9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Հավաքիր Խոսքը

Աստծո Խոսքը Սերմն է, մեր սիրտը՝ Հողը:
Հավաքիր Խոսքը
Կենտրոնացում.

Աստծո խոսքը հաճախ նշվում է որպես սերմ, և ժամանակ է հարկավոր, որ այն աճի մեր սրտերում և ազդեցություն ունենա մեր կյանքի վրա:  Աստծո Խոսքը Սերմն է, մեր սիրտը՝ Հողը: 

Հով. 20:22 – Եւ սա ասելով փչեց նրանց վրա եւ ասեց. Առէք Սուրբ Հոգին։`  

Մար. 4:26-29 – 26  Եւ ասում էր. «Այսպէ՛ս է Աստծու արքայութիւնը. որպէս թէ մի մարդ հողի մէջ սերմեր ցանի.  27  Եւ գիշեր ցերեկ քնէ եւ վեր կենա. Եւ սերմերը կը բուսնեն ու կ՚աճեն։  28  Եվ նա չի իմանա, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը եւ նորանից հետո լցված ցորենը հասկի մէջ։  29 Սակայն երբ սերմը իր պտուղը տա, իսկույն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է։ 

Աստծո Խոսքը Սերմն է, մեր սիրտը՝ Հողը: Իսկ ժամանակը նշում է մեր կյանքը երկրի վրա։

Ղուկ. 8:11 –  Արդ առակն այս է. Սերմը Աստուծո խօսքն է։ 

1 Պետ. 1:23 – Դուք Վերստին ծնվեցիք ոչ թէ ապականության սերմից այլ անապական սերմից.  Աստուծոյ կենդանի եւ հավիտենական խօսքովը։   

Բանալի համարներ. Ծննդ. 41:53-57

53  Եւ Եգիպտոսի երկրում առատության եօթը տարին անցավ։  54  Եւ Հովսէփի ասածի պէս սկսեցին գալ սովի եօթը տարին. Եւ բոլոր երկիրներում սով եղավ, բայց Եգիպտոսի երկրի մէջ հաց կար։  55  Եւ երբոր Եգիպտոսի բոլոր երկիրը անօթեցավ, ժողովուրդը հացի համար դէպի Փարավօնն աղաղակեց. Եւ Փարավօնն ասեց բոլոր Եգիպտացիներին. Գնացէք Հովսէփի մօտ, ինչ որ ձեզ ասի արէք։  56  Եւ սովը երկրի բոլոր երեսի վրա եղավ. Եւ Հովսէփը բացեց բոլոր շտեմարանները, որոնց մէջ պաշար կար եւ  Եգիպտացիներին պաշար ծախեց. Եւ սովը սաստկացավ Եգիպտոսի երկրում։  57  Եւ բոլոր աշխարհ գալիս էին Եգիպտոս Հովսէփից պաշար ծախու առնելու. որովհետեւ ամեն երկրի մէջ սովը սաստկացավ։ 

1. Հիմա է ժամանակը հավաքելու Աստծո խոսքը:

Ծննդ. 41:46-49 – 46  Եւ Հովսէփը երեսուն տարեկան էր, երբոր Եգիպտոսի Փարավօն թագավորի առաջին կանգնեց, եւ հովսէփը Փարավօնի առջեւից դուրս ելավ եւ Եգիպտոսի բոլոր երկիրը ման եկավ։  47 Եւ առատության եօթը տարիներում երկիրը խիստ շատ արդյունք տվեց։  48  Եւ եօթը տարիներ բոլոր պաշարը որ Եգիպտոսի երկրում եղավ, ժողովեց, եւ քաղաքներում դրեց պաշարը. Այն քաղաքի շուրջի արտերի պաշարը նույն քաղաքի մէջ դրեց։  49  Հովսէփը ծովի ավազի չափ շատ ցորեն հավաքեց ու ամբարեց այնտեղ այնքան, որ հնարավոր չէր հաշվել, քանի որ անթիվանհամար էր։ 

46  Եւ Հովսէփը երեսուն տարեկան էրու ամբարեց այնտեղ այնքան, որ հնարավոր չէր հաշվել։

Հվսեփի համար պարզ էր հավաքելու նպատակն ու ժամանակը։

  • Ինչո՞ւ է պետք լցվել Աստծո յուրաքանչյուր խոսքով: 
    Եվ ինչպե՞ս ենք այդ անում։  

56 Եւ Հովսէփը բացեց բոլոր շտեմարանները, որոնց մէջ պաշար կար եւ  Եգիպտացիներին պաշար ծախեց. (մենք խոսքը լսում և հավաքում ենք մեր շտեմարանի մեջ)

Ամո. 8:11-12 – 11  Ահա օրեր են գալիս, ասում է Տէր Եհովան, որ սով պիտի ուղարկեմ երկրի վրա, ոչ թէ հացի սով եւ ոչ ջրի ծարավ, այլ  Տիրոջ խօսքը լսելու։  12  Եւ պիտի թափառեն ծովից մինչեւ ծով եւ հյուսիսից մինչեւ արեւելք, եւ նորանք պիտի ման գան Տիրոջ խօսքը որոնելու համար, եւ պիտի չգտնեն։ 

Ձեր կյանքն ու առողջությունը օգտագործեք Աստծո խոսքը հավաքելու համար։

  1. Կլինեն օրեր, երբ այլեվս չեք կարող լսել — հավաքել Աստծո խոսքը։
    Հովսեփի խորհուրդը Փարավոնին։

Ծննդ. 41:35-36 – 35  Եւ այն  եկող լավ տարիների բոլոր պաշարը հավաքեն. Եւ Փարավօնի ձեռքի տակ ցորեն դիզեն, եւ քաղաքներում պաշար պահեն։  36  Եւ կերակուրը պաշար լինի երկրի համար այն եօթը տարվա սովի դէմ, որ Եգիպտոսի երկրում լինելու է, որ երկիրը  սովից չկորչի։ 

Հավաքիր Խոսքը քանի դեռ հնարավորություն ունես։

Ժող. 12:1-7 – 1  Եւ  Հիշիր քո ստեղծողին քո երիտասարդության օրերում, քանի որ չեն եկել թշվառության օրերը, եւ չեն հասել այն տարիները, որ ասես թէ Նորանց չեմ հավանում։ 2  Քանի դեռ քեզ համար չեն խավարել արեգակն ու լույսը եւ լուսինն ու աստղերը, քանի դեռ ամպերը չեն վերադարձել անձրեւից հետո. 

3  Այն օրը, որ կդողդողան տան պահապանները, եւ կկորանան զօրավոր մարդիկ, եւ կդադարեն աղացողները քիչ լինելու համար. Եւ պատուհաններից նայողները կմթնեն։ 

4  Եւ դրսի դռները կկապվեն՝ աղօրիքի ձայնը տկարանալով. Եւ նա վեր կկենա թռչունի ձայնով, եւ  բոլոր երգող աղջիկները նկուն կլինեն։ 

5  Մի բարձր տեղից մինչեւ անգամ կվախենան, եւ վախվախելով կգնան ճանապարհը, եւ նշենին կծաղկի, եւ մարախը կծանրանա, եւ  ախորժակը կդադարէ. Որովհետեւ  մարդս գնում է իր հավիտենական տուն. Եւ  դրսում շրջապատում են լացողները։ 

6  Քանի որ չի կտրվել արծաթի թելը, չէ կոտրվել ոսկի բաժակը, եւ չի փշրվել սափորը աղբյուրի մօտ, եւ չի կոտրվել անիվը ջրհորի վրա, 

7  Եւ  հողը ետ չի դարձել երկրին ինչպէս որ էր, եւ  հոգին ետ չէ դարձել Աստուծո մօտ,  որ տվել էր։ 8 Ունայնութիւն ունայնութեանց, – ասաց Ժողովողը, – ամէն ինչ ունայն է։ 

Եւ Հիշիր քո ստեղծողին

Կան երեք բաներ որոնք ցույց են տալիս ծերացման սկիզբը. Առաջինը, կորում է մարդու հիշողությունը, եւ ես չեմ կարող հիշել մյուս երկուսը:

2 Տիմ. 4:7-8 – 7   Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի.  8   Այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը, որ Տէրը կտայ ինձ  այն օրումը՝ արդար դատաւորը. եւ ոչ միայն ինձ, այլ եւ ամենին, որ սիրեցին նորա հայտնությունը։ 

3. Մեր այսօրվա կյանքի որակը՝ երեկվա ցանված սերմերի արդյունքն է:

Ծննդ. 47:12 –  Եւ Հովսէփը սնուցանում էր իր հօրն եւ իր եղբայրներին եւ իր հօր բոլոր տանը՝ հաց տալով ընտանիքներին։

Ծննդ. 45:7-8 – 7  Եւ Աստուած ինձ ձեր առաջին ուղարկեց որ երկրի վրա ձեզ համար սերունդ պահէ, եւ ձեզ ապրեցնէ մեծ ազատությունով։  8  Եւ արդ՝ ոչ թէ դուք ուղարկեցիք ինձ այս տեղ, այլ Աստուած. Եւ  ինձ Փարավօնին հայր եւ նորա բոլոր տանը տէր Եգիպտոսի բոլոր երկրին իշխան դրավ։  

ԱՄՓՈՓՈւՄ
  • Ես. 30:23 –  Եւ նա անձրեւ կտայ արտումը սերմած սերմիդ, եւ երկրի արդիւնքիցը՝ հաց. եւ առատ ու պարարտ կլինի. Այն օրը քո խաշինքը ընդարձակ արօտում կարածեն։