանց ոտները լուացաւ, իր հանդերձներն առաւ՝ եւ դարձեալ սեղան նստեց եւ նորանց ասեց. Գիտէ՞ք ես ինչ արի ձեզ։ 13 Դուք ինձ “Վարդապետ” և “Տեր” եք կոչում և ճիշտ եք ասում, որովհետև ե՛մ։ 14 Արդ եթէ ես Տէրս եւ Վարդապետս՝ ձեր ոտները լուացի, դուք էլ պէտք է իրար ոտները լուանաք։ 15 Քանի որ ես ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք։ 16 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, ոչ էլ ուղարկվածն է ավելի մեծ, քան իրեն ուղարկողը։ 17 Եթե այս բաներն իմացաք, երանելի կլինեք, թե որ դրանք կատարեք։
17 Եթե այս բաներն իմացաք, երանելի կլինեք, թե որ դրանք կատարեք։ 18 Ձեր բոլորիդ համար չեմ ասում. ես գիտեմ նորանց, որ ընտրեցի. բայց որ գրուածը կատարուի, թէ՝ Նա որ ինձ հետ հաց էր ուտում, ինձ դէմ իր կրունկը բարձրացրեց (Սաղ. 41.9)։
3. Հիսուսը լվաց Հուդայի ոտքերն՝ այն մարդու, ով դավաճանեց Հիսուսին:
- Հիսուսը լվաց Հուդայի կրունկը, ով բարձրացավ Նրա դեմ:
Սա է ճշմարիտ ոտնալվայի խորհուրդը, լվանալ այն կրունկը որ կբարձրանա քո դեմ։ Ահա ինչու Հիսուսն ասաց. «Դուք չեք հասկանա, թե ինչ եմ անում հիմա, բայց հետո կհասկանաք»:
Հինգ բան, որ պետք է իմանալ Հուդայի մասին.
-
- Աստվածաշնչյան լավ ուսուցում ստանալը բավարար չէ:
- Հուդայի խնդիրը ոչ թե գիտելիքի պակասն էր, այլ հայտնությունը, որովհետև գիտելիքը գոռոզացնում է, իսկ սերը շինում է։ Նա չէր սիրում Հիսուսին:
- Եկեղեցում կենում են և՛ ցորեն և՛ որոմ։
- Որտեղ քո գանձերն են, այնտեղ էլ կլինի քո սիրտը։
Հուդան Մարիամի ընծաները գնահատեց մոտ մեկ տարվա աշխատավարձով և դավաճանեց Հիսուսին՝ քահանաներից ստանալով ընդամենը 30 կտոր արծաթ։
-
- Քո կյանքի ամենակարևոր օրը քո վերջին օրն է։
34 Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք (agapaō). ինչպէս ես ձեզ սիրեցի (agapaō), որ դուք էլ իրար սիրէք (agapaō)։ 35 Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք։
4. Սերն է, որ մեզ դարձնում է Քրիստոսի ճշմարիտ աշակերտը, այլ ոչ թե ինչ-որ ծեսական արարողություն:
Սերը երբեմն զգացմունք է, բայց այն միշտ գործողություն է:
1 …իմանալով, որ հասել է իր ժամը այս աշխարհից Հոր մոտ փոխադրվելու, մինչև վերջ ցույց տվեց իր սերը նրանց հանդեպ, ովքեր այս աշխարհում են։