9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Հաղթանակ Աղոթքի, Մարգարեությունների եվ Փառաբանության Միջոցով

?rel=0

Հաղթանակ Աղոթքի, Մարգարեությունների եվ Փառաբանության Միջոցով

Բանալի համարներ. Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:1-5

1 Դրանից հետո մովաբացիներն ու ամմոնացիները, նրանց հետ նաև մաոնացիներից էլ մարդիկ եկան Հոսափատի դեմ պատերազմելու։ 2 Ոմանք եկան և տեղեկացրին Հոսափատին՝ ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է գալիս ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասանթամարում են, այսինքն՝ Ենգադդիում»։ 3 Հովսափատը վախեցավ, երեսն ուղղեց դեպի Տերը՝ փնտրելու նրան, և ծոմապահություն հայտարարեց ամբողջ Հուդայում։ 4 Հուդայի երկրի մարդիկ հավաքվեցին՝ Տիրոջից օգնություն խնդրելու։ 5 Հովսափատը կանգնեց Հուդայի և Երուսաղեմի հավաքված ժողովրդի մեջ, Տիրոջ տանը, նոր սրահի առաջև ասաց. ԱՂՈԹԵՑ

    • Երեսն ուղղեց դեպի Տերը՝ փնտրելու նրան.
    • Ծոմապահություն հայտարարեց.
    • Մարդիկ հավաքվեցին՝ Տիրոջից օգնություն խնդրելու.
    • Հովսափատը աղոթեց // Jehoshaphat Prayed.

6 «Ո՛վ մեր հայրերի Տեր Աստված, դու չե՞ս այն Աստվածը, որ բնակվում է երկնքում և տիրում է ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում են զորությունն ու ուժը, և ոչ ոք չի կարող քո դեմ կանգնել։” 7 “Չէ՞ որ դու, ո՛վ մեր Աստված, քշեցիր այս երկրի բնակիչներին Իսրայելի քո ժողովրդի առջևից և երկիրը հավիտյան տվեցիր քո սիրելի Աբրահամի սերնդին։” Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:6-7

    1. Գիտակցել Աստծո գոյությունը // Acknowledgment of God.
    2. Հայրերի Տեր Աստված.
    3. Երկնքի Աստված.
    4. Զորության Աստված.
    5. Խոստումի Աստված.

8 “Եվ նրանք բնակվեցին այստեղ և այստեղ քո անվան սրբարան շինեցին ու ասացին.  9Եթե մեզ վրա գան չարիք, սուր, պատուհաս, ժանտախտ կամ սով, մենք կկանգնենք այս տան առաջ, քո դիմաց, որովհետև քո անունն այս տան վրա է, և մեր նեղության մեջ կաղաղակենք դեպի քեզ, և այն ժամանակ դու կլսես ու կազատես մեզ։ Ահա հիմա ամմոնացիները, մովաբացիներն ու Սեիր լեռան բնակիչները, որոնց մեջ մտնելու հրաման չտվեցիր իսրայելացիներին, երբ նրանք դուրս էին եկել Եգիպտոսից, այլ շեղվեցին նրանցից և չբնաջնջեցին նրանց։” Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:8-10

    1. Գնահատել անցյալում գործերը // Acknowledgment of the past. 
      • Դու բերեցիր մեր հայրերին այս երկիր.
    • Քո անվան համար սրբարան շինեցին.
    • Սողոմոնի աղոթքը.
    • Եվ ահա մեր թշնամիները.

12 “Ո՛վ մեր Աստված, մի՞թե նրանց չես դատելու, որովհետև մենք զորություն չունենք դեմ կանգնելու այս մեծ բազմությանը, որ եկել է մեզ վրա, և մենք չգիտենք, թե ի՛նչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ են ուղղված»։” Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:12

    1. Աղաղակեք օգնության համար // Cry for help.
    • Մենք զորություն չունենք.
    • Մենք չգիտենք, թե ի՛նչ անենք.
    • Մեր աչքերը քեզ են ուղղված.

