9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Հավատք եվ Բժշկություն

Հավատք եվ Բժշկություն  

Բանալի համարներ. 1 Կոր. 12:1-11

  4  Թեև պարգեւները զանազան են լինում,  բայց նույն Հոգին է պարգևողը։   5   Եվ Զանազան հոգևոր պաշտօններ կան, այո՛, բայց նույն Տէրն է դրանք բաշխողը։  6  Եւ ներգործութիւնները (գործողությունները) զանազան են, բայց նույն Աստուածն է դրանք տալիս յուրաքանչյուրին։   7  Բայց Սուրբ Հոգին ամեն մէկի մեջ տարբեր ձևով է հայտնվում ընդհանուրի օգտի համար։  
8  Այսպես, Սուրբ Հոգին մէկին տալիս է իմաստությամբ հորդորելու կարողություն, միյուսին գիտության խօսք՝ նույն Հոգուց։     9  Միյուսին հավատք նույն Հոգով, միյուսին բժշկության պարգեւներ նույն Հոգով։  

Սա պարգև է կամ էլ հավատքի դրսևորում։ Եվ կան հավատքի տարբեր տեսակներ։

1. Փրկության հավատք։

Եփ. 2:8-9 – 8 Որովհետեւ շնորհքով էք փրկված  հավատքի ձեռով. եւ սա ոչ թէ ձեզանից է,  այլ Աստուծո պարգեւն է. 9 Ոչ թէ գործերից, որ մէկը չպարծենա։  

Սա այն հավատքն է, որը մեզ փրկություն է պարգևում: Ինչպես ասաց Հովհաննեսը իր Ավետարանի բացման ժամանակ.  

Հով. 1:12-13 – 12  Բայց որոնք որ նորան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստուծո որդիներ լինելու՝ նորանց, որ նորա անունին հավատում են։  13  Որոնք ոչ արյունից եւ ոչ մարմնի կամքից, եւ ոչ մարդու կամքից, այլ Աստուածանից ծնվեցին։  

Հով. 3:14-15 – 14  Եւ ինչպէս Մովսէսն օձը բարձրացրեց անապատում, այնպէս պէտք է մարդու Որդուն բարձրացվի. 15 Որ ամեն նորան հավատացողը չկորչի,  այլ հավիտենական կեանքն ունենա։  

Հռ. 10:9-10 – 9  Որովհետեւ  եթէ բերանովդ Հիսուսին Տէր դավանես, եւ սրտումդ հավատաս թէ Աստուած հարություն տվեց նորան մեռելներից, կ’ապրես։  10  Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար, եւ բերանով դավանում ենք փրկվելու համար։  

2. Հավատք, որը վստահում է Աստծո խոսքին եվ խոստմունքներին։

Սա այն հավատքի տեսակն է, որը բազմիցս անգամ բացակայում է Հիսուսի հետևորդների կյանքում:

Մար. 16:10    Եւ նա գնաց պատմեց նրանց… 11 Երբ նրանք լսեցին, թե Նա կենդանի է և երեվացել է Մարամին, չհավատացին։ 12  Հետո Հիսուս այլ կերպարանքով երևաց նրանց, որոնք հանդ էին (Էմաուս) գնում։ 13  Սրանք էլ եկան այն միյսներին պատմեցին, բայց նորանց էլ չ’հավատացին։  

Մար. 16:14 – 14 Վերջը երբոր այն տասնեւմէկը սեղան էին նստել, Հիսուս նրանց երեւեց եւ հանդիմանեց նորանց իրենց անհավատության եւ քարասրտության համար, որ չ’հաւատացին նորանց, որ նորան տեսել էին մեռելներից հարություն առած։ 

Եբրայեցիներ 11-ը մեզ հիշեցնում է այն մարդկանց մասին, ովքեր վստահում էին Աստծո խոսքին եվ խոստմունքներին։

Եբրայեցիներին 11:1 Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է, որովհետև նախնիները դրանով վկայություն ընդունեցին։

39 “Եվ սրանք բոլորը հավատով վկայություն ստացան…

Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։

Հաճախ մենք կարծում ենք որ նրանք եղել են հատուկ մարդիկ եվ անշուշտ մենք չենք որակավորվում նրանց հետ:

Հակ. 5:17 – 17   Եղիան մարդ էր մեզ պէս՝ կրքի ենթակա. Եւ ջերմեռանդ աղօթք արեց որ անձրեւ չ’գա, եւ  անձրեւ չ’եկավ երկրի վրա երեք տարի եւ վեց ամիս։  

Հուդա 1:20 – 20  Բայց դուք, սիրելիներ,  ձեր անձերը ձեր սուրբ հավատքի վրա շինեցէք Սուրբ Հոգով,  աղօթք անելով։ 

Մեր հավատը մեծանում է, երբ մենք փորձառություն ենք Աստծո հավատարմությունը:

2 Թես. 1:3 – 3   Պարտենք ամեն ժամանակ Աստուածանից գոհանալ ձեզ համար, եղբարք, ինչպէս արժան է, որ ձեր հավատքը խիստ մեծանում է, եւ ձեր ամեն մէկի սէրն ավելանում է իրար վերա։

3. Բժշկության հավատք։

Ղուկ. 8:40-48 – …43  Եւ մի կին որ տասնեւերկու տարուց ի վեր տառապում էր արյունահոսությունից և չնայած իր ամբողջ ունեցածը բժիշկների վրա էր ծախսել, ու ոչ մեկը չէր կարողացել բժշկել նրան։  44  Սա մօտ եկավ ետեւից և դիպավ Հիսուսի հանդերձի ծայրին. եւ իսկույն արյունահոսությունը դադարեց։  45  Եւ Հիսուսը ասեց. Ո՞վ դիպավ ինձ. 46  Եւ Յիսուսը ասեց. Մէկը դիպավ ինձ.  որովհետեւ ես զգացի՝ որ ինձանից զօրութիւն դուրս եկավ։  47  Եւ երբոր տեսաւ կինը, որ չի կարող եղածը Հիսուսից պահէլ, դողալով եկաւ՝ ընկավ նորա ոտքերի առաջև, եւ բոլոր ժողովրդի առաջին պատմեց նորան, թէ ինչ պատճառով նորան դիպավ, եւ թէ ինչպէս իսկույն բժշկվեց։  48  Նա էլ ասեց նորան. Քաջացիր, դուստր, քո հաւատքը բժշկեց քեզ, գնա խաղաղությունով։ 

Մարկոս 10-ը մեզ ասում է.    51  Եւ Հիսուսը պատասխանեց եւ նորան ասեց. Ի՞նչ ես կամենում որ քեզ համար անեմ։ Կույրն էլ նորան ասեց. Վարդապե՛տ, ուզում եմ որ աչքերս բացվեն։  52  Հիսուսն էլ ասեց նորան.  Գնա՝ քո հավատքը քեզ բժշկեց. Նրա աչքերը իսկույն բացվեցին, եւ ամբողջ ճանապարհին նա գնում էր Հիսուսի ետեւից։ 

    • emuwn, אָמַן Էյմուն (H539)  «Հավատք» բառը միայն 2 անգամ է նշված Հին Կտակարանում, Իսկ Նոր Կտակարանում Նշված է 247 անգամ:

2 Օր. 32:20 – 20  Եւ ասեց  Երեսս ծածկեմ նորանցից, Տեսնեմ նորանց վերջը ինչ կլինի. Որովհետեւ նորանք մի ծուռ ազգ են, Որդիք՝ որոնց մէջ հավատ չկա։

Ամբ. 2:4 – 4  …բայց  արդարը իր հավատքով պիտի ապրէ։ 

Գործք 3ում — Պետրոսը մտավ տաճար

Գործ. 3:6-9 – 6  Պետրոսն էլ ասեց. Արծաթ եւ ոսկի չ’ունեմ. Բայց ինչ որ ունեմ, այն քեզ կ’տամ.  Հիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունով վեր կաց եւ ման եկ։  7  Եւ աջ ձեռքից բռնեց՝ վերկացրեց նորան. Եւ շուտով հաստատվեցին նորա սրունքները եւ ոտքերը 8  Վեր թռավ, կանգնեց եւ ման էր գալիս, եւ նորանց հետ մտավ տաճարը ման գալով եւ վազելով Աստուծուն օրհնելով։  9  Եւ բոլոր ժողովուրդը տեսավ նորան, որ ման էր գալիս եւ Աստուծուն օրհնում էր։  

Գործ. 3:12,16 – 12  Երբոր Պետրոսը տեսավ, պատասխանեց ժողովրդին. Ով իսրայէլացի մարդիկ, ինչու էք զարմացել սրա վրա, կամ մե՞զ վրա ի՞նչու էք սաստիկ նայում, իբր թէ մենք մեր զօրությունով եւ քաջությունով քայլել տվեցինք այս մարտուն։  

16  Հիսուս ինքը բժշկեց այս մարդուն, որին տեսնում եք և ճանաչում որովհետև նա հավատաց Նրա անվանը։ Եւ այդ հաւատքն էր՝ որ Հիսուսի ձեռքով՝ ձեր բոլորի առաջև առողջություն տվեց այս մարդուն։

Գործ. 6:8-ում — Հրաշքներն ու զորություններն  հետեվում էին Ստեփաննոսին։ Նա լցված էր հավատքով եվ հավատքի պարգեվով: 

Գործ. 6:8 – 8  Ստեփաննոսն էլ հավատքով եւ զօրությունով լցուած, մեծ մեծ հրաշքներ եւ նշաններ էր անում ժողովրդի մէջ։ 

Գործ. 14:7-9-ում, երբ Պողոսը Լիվստրայում քարոզում էր.

7   Եւ Լիւստրայում մի մարդ՝ ոտներով տկար՝ նստած էր, որ իր մօր որովայնից կաղ էր ծնված, եւ երբեք չէր քայլել։  8  Սա լսեց Պօղոսի խօսքերը. Պողոսն էլ նորա վրա նայեց,  եւ երբոր տեսավ որ հավատք ունի փրկվելու,  9  Մեծ ձայնով ասաց նրան.  Ոտներիդ վրա ուղիղ կանգնիր. Եւ նա ցատկելով՝ ման էր գալիս։  

Ղուկ. 17:6 – 6  Եւ  Տէրն ասաց. Եթէ մանանեխի հատի չափ հավատք ունենայիք, այս թզենուն կ’ասէիք. Պոկվիր եւ ծովի մէջ տնկուիր, եւ նա կ’հնազանդէր ձեզ։ 

ԱՄՓՈՓՈւՄ


  1. Փրկության հավատք։
  2. Հավատք, որը վստահում է Աստծո խոսքին եվ խոստմունքներին։
  3. Բժշկության հավատք։