9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Հավատքով Ենոքը քայլեց աստծո հետ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ենովքը ապրեց 365 տարի ու մահացավ։ Նա քայլեց հավատքով ամեն օր։ Նա Ճանաչված էր որպես հավատքի մարդ։ Տարին ունի 365 օր և Աստուն հաճելի է այն անձը ով հավատքով հավատքով քայլում ամեն օր Աստծո հետ։

Բանալի խոսք.

(Ծննդ. Եբր. 11:5-6 )
Հաւատո՛վ Ենոքը փոխադրուեց երկինք, որպէսզի մահ չճաշակի. եւ նա ոչ մի տեղ չգտնուեց, քանի որ Աստուած նրան տարել էր։ Եւ նախքան իր տարուելը, նրան վկայութիւն էր տրուել, որ ինքը հաճելի էր Աստծուն։ 6 Բայց առանց հաւատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մօտենում է Աստծուն, պէտք է հաւատայ, որ Աստուած կայ եւ վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն։
Ծննդ. 5:21-24 – 21 Եւ Ենովքը վաթսունեւհինգ տարի ապրեց, եւ ծնեց Մաթուսաղային։ 22 Եւ Ենովքն Աստուծոյ հետ վարուեցաւ (քայլեց Then Enoch walked with God) Մաթուսաղային ծնելուց հետոյ երեք հարիւր տարի, եւ տղերք եւ աղջկերք ծնեց։ 23 Եւ Ենովքի բոլոր օրերը երեք հարիւր վաթսունեւհինգ տարի եղաւ։ 24 Եւ Ենովք Աստուծոյ հետ վարուեցաւ (քայլեց), եւ չէր գտնվում, որովհետեւ Աստուած առաւ նորան։

  1. Ենովքը հաճելի էր աստծուն որովհետեւ նա Հավատքով քայլեց աստծո հետ։ (Ծննդոց 6։9 Նոյը քայլեց աստծո հետ)։
    • Իսկ Ի՞նչ է նշանակում հավատքով քայլել Աստծու հետ.
      • Առաջին հերթին, դա նշանակում է, որ Ենովքը ընտրություն կատարեց:
      • Երկրորդ հերթին, նրա ընտրությունները հաճելի էին Աստծուն։
    • 2 Կոր. 5:7-8 – Որովհետեւ հաւատքով ենք քայլում, եւ ոչ թէ երեւոյթով։ 8 Բայց վստահ ենք եւ աւելի ընտրում ենք այս մարմնիցը դուրս գնալ՝ եւ Տիրոջ մօտ մտնել։
    • Եբր. 11:1-3 – Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չերեւեցող բաների ապացոյցն է։ 2 Որովհետեւ նորանով առաջինները վկայութիւն ընդունեցին։ 3  Հաւատքով ենք իմանում, որ աշխարհքներն Աստուծոյ խօսքովը հաստատուեցան, որ չերեւողներիցն այս տեսնուողներս եղած են։
    • Արդյոք ձեր հաւատքը հաճելի է Աստծուն. Արդյոք ձեր ընտրությունը հաճելի է Աստծուն. Կանգ առ մի պահ և մտածի այտ մասին։
  2. Ենովքը ստացավ երկու զարմանալի հայտնություններ։
    • Իր տղայի ծնունդը որպես վերջին օրերի նշան. (”his death shall bring judgment”)
      • Աշխարհի կործանումը ջրհեղեղով և Քրիստոսի երկրորդ գալուստյան մասին։
      • Հուդա 1:14-15 – Ենովքն էլ, որ եօթներորդն է Ադամից, սորանց համար մարգարէացաւ եւ ասեց. Ահա Տէրը եկաւ իր բիւրաւոր սուրբերով (1 Թես. 3:13), 15 Որ դատաստան անէ ամենին, եւ նորանց ամբարիշտներին յանդիմանէ իրանց արած բոլոր ամբարիշտ գործերի համար, եւ բոլոր այն խիստ խօսքերի համար, որ ամբարիշտ մեղավորները նորա դէմ խօսեցին։
      • Այս խոսքերը շատ մեծ ազդեծություն են թողել Նոյի կյանքում։
        Եբր. 11:7 – Հաւատքով Նոյը պատգամ առնելով դեռ չերեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար, որով աշխարհքիս դատապարտեց. եւ ժառանգ եղաւ հաւատքով լինող արդարութեանը։
Ամփոփում

Հավատքը ժառանգություն է սըրունդից սերունդ։ Իսկ ինչենք փոխանցում գալիք սերունդին։ Ո՞վ գիտի միգուց է մենք ենք այն վերջին սերունդը։