Բանալի համար. Ա ԹԱԳ. 17.40-54
40 Դավիթը իր մահակը ձեռքն առավ, հեղեղատից հինգ գայլախազ քարեր ջոկեց իր համար և դրանք դրեց իր հովվական ամանի, այսինքն՝ մախաղի մեջ, և պարսատիկը ձեռքին՝ մոտեցավ փղշտացուն։
45 Եվ Դավիթն ասաց փղշտացուն. Դու ինձ վրա սրով, նիզակով և տեգով ես գալիս, իսկ ես քեզ վրա գալիս եմ Իսրայելի զորքերի Զորությունների Տիրոջ՝ Աստծու անունով, որին դու նախատեցիր։ 46 Այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնի, և ես կսպանեմ քեզ ու գլուխդ կկտրեմ քո վրայից և փղշտացիների բանակի դիակներն այսօր կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին, որպեսզի ամբողջ երկիրն իմանա, որ Իսրայելն Աստված ունի։ 47 Եվ այս ամբողջ բազմությունն իմանա, որ Տերը սրով ու նիզակով չէ, որ ազատում է, որովհետև այս պատերազմը Տիրոջն է, և նա ձեզ պիտի մատնի մեր ձեռքը։ 48 Եվ երբ փղշտացին վեր կացավ ու գալիս էր Դավթի դեմ և մոտեցավ նրան, Դավիթն էլ արագ վազեց պատերազմի ասպարեզը՝ փղշտացուն դիմավորելու։ 49 Եվ Դավիթը իր ձեռքը կոխեց մախաղի մեջ, այնտեղից մի քար առավ և պարսատիկով նետեց այն ու զարկեց փղշտացու ճակատին. քարը խրվեց նրա ճակատի մեջ, և նա երեսնիվայր ընկավ գետին։
51 Եվ Դավիթը վազեց, կանգնեց փղշտացու վրա, բռնեց նրա սուրը, հանեց պատյանից, սրով սպանեց նրան և ապա սրով կտրեց գլուխը։
- Հինգ քարերը հոգևոր զենքեր են, որոնք Աստված այսօր էլ տալիս է Իր ժողովրդին։
40 հեղեղատից հինգ գայլախազ քարեր ջոկեց…
ՔԱՐ #1 – Ինքնությունն ընդդեմ անապահովության
- Ներքին հարձակումներ Դավթի վրա․
Եղիաբը մեղադրում էր Դավիթին Հպարտության մեջ
Սավուղը չի հավատում նրա կարողությանը
Գողիաթը ծաղրում է նրա արտաքին տեսքը
- Դավիթի որդիական ինքնությունը «ՏԵՐԸ ԻՄ…»
Տերը ԻՄ բաժինն է և իմ գավաթը (Սաղ. 16․5)
Տերը ԻՄ ժայռն է, իմ բերդը և իմ ազատիչը… իմ վահանը (Սաղ 18․2)
Տերը ԻՄ Հովիվն է… (Սաղ. 23․1)
Տերը ԻՄ լույսն է և իմ փրկությունը, ումի՞ց վախենամ (Սաղ. 27․1)
Տերը ԻՄ զորությունն է և իմ վահանը (Սաղ. 28․7)
Տերն է ԻՄ ժայռը և իմ փրկությունը (Սաղ. 62․2)
Տերը իմ զորությունն է և իմ երգը… (Սաղ. 118․14)
Դավիթը չէր ասում՝ «ՏԵՐԸ լույս է», Նա ասում էր՝ «ՏԵՐԸ ԻՄ լույսն է»
«Նույն սկզբունքը մենք տեսնում ենք նաև Հիսուսի կյանքում․ թշնամու հարձակումը ուղղված էր Նրա ինքնության դեմ»։
Եվ ահա երկնքից ձայն լսվեց, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որ ունի իմ բարեհաճությունը (Մատ. 3.17):
Բայց անմիջապես հետո․
փորձիչը, նրան մոտենալով, ասաց. ԵԹԵ Աստծու Որդին ես, ասա՛… (Մատ. 4.3)
Նույն արձագանքը խաչի վրա․
ԵԹԵ Աստծու Որդին ես, իջի՛ր խաչից (Մատ. 27.40)։
- Սատանան ամեն օր նույն կերպ հարձակվում է մեր ինքնության վրա․
Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐ ԵՆՔ (Հռոմ. 8.16-17):
ՔԱՐ #2 — ԱՂՈԹՔ ընդդեմ ԹՄՐՈՒԹՅԱՆ (Հոգևոր անտարբերություն)
Շատ աստվածաբաններ նշում են, որ Դավիթի գրած Սաղմոսներից ավելի քան 50-ը հստակ աղոթքներ են։
Իրիկուն ու առավոտ և կեսօրին աղոթում եմ ու հառաչում, և նա կլսի իմ ձայնը (Սաղ. 55.17)
