Նոր Կտակարանը օգտագործում է մի քանի եզակի պատկերներ՝ ներկայացնելու Սուրբ Հոգու անձը և գործը: Մի պատկերում Սուրբ Հոգին կրակ է: Պենտեկոստեի օրը, տունը լցվեց քամու ձայնով որտեղ իջևանել էին առաքյալները և նրանցից յուրաքանչյուրի վրա նստեցին կրակի լեզուներ: Նրանք անմիջապես լցվեցին Սուրբ Հոգով, և նրանց կյանքը ընդմիշտ փոխվեց:
Ելից 3:2 — Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր սպառվում։
Ելից 13:21-22 — 21 Տերը գնում էր նրանց առջևից՝ ցերեկը ամպի սյունով ճանապարհ ցույց տալու նրանց, իսկ գիշերը՝ կրակի սյունով, որ նրանց լույս տա (Սաղ. 119:105), որպեսզի գիշեր-ցերեկ գնան։ 22 Ցերեկն ամպի սյունը, իսկ գիշերը կրակի սյունը ժողովրդի առջևից չպակասեցրեց։
Մատթեոս 3:11-12 — 11 Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարութեան համար. բայց իմ ետեւից եկողն ինձանից զօրավոր է, որի կօշիկները վեր առնելու ես արժանի չեմ. նա ձեզ կմկրտէ Սուրբ Հոգով եւ կրակով։ 12 Որ հոսելին նորա ձեռին է, եւ նա կսրբէ իր կալը եւ իր ցորենը կհաւաքէ շտեմարանը, իսկ յարդը կայրէ անանցանելի կրակով։
Մատթեոս 25:8 — Հիմարներն իմաստուններին ասացին. Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերները հանգչում են։
- Մեզ պետք է Աստծո կրակը նորից ընկնի մեզ վրա.
Բանալի խոսք. 3 Թագ. 18:16-48
36 Եւ երեկոյան զոհի ժամանակն էր, երբոր Եղիա մարգարէն մօտեցավ եւ ասեց. Ով Եհովայ՝ Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի Աստուած. թող այսօր իմացուի, որ դու ես Աստուած Իսրայէլի մէջ, եւ ես քո ծառան եմ, եւ թէ ես քո խօսքովն եմ արել այս բոլոր բաները։ 37 Պատասխան տուր ինձ, ով Տէր, պատասխան տուր ինձ որ այս ժողովուրդն իմանայ, որ դու Եհովադ ես Աստուած. Եւ դու ետ կդարձնես նորանց սիրտերը։ 38 Եւ Եհովայի կրակը վայր իջաւ եւ կերաւ ողջակէզը եւ փայտերը եւ քարերը եւ հողը, եւ փոսի միջի ջուրն էլ լափեց։ 39 Եւ բոլոր ժողովուրդը տեսաւ եւ վայր ընկան իրանց երեսների վերայ եւ ասեցին. Եհովան է Աստուած, Եհովան է Աստուած։
- Խնդրեք Աստծուն, որ թարմ կրակ ուղարկի Իր զոհասեղանից:
Ղև. 9:24 — Տիրոջ առջևից կրակ դուրս եկավ և այրեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպերը, և ամբողջ ժողովուրդը, տեսնելով այդ, աղաղակեց և ընկավ երեսի վրա։
I. Կրակը խոսում է Աստծո ներկայության եվ զորության մասին:
- Հինգ բան Աստծո կրակը սպառեց.
38 Եւ Եհովայի կրակը վայր իջավ եւ կերավ ողջակէզը եւ փայտերը եւ քարերը եւ հողը, եւ փոսի միջի ջուրն էլ լափեց։
- Մի բան, որ չսպառվեց, Եղիան էր։
Եբրայեցիս 12:29 — որովհետև մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։
Մաղաքիա 3:2 — …որովհետև ՆԱ զտողի կրակի պես է և լվացարարների օճառի պես։
Եսայի 4:4 — Սուրբ Հոգին կրակի Հոգին է։
- Կրակը սպառեց Եղիայի ընծան, քանի որ նա ամեն ինչ արել էր այնպես, ինչպես պատվիրել էր Տերը:
-
- Նա նորոգեց Տիրոջ սեղանը, որ քանդուած էր, (Ի՞նչպես)
- Նա վերցրեց տասներկու քար՝ ըստ Հակոբի որդիների թվի
- Նա սեղանի շուրջը մէկ փոս շինեց
- Նա ասեց. Չորս սափոր ջուր լցրէք ողջակէզի եւ փայտերի վերա. Եւ այսպես երեք անգամ։
- Նմանապես, Սուրբ Հոգին այսօր հավաքել է մեզ որպես Աստծո կենդանի քարեր:
Ա Պետրոս 2:5 — Իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք որպես հոգևոր տաճար սուրբ…
Չարլզ Սփըրջընն ասաց, որ քարոզի մեջ կրակ դրեք կամ քարոզը դրեք կրակի մեջ:
-
- Երբ երկրպագությունը դառնում է սովորական, ժամանակն է, որ կրակն իջնի։
- Երբ մեզ ողողում են աշխարհի ցանկությունները, և մեր սիրտն այլևս չի հանդիմանվում, ժամանակն է, որ կրակն իջնի։
- Երբ Սուրբ Հոգու կրակը մարել է քո մեջ, ժամանակն է որ դու մտնես Աստծո կրակի մեջ։
Գործք Առաքելոց 2:2-3 — Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ ինչպես կրակից, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։
Գործք Առաքելոց 2:37-39 — 38 …դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք։ 39 Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է։
II. Բորբոքեք Աստծո կրակը ձեր մեջ:
2 Տիմ. 1:6 – Այդ պատճառով միտքդ եմ բերում որ բորբոքես այն կրակը որ քո ներսում է… և մի մարեք Սուրբ Հոգու կրակը ձեր մեջ։
Եր. 5:14 – …Որովհետև նրանք ասել են այս խոսքը, ահա ես իմ խոսքերը քո բերանում կրակ եմ դարձնում, իսկ այս ժողովրդին՝ փայտ, և այն նրանց պիտի կլանի։
38 Եւ Եհովայի կրակը վայր իջավ եւ կերավ ողջակէզը եւ փայտերը եւ քարերը եւ հողը, եւ փոսի միջի ջուրն էլ լափեց։
41 Եւ Եղիան ասեց Աքաաբին. Վեր գնա կեր ու խմիր. Որովհետեւ անձրեվի սաստիկ ձայն կա։ 42 Եւ Աքաաբը վեր գնաց ուտելու եւ խմելու. Բայց Եղիան վեր ելավ կարմեղոսի գլուխը, եւ ծռուեցաւ մինչև գետինը եւ երեսը դրաւ իր ծունկերի մէջտեղը