9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Հաւատքով Աբէլը ավելի լավ պատարագ մատուցեց

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ծննդ. 3:15ի խոստումը Քրիստոսն է – Եւ ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ  քո սերունդի եւ  նորա սերունդի մէջտեղը. Նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես։

հաւատքով թագաւորութիւնների հաղթեցին, արդարութիւն գործեցին,  խոստմուններ ստացան,  առիւծների բերաններ խցկեցին.  34  Կրակի զօրութիւն անցան.  սրի բերանից պրծան.  տկարութիւնից զօրացան. պատերազմի մէջ զօրաւոր եղան.  օտարների բանակներն փակեցին.

Միւսներն էլ նախատինքների եւ ծեծերի,  կապանքների եւ բանտի փորձը առան.  37   Քարկոծուեցան, սղոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան.  ոչխարի մորթերով եւ այծի կաշիներով  ման եկան. կարօտութիւն քաշելով, նեղուած, չարչարուած.  38  Որ աշխարհքը նորանց արժանի չէր. անապատներում մոլորուեցան եւ սարերում եւ այրերում եւ  երկրի խոռոչներում։

Եբր. 11:13 –  Սորանք ամենը մեռան հաւատքի մէջ. առանց խոստմունքներն ստանալու, այլ հեռուանց տեսնում էին նորանց եւ ուրախանում. եւ բարեվում էին եւ դավանում, թէ օտարներ եւ պանդուխտներ են երկրում։

Բանալի բառ – Հավատք, πίστις, pē’-stēs փիստէս — հավատարիմ

44 անգամ Եբր.

42 անգամ Հռմ.

Բանալի խոսք.

(Ծննդ. 4:1-12, ) 

Ծննդ. 4:1-12 – 1 Եվ Ադամը գիտաց իր կինը՝ Եվան, եվ նա հղիացավ եւ ծնեց Կայէնը. Եւ ասեց. Մարդ ստացա Եհովայով։ 2 Եվ դարձեալ ծնելիս ծնեց նորա եղբայր Աբէլը. Եւ Աբէլը ոչխարների հովիվ էր, բայց Կայէնը  երկրագործ էր։ 3 Եվ եղավ որ օրեր անցկենալուց վերջը՝ Կայէնը  երկրի պտղից Եհովային ընծայ մատուցեց։ 4 Եւ Աբէլն էլ մատուցեց իր ոչխարների անդրանիկներից եւ նորանց պարարտներից։ Եւ  Եհովան Աբէլին եւ նորա ընծային մտիկ արավ։  5 Բայց Կայէնին եւ նորա ընծային մտիկ չարավ։ Եւ Կայէնը շատ բարկացավ, եւ երեսը կախեց (վիրավորվեց)։ 6 Եւ Եհովան՝ Կայէնին ասեց. Ի՞նչու ես բարկացել, եւ ի՞նչու ես երեսդ կախել։ 7 Չէ՞ որ եթէ բարի լինես, կբարձրանա. Բայց եթէ բարի չլինես, մեղքը դրան մօտ պառկած է. Եւ նա քեզ է փափաքում, բայց դու իշխիր նորա վերայ։

8 Եւ Կայէնն իր Աբէլ եղբօր հետ խօսեց. Եւ եղավ որ երբոր նորանք դաշտում էին, Կայէնը վեր կացաւ իր եղբայր Աբէլի վերա եւ սպանեց նորան։ 9 Եւ Եհովան ասեց Կայէնին. Ո՞ւր է քո եղբայր Աբէլը։ Եւ նա ասեց. Չգիտեմ. Մի՞թէ ես եղբօրս պահապանն եմ։ 10 Եւ նա ասեց. Ի՞նչ ես արել քո եղբօր արիւնի ձայնը երկրիցը բողոքում է դէպի ինձ։  11 Եվ հիմա դու անիծեալ լինիս այն երկրից, որ իր բերանը բացաւ եղբօրդ արիւնը քո ձեռքից ընդունելու։ 12 Երբոր երկիրը գործես, նա այլեւս  իր արդիւնքը չտայ քեզ. Երկրի վերայ  աստանդական ու թափառական լինիս։

1. Հաւատքով աբէլը Կայէնից աւելի լավ պատարագ մատուցեց Աստուծուն։
  • Եբր. 11։4 – Հաւատքով Աբէլը Կայէնից աւելի լավ պատարագ մատուցեց Աստուծուն, որով վկայութիւն ընդունեց թէ արդար է, երբոր Աստուած նորա պատարագների վերայ վկայութիւն տուաւ. որ նորանով տակավին հիմա էլ խօսում է թէպէտ եւ մեռել է։ Բայց առանց հավատքի անկարելի է հաճելի լինել Աստծուն։
  • Եբր. 9:21-22 –  համարեա թէ ամեն բան արիւնով է սրբվում օրէնքին համեմատ, եւ առանց արիւն թափելու թողութիւն չէ լինում։
  • Եբր. 4:13 –  Եւ չկայ մի արարած աներեւույթ նորա երեսից. բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի..
2. Հաւատքով աբէլը արդարացավ։ 
  • Արդարը հավատքով կապրի – Հռովմիացիս 1։17, Գաղատացիս 3։11, Եբրայեցիս 10։38, Ամբակում 2։4
3. արդարի արյան ձայնը երկրից բողոքում է Աստծուն  
  • եթե Աբել դեռ խոսում է, ի՞նչ է նա ասում։
  • Ի՞նչ պատգամ է նա ուղում 21րդ դարի բնակչությանը։
  • Հայ. 6:9 – Եւ երբոր հինգերորդ կնիքը բացաւ, տեսայ սեղանի ներքեւ նորանց հոգիները որ մորթուած էին Աստուծոյ խօսքի համար եւ այն վկայութեան համար որ ունէին, 10 Որ մեծ ձայնով աղաղակում էին եւ ասում. Մինչեւ ե՞րբ, ով սուրբ Տէր եւ ճշմարիտ, չես դատում, եւ մեր արիւնի վրէժը չես առնում երկրի վերայ բնակողներից։ 11 Եւ նորանց իւրաքանչիւրին սպիտակ հանդերձներ տրուեցան, եւ ասուեցաւ նորանց, որ տակաւին մի քիչ ժամանակ հանգիստ առնեն, մինչեւ որ նորանց ծառայակիցները եւ նորանց եղբայրներն էլ կատարուին որ նորանց պէս սպանուելու են։
Ամփոփում
  • Եբր. 12:24 – Յիսուսի արյունը ավելի լավ է խօսում քան թէ Աբէլի արյունը։