9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Հավատք Եվ Հնազանդություն

Բանալի համարներ. 1 Թագ. 15.13-22

1 Թագ. 15.13-14 – 13  Սամուելը գնաց Սավուղի մոտ, և Սավուղը նրան ասաց. Օրհնյա՜լ լինես Տիրոջից. Տիրոջ խոսքը կատարեցի։  14  Եվ Սամուելն ասաց. Հապա ի՞նչ է ոչխարների այս ձայնը, որ հասնում է ականջիս, և արջառների այս ձայնը, որ լսում եմ ես։

19 Եվ ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնին, այլ ավարի վրա հարձակվելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առաջ։  20  Եվ Սավուղն ասաց Սամուելին. Հնազանդվեցի Տիրոջ ձայնին և գնացի այն ճանապարհով, ինչի որ Տերն ինձ ուղարկեց, և բերեցի Ագագին՝ Ամաղեկի թագավորին, և Ամաղեկը բնաջինջ արեցի։  

22  Եվ Սամուելն ասաց. Մի՞թե Տիրոջ համար ողջակեզներն ու զոհերը հաճելի են ավելի, քան Տիրոջ ձայնին լսելը։ Հնազանդությունը հաստատապես լավ է զոհից, և ականջ դնելը՝ խոյերի ճարպից։ 

Հնազանդությունն անտեսանելի հավատքի տեսանելի արտահայտությունն է:

Մի արտոնագրված օդաչու վարում է  իր անձնական ինքնաթիռը  ամպամած օրվա ժամանակ։Նա վայրէջքի մեջ այնքան էլ փորձառու չէր։ Երբ կենտրոնից հրահանգ ստացավ, նա սկսեց խուճապի մատնվել։ Այնուհետև ռադիոյով մի խիստ ձայն լսվեց. «Դուք պարզապես հնազանդվեք հրահանգներին, մենք հոգ կտանենք խոչընդոտների մասին»:

Եբրայեցիներին 11.8 — Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց՝ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում։

1. Հավատքն առաջացնում է հնազանդություն։
    Faith produces obedience.

Կարո՞ղ ես արդյոք հավատք ունենալ առանց հնազանդության։
Can you have faith without obedience?

Հիսուսն ինքը նույնպես հնազանդության օրինակ թողեց մեզ, երբ եկավ աշխարհ՝ փրկելու մարդկությանը:

Եբր. 5.8-9 – 8  Թէ եւ Որդի էր,  այն չարչարանքներից հնազանդություն սովորեց։  9   Եւ երբոր կատարվեց (Ղուկ. 22.42-46) բոլոր իրեն հնազանդողների համար յավիտենական փրկութեան պատճառ եղավ. 

Գործ. 5.32 – 32  Եւ  մենք նորա վկաներն ենք այս բաների համար, եւ Սուրբ Հոգին էլ,  որ Աստուած իրեն հնազանդողներին տվեց։   

Որքանո՞վ է կարևոր հնազանդությունը, երբ խոսքը վերաբերում է հավատքին:

2. Հավատքը կատարյալ է դառնում հնազանդության միջոցով։
     Faith becomes perfect through obedience. 

Առանց հնազանդության մեր հավատքը չի կարող կատարյալ լինել: Հռոմեացիների գիրքը նաև ընդգծում է, որ հնազանդությունը մարդկությանը տանում է դեպի փրկություն։

Հռ. 5.18-19 – 18  Արդ ուրեմն՝ ինչպէս որ մէկի յանցանքով ամեն մարդկանց վրա դատապարտություն եկավ, նույնպէս էլ մէկի արդարությունով ամեն մարդկանց վրա կեանքի արդարություն է գալիս։  19  Որովհետեւ ինչպէս որ մէկ մարդու անհնազանդութիւնով շատերը մեղավորներ եղան, այնպէս էլ մէկի հնազանդութիւնով շատերը արդարներ կ’լինին։  

  • ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԴՈՒՄ ՄԵՐ ՀԱՎԱՏՔԻ ՎՐԱ։

    • Անհնազանդությունը կարող է ազդել Աստծո հետ մեր հարաբերությունների վրա։
    • Անհնազանդությունը միշտ հետևանքներ է ունենում։

3. Հնազանդությունը բոլոր օրհնությունների աղբյուն է:
    Obedience brings all blessings.

Նրանք, ովքեր հավատ ունեն, միշտ հնազանդվում են Աստծո խոսքին:
Those who have faith always obey God’s word.

Մի օր Աստված կանչեց Աբրահամին, որպեսզի փորձի իր հավատքը՝ պատվիրելով նրան որպես զոհ մատուցել իր միակ որդուն՝ Իսահակին… (Ծննդոց 22.1–18):

Նոյն էլ այդպիսի մեծ հավատ ուներ. Երբ Աստված պատվիրեց նրան անել մի բան, որը վեր է մարդկային հասկացողությունից, նա կառուցեց տապանը ճիշտ այնպես, ինչպես Աստված էր պատվիրել նրան անել: Հնազանդվելով Աստծո պատվիրանին՝ նա պահեց իր հավատքը, և նա և իր ողջ ընտանիքը փրկվեցին (Ծննդոց 6–7; Եբրայեցիս 11.7):

Հեսուի օրոք իսրայելացիները յոթ անգամ շրջեցին Երիքով քաղաքի շուրջը և յոթերորդ օրը բղավեցին, ինչպես որ Աստված պատվիրել էր նրանց։ Ի՞նչ եղավ հետո։ Ոմանք կարող են մտածել. «Արդյո՞ք քաղաքի պարիսպները կփլուզվեն, եթե մենք պարզապես շրջենք քաղաքում և բարձրաձայն գոռանք»։ Այնուամենայնիվ, երբ նրանք հնազանդվեցին Աստծո պատվերին, մի զարմանալի բան տեղի ունեցավ։ (Հեսու 6; Հովհ. 13.7):

Երբ Գեդեոնի 300 ռազմիկները ջախջախեցին մադիանացիների 135,000 մարդկանցից բաղկացած հսկայական բանակը, Աստված օգտագործեց նաև աներևակայելի մեթոդ։ Սկզբում Իսրայելի բանակում կար 32,000 մարդ։ Այնուհետև 22,000-ը վերադարձան տուն, ինչպես Աստված ասաց. Գեդեոնը և նրա 300 մարդիկ գիշերը ներթափանցեցին թշնամու ճամբար՝ հնազանդվելով Աստծո խոսքին:

Ելքի ժամանակ իսրայելացիները մեծ երկընտրանքի մեջ էին. Կարմիր ծովը նրանց առջև էր, իսկ եգիպտական բանակը հետևից հետապնդում էր նրանց։ Աստված խոսեց Մովսեսի հետ. Երբ Մովսեսը բարձրացրեց իր գավազանը, ծովը բաժանվեց, և իսրայելացիները կարողացան ապահով անցնել ծովի միջով (Ելից 14):

ԱՄՓՈՓՈւՄ

  • Ձեր կարծիքով, Սավուղի անհնազանդության հետևանքները ինչո՞ւ այդքան ծանր էին:
  • Ո՞րն է այն մեկ քայլը, որը դուք կարող եք անել՝ հնազանդվելու այն ամենին, ինչ Աստված կանչում է ձեզ անել այսօր:

Recall a time when you were disobedient. What were the consequences? What did you learn?
Why do you think the consequences for Saul’s disobedience were so severe?
What step can you take to be obedient to what God is calling you to do today?

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով