9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Նեեմիա 9 -Հասկանալ Աստծո Էությունը

Հասկանալ Աստծո էությունը
(Նեեմ. 9:1-5)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Խոսքն առաջնորդում է երկրպագության եվ ուրախության։
  2. ապաշխարությանը առաջնորդում է ուրախության։
  3. հնազանդությունը առաջնորդում է ուրախության:
  4. Խոստովանությունը առաջնորդում է սրբության եւ ի վերջո ազատության։ 

Նեեմիա գլուխ 1-6, փրկության ծրագիրը

Նեեմիա գլուխ 8-13, Սրբություն

Փրկության եվ սրբության հիմքը աստծո խոսքն է։ 

2 Տիմ. 3:16-17 – 16  Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար. 17 Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի  ամեն բարի գործերի համար պատրաստուած։

Նեեմիայի Աղոթքները

      1. Նեեմիա 1։4-11 անձնական աղոթք — խոստովանությաn և ուղղության։
      2. Նեեմ. 2:4 – 4  Եւ թագաւորն ինձ ասեց. Ի՞նչ է քո ուզածը. եւ ես աղօթք արի  երկնքի Աստուծուն։ Նպատակների աղոթք (how much loan do you need).
      3. Նեեմ. 4:9 – 9  Բայց մենք աղօթք արինք մեր Աստուծուն, եւ պահապաններ դրինք նորանց պատճառով նորանց դէմ ցերեկ եւ գիշեր։
      4. Նեեմ. 5:19 – 19   Հիշիր ինձ ի բարին, ով իմ Աստուած, ամեն ինչ որ արի այս ժողովրդի համար։
      5. Նեեմ. 6:9, 14 – 9  Որովհետեւ նորանք ամենքը մեզ վախեցնում էին, ասելով՝ Նորանց ձեռքերը կթուլանայ այդ գործիցը եւ չի կատարուիլ։ Բայց դու, ով Աստուած, զօրացրու իմ ձեռքերը։14  Հիշիր, ով իմ Աստուած, Տուբիային եւ Սանաբաղատին իրանց այս գործերի համեմատ. նաեւ Նովադիա մարգարէուհիին եւ միւս մարգարէներին որ ինձ վախեցնում էին։
      6. Նեեմ. 8:6 – 6  Եւ Եզրասն օրհնեց Եհովա մեծ Աստուծուն. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեցին. Ամէն, Ամէն, իրանց ձեռքերը բարձրացնելով, եւ խոնարհուելով երեսի վերա մինչեւ գետինը երկրպագութիւն արին Տիրոջը։

Ես կարող եմ վստահությամբ և իշխանությամբ որ ունեմ Աստծո Խոսքով ասել որ յուրաքանչյուր տղամարդ կամ կին այս աշխարհում որ ձանձրացել և երես է թեքել փառաբանելուց պատրաստ չէ դրախտ մտնելու։ —A.W. Tozer

Բանալի խոսք.

Ժողովուրդի աղոթքը։

Նեեմ. 9:17 – 17  Մեր հայրերը իրենց աչքերը շեղեցին քո օրէնքներից, չհիշեցին քո հրաշքները, որ դու արեցիր նրանց համար, այլ խստացրին իրենց պարանոցները, եւ իրանց ապստամբութեամբը  գլուխ նշանակեցին որ ետ դառնան իրանց ծառայութեան մէջ. բայց դու (ready to forgive) ներող,  ողորմած և գթած, երկայնամիտ եւ (սիրառատ abound in lovingkindness) բազումողորմ Աստուած էիր եւ նորանց իսպառ չլքեցիր։

attributes — Որակ կամ առանձնահատկությունն որը նշում է ինչ-որ մեկի բնութագրի կամ բնորոշ մասը: (4th generation vs 1st and 2nd, 3rd).

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ.

