9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Հաւատո՛վ Աբրահամը հնազանդուեց եւ Գնաց

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

    • 2 Տիմ. 1:5 – Միտքս բերելով այն անկեղծ հաւատքը որ քեզանում է. որ առաջ քո Լօիդա տատումը եւ քո Եւնիկէ մօրումը բնակուեցաւ, համոզուած եմ որ քեզանում էլ։
    • 2 Տիմ. 3:15 – Եւ քո մանկութիւնից սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Յիսուսումն է։
Բանալի բառ – հնազանդվել — Գնալ

հնազանդվել – ὑπακούω (verb) գործողություն, to listen (Հուփաքուո) – 21 անգամ, Ն.Կ։

Առաջին անգամ ՆԿ-ում — Մատ. 8:27 – Իսկ մարդիկը զարմացան եւ ասում էին, Սա ինչպիսի՞ մէկն է՝ որ քամիները եւ ծովն էլ հնազանդում են սորան։

Գնալ Բառը (verb) գործողություն – 81 անգամ

Մատ. 5:24 – Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. եւ ԳՆԱ առաջ հաշտուիր քո եղբօր հետ. եւ հետոյ եկ ընծադ մատուցրու։

Բանալի խոսք.

(Եբր. 11:8-11,17-18,    Ծննդ. 12:1-3)

Հաւատո՛վ է, որ Աբրահամը, երբ կանչուեց, հնազանդուեց եւ ԳՆԱՑ այն տեղը, որն ստանալու էր որպէս ժառանգութիւն. ելաւ գնաց. եւ չգիտէր՝ ուր էր գնում։

9 Հաւատո՛վ նա պանդուխտ դարձաւ աւետեաց երկրում, ինչպէս օտարութեան մէջ, վրանների տակ բնակուեց Իսահակի եւ Յակոբի հետ միասին, որոնք ժառանգակից էին նոյն խոստման. 10 քանզի սպասում էր հիմքերով հաստատուած քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչը Աստուած է։

11 Հաւատքով Սառան ինքն էլ սերմն առնելու զօրութիւն ընդունեց. եւ տարաժամ հասակի մէջ որդի ծնեց. որովհետեւ հաւատարիմ համարեց խոստացողին։

17 Հաւատքով Աբրահամը Իսահակին պատարագ մատուցրեց երբոր փորձուեցաւ. եւ միածնին մատուցանում էր նա որ խոստմունքն ընդունել էր, 18 Որ ասուեցաւ թէ Իսահակով քեզ զաւակ կկոչուի։

Եւ Եհովան ասեց Աբրամին. ԳՆԱ քո երկրից, եւ քո ազգականներից, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կտամ։  2 Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կլինիս։ 3 Եւ քեզ օրհնողներին կօրհնեմ եւ քեզ անիծողներին կանիծեմ. եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնուին։ 4 Եւ Աբրամը գնաց ինչպէս Եհովան նորան ասել էր. Ղովտն էլ գնաց նորա հետ. եւ Աբրամը եօթանասունեւհինգ տարեկան էր Խառանից դուրս գալիս։

