Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Հափշտակությունը. նույն կերպ էլ պիտի գա

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Գործք Առաքելոց 1.9-11

9 Այս ասելուց հետո, մինչ նրանք նայում էին, Հիսուսը վեր բարձրացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ 10 Եվ մինչ նրանք իրենց հայացքը սևեռել էին դեպի երկինք և Հիսուսի գնալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին 11 և նրանց ասացին. Ո՛վ գալիլեացիներ, ի՞նչ եք կանգնել ու երկինք նայում։ Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսաք երկինք գնալիս։ 

Մատ. 24.43-44 — 43 Բայց սա իմացե՛ք, որ եթե տան տերն իմանար, թե գողը ո՛ր պահին է գալու, արթուն կմնար ու թույլ չէր տա, որ իր տուն սողոսկեր։ 44 Դրա համար դո՛ւք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ դուք չեք սպասի։

Ա Թես. 5.2 — որովհետև դուք ինքներդ հաստատ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է, ինչպես գողը՝ գիշերով։

  • Ամենակարևոր հարցը, որը մենք պետք է տանք, հետևյալն է. սպասո՞ւմ ենք Քրիստոսի հայտնությանը։

Հոգին ու հարսն ասում են. Արի՛։  …Այս բաները վկայողն ասում է. Այո՛, ես շուտով պիտի գամ։ Ամե՛ն։ Արի՛, Տե՛ր Հիսուս (Հայ. 22.17, 20)։

1. Հափշտակությունը  Մեր Երանելի Հույսն է։

Տիտոսին 2.11-13 — …խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում՝ սպասելով այն երանելի հույսին և մեծ Աստծու ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը.

  • Հափշտակության խոստումը Հովհ. 14

Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ եթե Ես գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ Ինձ մոտ կառնեմ, որպեսզի որտեղ Ես եմ, դուք էլ այնտեղ լինեք (Հովհ. 14.2,3):

Որովհետեւ Աստուած մեզ չ’դրավ բարկության համար, այլ փրկությունը ստանալու համար մեր Տէր Հիսուս Քրիստոսի ձեռով (1 Թես. 5.9):

Եւ սպասէք նորա Որդուն երկնքից, որին հարություն տուաւ մեռելների միջից՝ Հիսուսին  որ փրկում է մեզ գալու բարկութիւնից (1 Թես. 1.10)։

Որովհետեւ իմ համբերության խօսքը պահեցիր,  ես էլ քեզ կ’պահեմ այն փորձության ժամից,  որ գալու է այս աշխարհի վրա,  որ փորձի երկրի երեսի վրա բնակողներին (Հայ. 3.10)։

  • Քրիստոնեական դինոմինացիանների մեծ մասը չեն ընդունում հափշտակության աստվածաբանությունը ինչպես նկարագրված է 1 Թեսաղոնիկեցիներ 4-ում։
2. Ո՞վքեր են Հափշտակության մասնակիցները:

Ա Թեսաղ. 4.12-18 — 12 Չենք ուզում, եղբայրնե՛ր, որ անգետ լինեք ննջեցյալների վերաբերյալ, որ չտրտմեք, ինչպես ուրիշները, որոնք հույս չունեն: 13 Որովհետև, եթե հավատում ենք, թե Քրիստոսը մեռավ և հարություն առավ, այնպես էլ Աստված Հիսուսով ննջողներին կբերի Նրա հետ: 

14 Որովհետև, Տիրոջ խոսքով ձեզ սա ենք ասում, թե մեզնից նրանք, որ կենդանի են ու մնան մինչև Տիրոջ գալուստը, ննջեցյալներից առաջ չեն անցնելու: 15 Որովհետև Տերն Ինքը (1) հրամայական գոչյունով, (2) հրեշտակապետի ձայնով, (3) Աստծո փողով կիջնի երկնքից, և նախ Քրիստոսով մեռնողները հարություն պիտի առնեն. 16 հետո մենք, եթե ողջ մնանք, նրանց հետ պետք է հափշտակվենք ամպերով՝ օդի մեջ Տիրոջը դիմավորելու. և այդպես հավիտյան Տիրոջ հետ պիտի լինենք: Ուրեմն մխիթարեցե՛ք միմիանց այս խոսքերով:

Յոթ «հափշտակություններ» =harpazo x13 — բռնագրավել, տանել ուժով, կամ հեռացնել

Ենովքը. Ծննդ. 5.42, Եբր. 11.5

Եղիան. Դ Թագ. 2.1,11

Հիսուսը. Մարկ. 16.19, Գործք 1.9-11, Հայտ. 12.5

Փիլիպպոսը. Գործք 8.39

Պողոսը. Բ Կոր. 12.2-4

Եկեղեցին. Ա Թես. 4.17

Հովհաննեսը. Հայտ. 4.1

  • Պողոս առաքյալն ասում է, որ «անօրենության մարդը», որը կապված է նեռի հետ, համաշխարհային ասպարեզ է դուրս գալիս եկեղեցու հափշտակությունից հետո:

Բ Թես. 2:3-4 — 3 որովհետև Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա, ու չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին,  4 այն հակառակորդը, որ գոռոզացած է բոլորի նկատմամբ, որն աստված կամ պաշտամունքի առարկա է անվանվում. մինչև իսկ նա Աստծու տաճարում կնստի և ինքն իրեն ցույց կտա, թե Աստված է։

2 Թես. 2.6-8 – 6 Եւ այժմ դուք ինքներդ գիտէք, թէ ինչն է Նրան հետ պահում, որ այդ Հակառակորդը ինքն իրեն հայտնի անի մինչեւ ժամանակը գա. 7 որովհետեւ անօրէնության այդ խորհրդավոր ուժը արդէն գործի վրա է. բայց այդ պիտի չհայտնուի մինչեւ այն ժամանակ, երբ մէջտեղից կը վերացուի ՆԱ, որ այժմ նրան հետ է պահում։ 8 Եւ ապա պիտի հայտնուի Անօրէնը, որին Տէր Հիսուս պիտի կործանի իր բերանի հոգով եւ պիտի ոչնչացնի իր հայտնությամբ իր գալստյան ժամանակ։

  • Սուրբ Հոգին գործում է եկեղեցու միջոցով։

18 այդ վեմի վրա եմ կառուցելու ԻՄ եկեղեցին… (Մատ. 16.18)

3. Ինչու եմ անհամբեր սպասում Հափշտակությանը։
  1. Մենք նոր մարմին կստանանք։

Ահա, մի խորհուրդ հայտնեմ ձեզ. բոլորս պիտի չննջենք, բայց բոլորս պիտի՛ փոխվենք, հանկարծակի, մեկ ակնթարթում՝ վերջին փողի ժամանակ, որովհետև փողը կհնչի, մեռելները հարություն կառնեն առանց ապականության, և մենք կփոխվենք: Որովհետև պետք է, որ այս ապականացուն անապականություն հագնի, և մահկանացուն անմահություն հագնի (Ա Կոր. 15.50-53):

  1. Մենք պետք է հանդիպենք և տեսնենք Հիսուսին դեմ առ դեմ:

…բայց գիտենք, որ երբ Նա հայտնվի, Նրա նման պիտի լինենք, քանի որ Նրան տեսնելու ենք այնպես, ինչպես որ Նա է (Ա Հովհ. 3.2):

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով