9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Նեեմիա 4 – Հաստատ կանգնել՝ դիմակայելով հակառակությանը

Հաստատ կանգնել՝ դիմակայելով հակառակությանը
(Նեեմ. 4:1-23) 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հով. 5:39-40 – 39   Քննեցէք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունեք հավիտենական կեանք, եւ  նորանք են որ ինձ համար վկայում են։  40  Եւ դուք չէք կամենում ինձ մօտ գալ, որ կեանք ունենաք։

Նեեմ. 2:19 – 19  Եւ Որոնացի Սանաբաղատը ու Ամմոնացի ծառա Տուբիան եւ Արաբացի Գեսամը այս լսելով  մեզ ծաղր արին եւ մեզ արհամարհեցին եւ ասեցին. Սա ի՞նչ բանէ որ անում էք.  մի՞թէ ապստամբվում էք թագաւորի դէմ։

Բանալի բառ

רָפָה, Raphah Հուսալքությունը — 64 times in 45 verse
weaken, to be quiet, abandon, forsake, isolate

թուլանալ, լուռ մնալ, լքել, թողնել, մեկուսացված

Ezra 4:4 — Եզրաս  4:4
Եւ  այն երկրի ժողովուրդը  թուլացնում էր Հուդայի ժողովրդի ձեռքերը եւ խափանում էր նորանց շինելուց։

Then the people of the land weakened the hands of the people of Judah, and troubled them in building.

Հոբ 7:19 — Job 7:19
Մինչեւ ե՞րբ դու ինձ չես թողնելու. Չես թողնելու որ թուքս կուլ տամ։
Why won’t you leave me alone, at least long enough for me to swallow!

Բանալի խոսք.

(Նեեմ. 4:1-23)

Ինչպես ենք մենք հակազդում հակառակությանը (Հուսալքությունը ու մեղադրանքին)

1  Եւ երբոր  Սանաբաղատը լսեց որ մենք պարիսպը շինում ենք, բարկացավ (angry) եւ շատ զայրացավ (furious) եւ ծաղրեց Հրէաներին.  2  Եւ ասեց իր եղբայրներին Սամարիայի զօրքի առաջին եւ խօսեց թէ Ի՞նչ են շինում այս թշուառ Հրէաներն. մի՞թէ թույլ կտան նորանց. մի՞թէ զոհ են մատուցանելու. մի՞թէ այսօր վերջացնելու են.   կենդանացնելու են քարերը փոշուց դէզերից քանի որ նորանք այրուած են։  3  Եւ  Ամմոնացի Տուբիան նորա կշտին էր եւ ասեց. Եթէ նորանց շինածի վերա մի աղուէս էլ վեր ելնէ, նորանց քարի պարիսպն կքանդէ։

բարկացավ, զայրացավ, ծաղրեց, և մեղադրեց։

I. Թշնամին փորձում էր հուսալքել շինողներին (խս. 1-3)։

Ի՞նչ են շինում այս թշուառ Հրէաներն. մի՞թէ թույլ կտան նորանց. մի՞թէ զոհ են մատուցանելու. մի՞թէ այսօր վերջացնելու են. մի՞թէ կենդանացնելու են քարերը փոշիի դէզերից քանի որ նորանք այրուած են։  Եթէ նորանց շինածի վրա մի աղուէս էլ վեր ելնէ, նորանց քարի պարիսպն կքանդէ։ 

Ո՞րն էր Նեեմիայի արձագանքը։ Ինչպե՞ս դուք կվարվեք նման դեպքերում։

  1. Նեեմիան հակառակվում է հուսալքություն բերող հարձակմանը աղոթքով (խս. 4-5)։

4 Լսի՛ր մեզ, Տէ՛ր Աստուած, քանզի մենք արժանացանք արհամարհանքի ու թշնամանքի. նրանց նախատինքները շո՛ւռ տուր իրենց գլխին, մատնի՛ր նրանց իրենց գերեվարողների թշնամանքին,  5 Եւ մի ծածկիր  նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքը չջնջուի քո առաջին, որովհետեւ քեզ բարկացրին շինողների առաջին։ Նեեմիան առնվազը 8 անգամ աղոթեց Տիրոջը։

Նեեմիայի համար աղոթքը՝ առաջին աղբյուրն էր, ոչ թե վերջին միջոցը, որին կարելի էր դիմել։ t.

Հուսալքությունը՝ խիստ ազդեցիկ զենք է, որովհետև ինչ-որ իմաստով այն հակառակ է հավատքին։ Հավատքը հավատում է Աստծուն, Նրա սիրուն և Նրա խոստումներին, իսկ հուսալքությունը փնտրում է վատագույնը և հավատում վատագույնին, և հակված է մոռանալու այն մասին, թե ո՛վ է Աստված և ի՛նչ է Նա խոստացել անել։ —Դեյվիդ Գյուզիկ, —David Guzik

Discouragement is such a powerful weapon because it is somewhat the opposite of faith. Where faith believes God and His love and promises, discouragement looks for and believes the worst – and tends to pretty much forget about who God is and what He has promised to do. —David Guzik 

2. Աշխատանքը շարունակվում է է՛լ ավելի մեծ ուժով (խս. 6)։

6  Եւ պարիսպը շինեցինք, եւ բոլոր պարիսպը շրջափակվեց մինչեւ կէսը. Եւ ժողովուրդը սիրտ արավ (քաջացան) գործելու։

3. Թշնամու մարտավարությունը աշխատանքի վրա հարձակվելն էր ( խս. 7-8)։

8 Եւ ամենքը միաբանուեցան միասին, որ գան Երուսաղէմի դէմ պատերազմեն եւ նորան վնաս տան։ 

II. Այդ հարձակումը ճնշվեց աղոթքով և հսկումով (խս. 9)։

Բայց մենք աղօթք արինք մեր Աստուծուն, եւ պահապաններ դրինք նորանց պատճառով նորանց դէմ ցերեկ եւ գիշեր։

  1. Աստված փնտրում է ինչ-որ մեկին, ով հաստատ կկանգնի Խրամատում։ 

Նեեմիան երկու տեսակի մարտահրավերներ ուներ՝ ներսից և դրսից (խս. 10,11)։ 

    • Մարտահրավեր դրսից.
      հուսալքություն կար մարդկանց միջև, որովհետև աշխատանքը չափազանց շատ էր թվում (խս. 10)։

10 Եւ Հրէաներն ասեցին. Բեռնակիրների ուժը թուլացել է, եւ հողը շատ է. եւ մենք չենք կարողանում պարիսպը շինել։

    • Մարտահրավեր դրսից.
      թշնամիները հանկարծակի հարձակում էին ծրագրում (խս. 11)։

11 Բայց մեր թշնամներն ասում էին թէ Չիմանան եւ չտեսնեն մինչեւ որ մտնենք նորանց մէջ եւ նորանց սպանենք եւ գործը խափանենք։

Ի՞նչ բնույթի հարձակումներ եք դուք կրում։ Դրանք գալիս են ներսի՞ց, թե՞ դրսից։ Ի՞նչ մարտավարություն ունեք։
What is the nature of your attacks? Are they coming from inside or out? What is your strategy.