Երբևէ հայտնվել եք այդպիսի իրավիճակում:

2. Յազիելը մարգարեացավ։ (Աստված տեսնում է)

14 “Այն ժամանակ հավաքված ժողովրդի մեջ Տիրոջ հոգին իջավ Ասափի որդիներից ղևտացի Մաթանիայի որդու՝ Հեիելի որդու՝ Բանեայի որդու՝ Զաքարիայի որդի Հազիելի վրա, 15  և նա ասաց. «Լսեցե՛ք, Հուդայի բոլո՛ր մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և ո՛վ Հոսափատ թագավոր, Տերը ձեզ այսպես է ասում. Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք այս մեծ բազմությունից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը։ 16 Վաղ գնացե՛ք նրանց դեմ։ Ահա նրանք բարձրանում են Ասիսի զառիվերով. դուք նրանց կգտնեք հեղեղատի ծայրում՝ Հերուելի անապատի դիմաց։ 17 Դուք այս անգամ չեք պատերազմելու. դուք մնացե՛ք ձեր տեղում, սպասե՛ք և կտեսնեք (ԵՀՈՎԱՅԻՐԵԷԼՈՀԻՄ ՌԱԱ) Տիրոջ փրկությունը ձեզ համար։ Ո՛վ Հուդա և Երուսաղեմ, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք. վաղը դո՛ւրս եկեք նրանց դիմաց, և Տերը ձեզ հետ կլինի”»։

    1. Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք
    2. Պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը։
    3. Ա Կորնթացիներին 14:1, 3  — 1 “Սիրո՛ւն հետևեք ու հոգևոր պարգևների՛ն նախանձախնդիր եղեք, իսկ առավել ևս մարգարեանալուն։ 3 Իսկ մարգարէացողը, մարդկանց հետ շինութիւն եւ մխիթարութիւն եւ սփոփութիւն է խօսում։”

Հրաշալի է Աստծո զավակ լինելը, մեր Հայրը միշտ կպաշտպանի Իր զավակներին: Մեր խնդիրները դառնում են Նրա խնդիրները: Մեր մարտերը դառնում են Նրա մարտերը:

18  Հոսափատը երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին, ամբողջ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներն ընկան Տիրոջ առաջ, որ երկրպագեն Տիրոջը։ 19 Ապա Կահաթի տոհմից և Կորխի տոհմից եղող ղևտացիները վեր կացան՝ բարձր և ուժեղ ձայնով օրհնաբանելու Իսրայելի Տեր Աստծուն։

20 “Առավոտյան կանուխ վեր կացան և գնացին Թեկուեի անապատը։ Նրանց գնալու ժամանակ Հոսափատը կանգնեց և ասաց. «Ի՛նձ լսեցեք, ո՛վ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներ, Հավատացե՛ք ձեր Տեր Աստծուն և հաստատ կմնաք,  հավատացե՛ք նրա մարգարեներին և հաջողություն կունենաք»։ 

    • Աղոթք արեք պատերազմից (փորձությունից) առաջ և փառաբանություն բարձրացրեք պատերազմի մեջ։
    • Աղոթքը մեզ պատրաստում է պատերազմի, իսկ փառաբանությունը ճեղքում է պատերազմը։
3. Պատերազմը հաղթել փառաբանության միջոցով։

“Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ, Տիրոջ համար երգիչներ և սուրբ փառքը օրհնաբանողներ կարգեց, որոնք, ընթանալով սպառազինյալների առջևից, ասում էին. «Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը»։” 20:21

Երբ սկսվեց նրանց ցնծության երգն ու օրհնաբանությունը, Տերը դարան դրեց ամմոնացիների ու մովաբացիների և Սեիր լեռան բնակիչների դեմ, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու, և նրանք կոտորվեցին։” 20:22

ԱՄՓՈՓՈւՄ

27 ճանապարհ ընկան, որպեսզի վերադառնան Երուսաղեմ ուրախությամբ, որովհետև Տերը նրանց ուրախացրել էր՝ ազատելով իրենց թշնամիներից։”  Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:27 

    • Վախ / Fear.
    • Հուսահատություն / ընկճվածություն /ճնշվածություն Discouragement.
    • Անհանգստություն / շփոթություն /Anxiety.