Իմ աղաչանքը թափում եմ Նրա առաջ, իմ նեղությունը պատմում եմ Նրան» (Սաղ. 142․2)
Իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի… և Նա լսեց (Սաղ.18․6)
- Դավիթը չէր հաղթում հսկաներին հրապարակում, եթե չհաղթեր ծուլությանը իր ծածուկ սենյակում։
Չկարողացա՞ք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ (Մատ. 26)
- Իսրայելի բանակը ֆիզիկապես զինված էր, բայց հոգևորապես քնած։
ՔԱՐ #3 – Քաջություն ընդդեմ ՎԱԽԻ (ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ)
48 Եվ երբ փղշտացին վեր կացավ ու գալիս էր Դավթի դեմ և մոտեցավ նրան, Դավիթն էլ արագ վազեց պատերազմի ասպարեզը՝ փղշտացուն դիմավորելու։
Բոլորը նահանջում էին
Դավիթը վազեց դեպի ճակատամարտը
Բ Տիմոթեոս 1.7 — Որովհետև Աստված մեզ վախի հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության։
Հեսու 1ում «Քաջ եղիր և զորացիր» արտահայտությունը բառացիորեն կրկնվում է մի քանի անգամ…
Հեսու 1․6 — «Քաջ եղիր և զորացիր…»
Հեսու 1․7 — «Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր…»
Հեսու 1․9 — Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս։
Հեսու 1․18 «…Միայն թե զորացի՛ր և քա՛ջ եղիր»։
- Հավատքը չի ժխտում վախը, այն հաղթահարում է վախը։
ՔԱՐ #4 – ՀԱՎԱՏՔ ընդդեմ ԵՐԿՄՏՈՒԹՅաՆ
45 Եվ Դավիթն ասաց փղշտացուն. Դու ինձ վրա սրով, նիզակով և տեգով ես գալիս, իսկ ես քեզ վրա գալիս եմ Իսրայելի զորքերի Զորությունների Տիրոջ՝ Աստծու անունով, որին դու նախատեցիր…
- Հավատքը հռչակում է հաղթանակը դեռ մինչ քարն արձակվելը։
Եբր. 11.6 — Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։
Ա Հովհաննես 5.4 — որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։
Հակոբոս 1.6-8 — Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքներին։
ՔԱՐ #5 – ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ընդդեմ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐի
Հով.17․17 — «Քո խոսքը ճշմարտություն է»
Հայտ. 19 — Նրա անունը կոչվում է Աստծու Խոսք… նրա բերանից սուր է ելնում
- Հիշեք որ Դավիթին մեղադրում էին՝ Հպարտության, Թուլության և Անփորձության մեջ
Բայց Դավիթը ինքն իրեն չպաշտպանեց այլ Ճշմարտությունը նրան պաշպան եղավ։
Սաղմոս 91․4 — Նրա ճշմարտությունը վահան և զրահ է
Մատթեոս 4․4, 7, 10— «Գրված է…» (Հիսուսը ճշմարտությամբ հաղթում է փորձիչին)
Հայտ. 12․11 — «Հաղթեցին… իրենց վկայության խոսքով»
- Մի՛ վերցրու թշնամու մեղադրանքները անձնական
«…Գողիաթը կրկնեց իր ասած խոսքերը, և Դավիթը լսեց դրանք» «Ո՞վ է այդ անթլփատ փղշտացին, որ նախատում է կենդանի Աստծու զորքերին»
Դավիթը չասաց․ Ինչո՞ւ է նա ինձ նվաստացնում, կամ Ինչո՞ւ է նա ինձ սպառնում
Նա ասաց․ «Ո՞վ է նա, որ Աստծուն է նախատում»
ԻՆՉՈՒ ՀԻՆԳ ՔԱՐ
Գողիաթն ուներ չորս եղբայր (Բ Թագ. 21․15–22)
Դավիթը պատրաստ էր հաջորդ մարտերին
- Այսօրվա հաղթանակը չի նշանակում վաղվա պայքարի ավարտ։
50 Դավիթը քարով ու պարսատիկով այսպես հաղթեց փղշտացուն, զարկեց փղշտացուն և սպանեց նրան, բայց Դավթի ձեռքին սուր չկար։
Այն Աստվածը, որ ինձ ազատեց անցյալում, կազատի ինձ նաև այսօր։ Այս հսկան պիտի մահանա։