Բանալի խոսք. Մաղ. 3:1-4
1 ահա նա գալիս է, ասում է Զօրաց Տէրը։ 2 Եւ ո՞վ կդիմանա նորա գալու օրուան, եւ ո՞վ է նորա երեվալու ժամանակին կանգնողը, որովհետեւ ՆԱ հալեցնողի կրակի պէս է, և լվացարարների օճառի պես։ 3 Եվ նա նստելու է իբրև արծաթ զտող և մաքրող։ Եվ մաքրելու է Ղևիի որդիներին և նրանց զտելու է ոսկու և արծաթի պես, և նրանք արդարությամբ Տիրոջն ընծա մատուցողներ կլինեն։ 4 Եվ Տիրոջն ընդունելի կլինի Հուդայի և Երուսաղեմի ընծան, ինչպես վաղեմի օրերին և նախկին տարիներին։
Ղուկաս 12:49 — Ես եկա որ կրակ գցեմ երկրիս վրա. եւ ի՞նչքան եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի։
Եբր. 12:29 — Որովհետեւ մեր Աստուածը ոչնչացնող կրակ է։
1. Հալեցնողի կրակն ունի շատ հստակ նպատակ — Սրբագործված։
ՆԱ հալեցնողի կրակի պէս է, և լվացարարների օճառի պես։
- Հալեցնողի կրակը գիտի ճիշտ այն, ինչը պետք է մաքրված լինի։
Փրկության երեք «փուլերն» են՝ դիրքային սրբացում, պրոգրեսիվ սրբացում և վերջնական սրբացում:
Ա Հով. 1:7 — Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։
Բ Կոր. 7:1 — Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելինե՛ր, հոգու և մարմնի ամեն պղծությունից ինքներս մեզ մաքրենք և սրբությունը Աստծու երկյուղով կատարյալ դարձնենք։
- Այն հեռացնում է բոլոր անմաքրությունները և մաքրման աշխատանք է կատարում։
Կրոնը երբեք չի մաքրում մարդկանց, այլ միայն կարող է վկայել մաքրված կյանքի մասին… Իսկ ինչպե՞ս կմեկնաբանես Ղուկաս 17-ում նշված 10 բորոտների փորձառությունը։
- Մաքրման համար առաջին առաջնահերթությունը կլինի քահանայությունը, իսկ հետո՝ ժողովուրդը (Մաղաքիա 2:3–4):
3 Եվ մաքրելու է Ղևիի որդիներին և նրանց զտելու է ոսկու և արծաթի պես, և նրանք արդարությամբ Տիրոջն ընծա մատուցողներ կլինեն։
Եվ Տիրոջն ընդունելի կլինի Հուդայի և Երուսաղեմի ընծան…
2. Պատվական անոթ — Ընտրված։
Բ Տիմ. 2:20-21 — 20 Մեծ տան մեջ ոչ միայն ոսկյա ու արծաթյա անոթներ կան, այլև փայտյա և խեցե։ Կան, որ պատվավոր գործածության համար են, և կան ոչ պատվավոր գործածության համար։ 21 Եթե մեկն ինքն իրեն այդպիսի բաներից մաքրի, կդառնա պատվական անոթ՝ սրբագործված ու իր Տիրոջն օգտակար, պատրաստ ամեն բարի գործի։
#1. Պատվո անոթը կրակի փորձությունից դուրս է գալիս փառքով ու պատվով:
Դանիել 3:23-25 — 23 Եվ այս երեք մարդիկ՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, կապված ընկան կրակով բորբոքված հնոցի մեջ։ 24 Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ապշած և շտապելով վեր կացավ և խոսեց՝ իր խորհրդականներին ասելով. Մի՞թե մենք կապված երեք մարդ չգցեցինք կրակի մեջ։ Նրանք պատասխանեցին թագավորին և ասացին. Ստույգ է, ո՛վ թագավոր։ 25 Նա էլ ասաց. Ահա ես չորս արձակ մարդու եմ տեսնում, որ շրջում են կրակի մեջ, և նրանց վնաս չի լինում. չորրորդի կերպարանքն էլ աստվածների որդու է նման։
#2. Թշնամին չի կարող վերցնել այն, ինչ պատկանում է Աստծուն:
Դանիել 5:2-6, 23, 25-28 — 2 Երբ գինին էր համտեսում, Բաղդասարը հրամայեց, որ բերեն ոսկե և արծաթե այն անոթները, որոնք Երուսաղեմի տաճարից վերցրել էր իր հայրը՝ Նաբուգոդոնոսորը, որպեսզի նրանցով խմեն թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։ 3 Այդ ժամանակ բերեցին ոսկե այն անոթները, որոնք վերցրել էին Երուսաղեմում գտնվող Աստծու տաճարից, և նրանցով խմեցին թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։ 4 Խմեցին գինին և գովեցին ոսկե ու արծաթե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին։ 5 Այդ պահին մարդկային ձեռքի մատներ երևացին և աշտանակի դիմաց գրեցին թագավորական պալատի պատի ծեփի վրա։ Եվ թագավորը տեսավ այն ձեռքը, որը գրում էր։ 6 Այդ ժամանակ թագավորի գույնը փոխվեց, և նրա խորհուրդները խռովեցին նրան, նրա մեջքի հոդերը քանդվում էին, իսկ նրա ծնկները մեկմեկի էին խփում։
23 Այլ քեզ բարձրացրիր երկնքի Տիրոջ դեմ, և նրա տան անոթները բերվեցին քո առաջ, և դու, քո մեծամեծները և քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք նրանցով։ Եվ գովաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ իմանում։ Բայց չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում է քո շունչը, որինն են քո բոլոր ճանապարհները։ 24 Ուստի այն ձեռքն ուղարկվեց նրա կողմից, և այս գրվածքը գրվեց։ 25 Եվ այս է գրված այն գրությունը՝ ՄԵՆԵ, ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ ՈՒ ՓԱՐՍԻՆ։ 26 Այս է խոսքի մեկնությունը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորության օրերը և այն վերջացրեց. 27 Թեկել՝ կշեռքով կշռվեցիր և պակաս գտնվեցիր. Փարես՝ բաժանվեց քո թագավորությունը և տրվեց մարերին ու պարսիկներին։
Ա Պետրոս 2:9 — Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։
3. Ինչքա՞ն ենք ուզում, որ մեր մեջ հալեցնողի կրակը վառվի։
Բ Տիմ. 1.6 — Այդ պատճառով էլ հիշեցնում եմ քեզ, որ վառ պահես այն պարգևը, որ Աստված քեզ տվեց։
Ա Թես. 5:19 — Հոգին մի՛ մարեք։
Եփեսացիս 4:30 — Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։
Դարձեք կրակոտ և եռանդուն, և մարդիկ մղոններ կանցնեն, որպեսզի գան և տեսնեն, թե ինչպես եք դուք վառվում։ Ջոն Վեսլի
Ղև. 6:12 – 12 Եւ սեղանի վրայի կրակը նորա մէջ վառած պիտի լինի, պիտի չհանգչի. Եւ քահանան ամեն առաւօտ նորա վրա փայտեր այրէ, եւ ողջակէզը նորա վրա շարէ եւ այրէ նորա վերա խաղաղութեան զոհերի ճարպը։