(Նեեմ. 9:1-5)

1 Նույն ամսի քսանչորսին իսրայէլացիները հավաքուեցին ու սկսեցին ծոմով, քուրձ հագան ու մոխիր լցրին իրենց գլուխներին։ 2 Իսրայէլացիները զատուեցին բոլոր այլազգիներից ու խոստովանում էին  իրենց եւ իրենց մեղքերը և իրենց հայրերի անօրէնությունները։ 3 Նրանք կանգնած էին իրենց տեղերում՝ ըստ սահմանուած կարգի։ Եվ կարդացին Տէր Աստծու Օրէնքի գիրքը, իրանց Եհովա Աստոծո օրէնքի գրքից օրուա քառորդը, եւ մի քառորդը խոստովանվում եւ երկրպագություն էին անում իրանց Տէր Աստուծուն։ 4  Եւ բարձր տեղի վերա կանգնել էին Արմենը, Գոհարը, Մելիքը, Գոհարը, Սաթիկը, Հովհանեսը, Դանիելը, Մայկը և ծառայողները, եւ մեծ ձայնով աղաղակում էին դէպի իրանց Տէր Աստուածը։
5 Եւ Նազարեթը, Ռուզանը, Վարդուհին, Նելին, Մարինը, Սոֆին, Անին և Ալիսիան՝ Ղեւտացիները ասեցին. Վեր կացէք օրհնեցէք ձեր Տէր Աստուծուն հավիտեանս հավիտենից։ (Եվ նրանք աղոթում էին Աստծո խոսքը 5-38 համարներում)

We cannot worship the Lord, or call upon him, till first acknowledge him to be our Father. 

Ով է Հայր Աստված։

Նա ներող,  ողորմած և գթած, երկայնամիտ եւ (abound in lovingkindness) սիրառատ Աստուած էիր եւ նորանց իսպառ չլքեցիր։

I.  Նա Ներողամիտ Աստված է։

Աստվածաշունչում կան ութ հղումներ են, որ նկարագրում է Աստծուն որպես ներող,  ողորմած, գթած, երկայնամիտ եւ բազումողորմ։

Ել. 34:6-7 – 6  Եւ Եհովան նորա առջեւից անցավ, եւ կանչեց. Եհովա Եհովա՝  Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ  առատ ողորմութիւնով եւ  ճշմարտութիւնով,  7   Որ հազարների ողորմութիւն ես անում, որ  անօրէնութիւն՝ հանցանք եւ մեղք ես ներում, բայց  հանցավորին բնավ անպարտ չես թողնում. որ հայրերի անօրէնութիւնը հատուցանում ես որդիների վերա եւ որդուց որդիների վերա՝ մինչեւ երրորդ եւ չորրորդ ազգը։

Եթե Աստված ներում է ինձ ապա ի՞նչու եմ ես ինձ զգում այնքան մեղավոր.
Ի՞նչպես կարելի է ընդգրկել Աստծո ներումը։

  1. Նրանք խոստովանում էին  իրենց եւ իրենց հայրերի մեղքերը։
    They began their day with personal and generational confession.

2 Իսրայէլացիները զատուեցին բոլոր այլազգիներից ու խոստովանում էին  իրենց եւ իրենց հայրերի մեղքերը։

Identifying their generational sins.

16 Բայց մեր հայրերը, գոռոզացան ու անօրինացան, խստացրին իրենց պարանոցները, չլսեցին քո պատուիրանները, 17 իրենց աչքերը շեղեցին քո օրէնքներից, չhիշեցին քո հրաշքները, որ դու արեցիր նրանց համար, այլ խստացրին իրենց պարանոցները, իրենց թիկունքները դարձրին դէպի քեզ եւ ուզեցին նորից ստրկության վերադառնալ Եգիպտոս։ Բայց դու, Տէ՛ր Աստուած մեր ներող, գթած եւ ողորմած, համբերատար եւ սիրառատ, իսպառ չլքեցիր նրանց։

32  Եւ արդ, ով մեր Աստուած, մեծ, զօրավոր եւ ահեղ՝  ուխտ ու ողորմութիւն պահող Աստուած, թող քո առաջին քիչ չերեւնան այն ամեն նեղութիւնները, որ պատահեցին մեզ, մեր թագաւորներին մեր իշխաններին, մեր քահանաներին, մեր մարգարէներին, մեր հայրերին եւ քո բոլոր ժողովրդին  Ասորեստանի թագաւորի ժամանակից մինչեւ այսօր։ 

 Այս ամենից հետո Նա դարձյալ Ներողամիտ Աստված է։

  1. Մենք ունենք օրինակներ սերունդների խոստովանության մասին Հին Կտակարանում։   
  2. Դան. 9:3-4 – 3  Եւ ես դարձրի իմ երեսը դէպի Տէր Աստուծուն, որ աղօթք եւ աղաչանք մատուցանեմ ծոմով եւ քուրձով ու մոխիրով։ 4 Եւ աղօթեցի իմ Տէր Աստուծուն եւ խոստովանեցի ու ասեցի. Ոհ,  Տէր, մեծ Աստուած եւ ահավոր, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ պատուիրանքներդ պահողներին. 
  3. Եզր. 9:6-7 – 6  Եւ ասեցի. Ով իմ Աստուած,  ես ամաչում եմ եւ չեմ համարձակվում երեսս դէպի քեզ բարձրացնելու, ով իմ Աստուած, որովհետեւ մեր անօրէնութիւնները մեր գլխից վեր բարձրացան, եւ մեր հանցանքը մեծ է մինչեւ երկինքը։ 7 Մեր հայրերի օրերից ի վեր  մենք մեծ մեղքի մէջ ենք մինչեւ այսօր. Եւ մեր անօրէնութիւնների համար  մենք, մեր թագավորները, մեր քահանաները մատնուեցանք երկիրների թագաւորների, սուրի, գերութեան, հափշտակության եւ  սեւերեսութեան ձեռքը ինչպէս որ այսօր կա։

II. Նա ողորմած եվ գթած Աստված է։

Սաղ. 103:8, 11-14 – 11    – 8 Բարեգութ եւ ողորմած է Տէրը. (Ի՞նչքան) Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զօրեղ է Տիրոջ ողորմութիւնն (not for anyone) իրենից երկիւղ կրողների վրա։ 12  (որքան է մեծ Տիրոջ ողորմությունը) Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը,  այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները։ 13 Ինչպէս որ հայրը կգթա իր որդիներին, այնպէս գթած է Տէրը իրանից վախեցողներին։ 14  (ի՞նչու) Որովհետեւ նա գիտէ մեր կազմուածք.  հիշում է որ  հող ենք մենք։

Դեպրեսիայի Ժամանակ.

Սաղ. 116:3-5 – 3   Մահի լարերը պատեցին ինձ, եւ դժոխքի վիշտերը գտան ինձ. նեղութիւն եւ տրտմութիւն գտա ես։  4 (որն է գաղտնիքը) Բայց ես Տիրոջ անունը կանչեցի. Տէր, փրկիր իմ (inner healing) անձը։ 5  Ողորմած է Տէրը եւ  արդար. եւ մեր Աստուածը գթած է։

III. Նա երկայնամիտ եւ սիրառատ Աստուած է։ 

Նեեմ. 9:30 – 30  Եւ դու շատ տարիներ երկայնամիտ եղար նորանց վրա, եւ  վկայեցիր նորանց դէմ քո հոգով մարգարէների ձեռով, բայց նորանք ականջ չդրին. Եւ  դու մատնեցիր նորանց երկիրների ազգերի ձեռքը։

Շատ հաճախ մենք մենք ենթադրում ենք թե Աստված արձագանքում է այնպես, ինչպես մենք ենք արձագանքում մեր առօրյա կյանքում:

2 Պետ. 3:9 – 9  Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն։

Առակ. 16:32 – 32  Համբերատար մարդը լավ է հզօրից, իր բարկութիւնը զսպողը՝ մեծազօր քաղաք գրաւողից։

Առակ. 15:18 – 18   Զայրացկոտ մարդը կռիվ կգրգռէ, բայց համբերատարը խաղաղեցնում է այն։

Ամփոփում

  1. Նա Ներողամիտ Աստված է։
    God of forgiveness
  2. Նա ողորմած եվ գթած Աստված է։
    God is gracious and compassionate.
  3. Նա երկայնամիտ եւ սիրառատ Աստուած է։
    God is slow to anger and abounding in love