9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

ՀԱՎԱՏՔ ԵՎ ՎԱԽ

Եբրայեցիս 11.6 – Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճելի լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։

Բանալի համարներ. Ել. 14.1-31 

1  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  2  Խօսիր Իսրայէլի որդիների հետ որ ետ դառնան եւ Փիաիրօթի առաջին  Մագդողի եւ ծովի մէջտեղը բանակ տան Բէեղսեփոնի առաջին. նորա դիմացը ծովի մօտ բանակ տուէք։  3  Եւ Փարաւօնը Իսրայէլի որդիների համար պիտի ասէ. թէ  Երկրի մէջ մոլորուել են, անապատը նորանց պատել է։  4  Եւ  Փարաւօնի սիրտը կկարծրացնեմ, եւ նորանց ետեւիցը կընկնէ. եւ ես Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր զօրքերի վերայ  կփառաւորուիմ, եւ  Եգիպտացիք կգիտենան թէ ես եմ Եհովան։ Եւ նորանք այնպէս արին։ 

 9  Եւ  Եգիպտացիք նորանց ետեւիցն ընկան. եւ հասան նորանց ծովի մօտ բանակ տուած Փարաւօնի ամեն ձիերը, կառքերը՝ եւ նորա ձիաւորները եւ զօրքերը՝ Փիաիրօթի մօտ Բէեղսեփոնի առաջին։  10  Եւ Փարաւօնը մօտեցաւ, եւ Իսրայէլի որդիքն իրանց աչքերը բարձրացրին, եւ ահա Եգիպտացիք գալիս էին իրանց ետեւիցը, եւ շատ վախեցին. եւ Իսրայէլի որդիքն  աղաղակեցին Եհովային.  11  Եւ ասեցին Մովսէսին. Միթէ Եգիպտոսումը գերեզմաններ չկային, որ մեզ բերիր անապատի մէջ մեռնելու. սա ի՞նչ է որ մեզ արիր, որ մեզ Եգիպտոսիցը հանեցիր։  12   Սա այն խօսքը չէ՞ որ քեզ ասում էինք Եգիպտոսումը. թէ Թող տուր մեզ՝ որ Եգիպտացիներին ծառայութիւն անենք. որովհետեւ աւելի լաւ է մեզ համար Եգիպտացիներին ծառայութիւն անել, քան թէ անապատումը մեռնել։  13  Եւ Մովսէսն ասեց ժողովրդին.  Մի վախիք, կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը՝ որ այսօր կանէ ձեզ համար. որովհետեւ ձեր այսօրուայ տեսած Եգիպտացիներին այլ եւս պիտի չտեսնէք յաւիտեան։  14   Եհովան ձեզ համար պիտի պատերազմէ, եւ դուք  լուռ կացէք։ 

 21  Եւ Մովսէսը  մեկնեց իր ձեռքը ծովի վերան. եւ Եհովան սաստիկ արեւելեան հովով քշեց ծովը բոլոր գիշերը եւ ծովը  ցամաքացրեց, եւ ջրերը  ճեղքուեցան։  22  Եւ  Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնացին. եւ ջրերը նորանց աջ կողմից եւ ձախ կողմից  պարիսպ եղան։ 

Առանց ռիսկի դիմելու կյանքում ոչ մի բանի չես կարող հասնել: – Էսմե Բյանկո

You can’t get anywhere in life without taking risks. —Esme Bianco

Ամենամեծ ռիսկը ռիսկի չդիմելն է… Արագ փոփոխվող աշխարհում, ձախողումն երաշխավորող միակ ռազմավարությունը՝ ռիսկի չդիմելն է: – Մարկ Ցուկերբերգը

The biggest risk is not taking any risk… In a world that is changing really quickly, the only strategy that is guaranteed to fail is not taking risks. —Mark Zuckerberg

Վախի մեջ ապրելը մեզ խանգարում է ռիսկի դիմել, և եթե դու չբարձրանաս ծառը, ապա երբեք լավագույն պտուղը չես քաղի: – Սառա Փերիշ

Living with fear stops us taking risks, and if you don’t go out on the branch, you’re never going to get the best fruit. —Sarah Parish

Կյանքը բաղկացած է մի շարք ռիսկերից. Գրեթե այն ամենը, ինչ անում եք, դրա համար ռիսկ է պարունակում: Կարիերա ընտրելը ռիսկ է, տուն գնելը ռիսկ է, նույնիսկ ամուսնանալը ռիսկ է, ավտոմայրուղիով մեքենա վարելը ռիսկ է, իսկ ցանկացած տեսակի վիրահատություն կատարելը ռիսկ է: Կյանքը լի է վտանգներով, և դուք չեք կարող ապրել առանց ռիսկի: Ինչո՞ւ է Աստված մեզ դրել մի աշխարհ, որտեղ մենք չենք կարող ապրել առանց ռիսկի: Դա այն պատճառով է, որ Նա ցանկանում է, որ մենք սովորենք ապրել հավատքով և վստահել Իրեն:

1. Վախը մեզ թերահավատ և եսասեր է դարձնում:
Fear makes us Skeptical and selfish.