1.Անձնական խոստում (Ծննդ. 12:1)
  • Գնա քո երկրից. որ ես քեզ ցոյց կտամ։
2. Սերնդային խոստում (Ծննդ. 12:2)
  • Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ  
3. Համընդհանուր (համաշխարհային) խոստում (Ծննդ. 12:3)  
  • երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնուին
  1. Հաւատքով Աբրահամը երբոր կանչուեցավ հնազանդ եղաւ Աստծուն եվ Գնաց։ 
  • Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կտամ։
  • Ծննդ. 22:2 – Եւ նա ասեց. Առ քո սիրած մէկ հատիկ որդիդ Իսահակը եւ Մօրիայի երկիրը ԳՆԱ, եւ այն տեղ նորան ողջակէզ արա այն սարերի մէկի վերայ որ ես քեզ կասեմ։
  • Ել. 3:10 –  Եւ հիմա ԳՆԱ Փարաւօնի մօտ, եւ հանիր իմ ժողովուրդը՝ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը։
  • Ել. 4:12 – Եւ հիմա ԳՆԱ, եւ ես քո բերանի հետ կլինիմ, եւ քեզ կսովորեցնեմ ինչ որ պիտի խօսես։
  • Ել. 4:27 – Եւ Եհովան ասեց Ահարօնին. ԳՆԱ անապատը Մովսէսին դիմաւորելու. եւ նա գնաց, եւ պատահեց նորան Աստուծոյ սարի վերայ, եւ համբուրեց նորան։
  • Դատ. 6:14 – Եւ Տէրը նորան նայեց, եւ ասեց. Գնա քո այդ զօրութիւնովը, եւ ազատիր Իսրայէլին Մադիանացիների ձեռքիցը. ահա ես եմ քեզ ուղարկում։
  • 1 Թագ. 17:32 – Եւ Դաւիթը Սաւուղին ասեց. Սորա պատճառով ոչ մի մարդի սիրտը չթուլանայ. Ծառադ կգնայ, եւ այն Փղշտացիի հետ կմարտնչէ։
  • Ես. 6:8-9 – Եւ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. որի՞ն ուղարկեմ, եւ ո՞վ կգնայ  մեզ համար. եւ ես ասեցի. ահա ես, ինձ ուղարկիր։ 9 Եւ նա ասեց. Գնա եւ ասիր այս ժողովրդին. լսելով կլսէք, բայց չէք հասկանալ, եւ տեսնելով կտեսնէք, բայց չէք իմանալ։
  • Մատ. 5:24 – Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. եւ ԳՆԱ առաջ հաշտուիր քո եղբօր հետ. եւ հետոյ եկ ընծադ մատուցրու։
  • Մատ. 28:19 – Ուրեմն ԳՆԱՑԵՔ բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով.

Աբրահամի ծննդեան երկիրն է Քաղդէացիների Ուր քաղաքը։ Ծննդոց 11։28,31

  • Որը ժամանակակից Իրաք քաղաղն է։ Այս ճանապարհորդությունը մոտ 1000 mile-էր, 1609 km։ (5,280,000 feet),
  • Խարանից Մինչև Ուր = 600 mile
  • Ուր քաղաքից մինչև Քանան = 400 mile
  • Distance from Armenia to Iran  – 1,149 km
  • Distance from Armenia to Moscow – 1,826 km
2. նա հնազանդությամբ սովորեց Աստծո խոստումները։
  • Հաւատո՛վ նա պանդուխտ դարձաւ աւետեաց երկրում, ինչպէս օտարութեան մէջ, վրանների տակ։ 
  • Ամրահամը երբեք քարից տուն չպատրաստեց, այլ նա բնակվեց վրաների տակ իր ամբողջ կյանքում։
    • Ծննդ. 12:8 – Եւ այն տեղից չուեց Բեթէլի դիմացի սարը, եւ իր վրանը բացաւ՝ Բեթէլը ծովի կողմից եւ Գային արեւելեան կողմիցը, եւ այն տեղ Եհովայի համար սեղան շինեց, եւ Եհովայի անունը կանչեց։
  • Նա Բեթելում վրան պատրաստեց, եւ այն տեղ Եհովայի համար սեղան շինեց, եւ Եհովայի անունը կանչեց։
  • Նա զոհասեղան պատրաստեց 3 անգամ, Բեթելում, Քեբրոնում Մամբրէի կաղնիների մեջ և Մօրիայի սարի վրա։

Ամփոփում

  • Ա՞րդյոք Աստված կանչում է ձեզ գնալ անծանոթ մի միջավայր։ Վերջին անգամ կամ ընդանրապես լսելեք այտ ձայնը ԳՆԱ։