1 Կոր. 16:13 – 13 Արթուն եղէք,  հաստատ կացէք հաւատքում. համարձակ եղեք եւ  ուժովացէք։

III. Նեեմիայի պատասխանը հակառակությանը՝ պաշտպանություն կազմակերպելն էր (խս. 13-18)։
  1. Եղեք զինված, պատրաստ և աշխատող (խս. 16-18)։

16 Եւ այն օրից ի վեր իմ մարդկանց կէսը գործն էր գործում, եւ նորանց կէսը նիզակներն ու ասպարներն ու աղեղները եւ զրահներն էին բռնում. եւ իշխանները Հուդայի բոլոր տան ետեւին կանգնել էին։ 17 Պարիսպը շինողները եւ բեռնակիրները, որ բեռն իրանց վերա էին բեռնում, մէկ ձեռքով գործն էին գործում, իսկ միւս ձեռքը զէնքն էր բռնած։  18  Եւ շինողների ամեն մէկը սուրը մէջքին կապած գործ էր անում, եւ փողահարն իմ կողքին էր։ 

2. Մարդիկ հագնում էին Աստծո ողջ սպառազինությունը։

Եփ. 6:10-11 – 10  Այսուհետեւ, եղբայրներս, զօրացէք Տէրով  եւ նորա զօրութեան կարողութիւնով։  11  Եւ  Աստուծո սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ։

ճշմարտութեամբ գօտեվորուած, արդարութեան զրահը հագած, խաղաղության ավետարանի պատրաստությունով,  հավատքի վահանն առէք, Եւ փրկության սաղաւարտն առէք, Հոգու սուրը՝ որ Աստուծո խօսքն է։

1 Թագ. 31:4-5 – 4  Եւ  Սավուղն ասեց իր (զենք կրողին) կապարճակիրին. Սուրդ հանիր եւ նորանով ինձ խոցիր. Մի գուցէ այս  անթլփատները գան եւ ինձ խոցեն, եւ ինձ ծաղր անեն. Բայց նորա կապարճակիրը չուզեց  որովհետեւ շատ վախեցավ։ Եւ Սավուղն առավ սուրը եւ  ընկավ նորա վրա։ 5 Եւ երբոր նորա կապարճակիրը տեսավ որ Սավուղը մեռավ, սուրի վրա ընկավ, եւ մեռավ նորա հետ։

3. Նրանք ծրագրում էին մշտապես պատրաստ պաշտպանություն ունենալ։

Նեեմ. 4:19-23 – 19  Եւ ես ասեցի իշխաններին եւ ոստիկաններին ու մնացած ժողովրդին. Այս գործը մեծ եւ ընդարձակ է. Եւ մենք ցրուած ենք պարսպի վրա միմիանցից հեռու։  20  Ուրեմն որ տեղ որ լսէք փողի ձայնը, այնտեղ ժողովուեցէք մեզ մօտ, մեր Աստուածը պատերազմելու է մեզ համար։  21 Եւ այսպէս մենք գործը գործում էինք. Եւ կէսը նիզակներն էին բռնած արշալույսը ծագելուց մինչեւ աստղերի երեւալը։  22 Այն ժամանակ սա էլ ասեցի ժողովրդին. Որ ամեն մարդ իր ծառայի հետ գիշերը Երուսաղէմում մնա, որ գիշերները մեզ համար պահապանություն անեն եւ ցերեկը գործեն։  23 Եւ ես ու իմ եղբայրները եւ իմ ծառաները եւ իմ ետեւից եկող պահապան մարդիկ՝ ամենքս մեր հանդերձները չէինք հանում, բացի ամեն մարդ ջուրը ուղարկելուց։

Ամփոփում

Հուսալքությունը՝ խիստ ազդեցիկ զենք է, որովհետև ինչ-որ իմաստով այն հակառակ է հավատքին։ Հավատքը հավատում է Աստծուն, Նրա սիրուն և Նրա խոստումներին, իսկ հուսալքությունը փնտրում է վատագույնը և հավատում վատագույնին, և հակված է մոռանալու այն մասին, թե ո՛վ է Աստված և ի՛նչ է Նա խոստացել անել։ —Դեյվիդ Գյուզիկ

Discouragement is such a powerful weapon because it is somewhat the opposite of faith. Where faith believes God and His love and promises, discouragement looks for and believes the worst – and tends to pretty much forget about who God is and what He has promised to do. —David Guzik