11  Եւ ասեցին Մովսէսին. Միթէ Եգիպտոսումը գերեզմաններ չկային, որ մեզ բերիր անապատի մէջ մեռնելու. սա ի՞նչ է որ մեզ արիր, որ մեզ Եգիպտոսիցը հանեցիր։

2. Վախը մեզ համառ է դարձնում։
Fear makes us stubborn. 

12   Սա այն խօսքը չէ՞ որ քեզ ասում էինք Եգիպտոսումը. թէ Թող տուր մեզ՝ որ Եգիպտացիներին ծառայութիւն անենք. որովհետեւ աւելի լաւ է մեզ համար Եգիպտացիներին ծառայութիւն անել, քան թէ անապատումը մեռնել։

Ամենադժվար բանը բացելը փակ միտքն է:
The hardest thing to open is a closed mind.

3. Վախը մեզ դարձնում է անհեռատես։
Fear makes us shortsided. 

12   աւելի լաւ է մեզ համար Եգիպտացիներին ծառայութիւն անել, քան թէ անապատումը մեռնել։

Ինչպե՞ս եք ռիսկի դիմում հավատքով:
How do you take risks in faith?

  • Բաց թողեք Ձեր վախը:
    Let go of your fear. 

13  Եւ Մովսէսն ասեց ժողովրդին.  Մի վախիք, կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը՝ որ այսօր կանէ ձեզ համար.

Այնտեղ, որտեղ Աստված առաջնորդում է, Աստված նաև ապահովում է:
Where God guides, God provides. 

4  Եւ  Փարաւօնի սիրտը կկարծրացնեմ, եւ նորանց ետեւիցը կընկնէ. եւ ես Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր զօրքերի վերայ  կփառաւորուիմ, եւ  Եգիպտացիք կգիտենան թէ ես եմ Եհովան։ Եւ նորանք այնպէս արին։

  • Նայիր Աստծուն:
    Look up to God. 

13  Եւ Մովսէսն ասեց ժողովրդին.  Մի վախիք, կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը՝ որ այսօր կանէ ձեզ համար. որովհետեւ ձեր այսօրուայ տեսած Եգիպտացիներին այլ եւս պիտի չտեսնէք յաւիտեան։  14   Եհովան ձեզ համար պիտի պատերազմէ, եւ դուք  լուռ կացէք։

Աստված հաճախ սպասում է մինչև վերջին վայրկյանը պատասխանելու համար:
God often waits until the last second to answer. 

  • Քայլեք հավատքով:
    Walk in faith. 

15  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ինչո՞ւ ես ինձ աղաղակում. ասիր Իսրայէլի որդիներին, որ չուեն.  16  Եւ  դու գաւազանդ բարձրացրու, եւ ձեռքդ մեկնիր ծովի վերայ եւ ճեղքիր նորան. եւ Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնան։  

Աստված սովորաբար Ձեզ տանում է Ձեր խնդիրների միջով, այլ ոչ թե դրանց շուրջը:
God usually takes you through your problems, not around them. 

21  Եւ Մովսէսը  մեկնեց իր ձեռքը ծովի վերան. եւ Եհովան սաստիկ արեւելեան հովով քշեց ծովը բոլոր գիշերը եւ ծովը  ցամաքացրեց, եւ ջրերը  ճեղքուեցան։  22  Եւ  Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնացին. եւ ջրերը նորանց աջ կողմից եւ ձախ կողմից  պարիսպ եղան։

Սաղ. 56.3-4 – 3  Ինչ օր որ վախենամ՝ քեզ կյուսամ։  4  Աստուծով կգովեմ նորա խօսքը. Աստուծուն եմ յուսացած՝  չեմ վախենալ. ի՞նչ կանէ ինձ մարմինը։ 

Ես. 43.2 – 2  Երբոր ջրերիցն անցնես,  ես քեզ հետ եմ, եւ եթէ գետերովը՝ նորանք քեզ չեն ողողիլ.  երբոր գնաս կրակի միջովը, չես այրուիլ, եւ բոցը քեզ պիտի չվառէ։  

ԱՄՓՈՓՈւՄ

  • Ո՞րն է Ձեր «Կարմիր ծովը», որի առջև այսօր Դուք կանգնած եք։
    What is the “Red Sea” you are facing today?

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով