9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

ՀՈԳԵՎՈՐ ԺՈՂՈՎՈւՐԴ

Կենտրոնացում.

105 տարի առաջ հիմնադրվեց Assemblies of God ծառայությունը, որը «կատարում է աշխարհի ամենամեծ ավետարանչությունը»: Այդ ժամանակահատվածում, ամբողջ աշխարհով մեկ, այդ շարժումը ընդգրկել է շուրջ 70 միլիոն մարդ․ յուրաքանչյուր 41 վայրկյանում Քրիստոսի փրկությունն ընդունելու որոշում էր կայացվում։ 

Ակնհայտ է, որ Աստված ինչ արել է Assemblies of God- ի միջոցով, դա Սուրբ Հոգու գործն է եղել, և Աստված ցանկանում է էլ ավելի շատ բան անել քո միջոցով:  Ի դեպ, ամբողջ աշխարհում վերցրած, յուրաքանչյուր չորս քրիստոնյաներից մեկն ընդգրկված է  Հոգեգալստական / Խարիզմատիկ շարժման մեջ – և կազմում են մոտավորապես 669 միլիոն մարդ:

Բանալի համար. Զաք. 4:6, Գործ. 1:8 – 8

Ոչ թէ զօրությունով, եւ ոչ թէ ուժով, այլ իմ Հոգով, ասում է Զօրաց Տէրը։

Բայց  դուք զօրութիւն կառնէք՝  երբոր Հոգին ձեզ վերայ կգայ,  եւ իմ վկաները կլինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը։

Հովհաննես Մկրտիչը վկայեց. 

Մատ. 3:11 – 11   Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարութեան համար. բայց իմ ետեւից եկողն ինձանից զօրաւոր է, որի կօշիկները վեր առնելու ես արժանի չեմ.  նա ձեզ կմկրտէ Սուրբ Հոգով եւ կրակով։  

Հիսուսը խոստացավ.

Հով. 7:38-39 – 38   Ինձ հաւատացողը, ինչպէս գիրքն ասում է,  Նորա փորիցը կենդանի ջրերի գետեր կբղխին։  39   Սա ասեց այն Հոգու համար, որ ընդունելու էին նորա հաւատացողները, որովհետեւ դեռ Սուրբ Հոգին տրուած չէր, որովհետեւ  Յիսուսը դեռ չէր փառաւորուած։   

Պետրոսը վկայեց խոստումի կատարումը.

Գործ. 2:1-4,37-39 – 1  Եւ երբոր  Պենտէկոստէի օրերը լրացան,  ամենքը միաբան մէկտեղ էին։  2  Եւ յանկարծակի երկնքիցը մի հնչիւն եղաւ՝ սաստիկ փչող քամու պէս, եւ  լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին։  3  Եւ երեւեցան նորանց բաժանուած լեզուներ ինչպէս կրակից. Եւ նստեց նորանց ամեն մէկի վերայ։  4  Եւ  ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ  սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս։  

37  Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում եւ ասացին Պետրոսին եւ միւս առաքեալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։  38  Պետրոսն էլ նորանց ասեց.  Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար, եւ Սուրբ Հոգու պարգեւը կընդունիք։  39  որովհետեւ խոստումը ձեզ համար է, ձեր որդիների եւ բոլոր հեռաւորների համար, որոնց կը կանչի մեր Տէր Աստուածը։  

Բառերով բացատրելու փոխարեն այս հարաբերությունն ավելի լավ արտահայտվում է մեր մեջ,  մեզ հետ  և  մեր միջոցով։

1. Հոգին բնակվում է մեր մեջ։

Հռ. 8:9 –  Բայց դուք մարմնով չէք՝ այլ հոգով,  եթէ Աստուծո Հոգին ձեզանում բնակուած է.  իսկ եթէ մէկը Քրիստոսի Հոգին չունի՝ նա նրանը չէ։

Հով. 14:17 –   Ճշմարտութեան Հոգին,  որին աշխարհը չի կարող ընդունել. որ չի տեսնում նորան. եւ ոչ Էլ ճանաչում նորան. բայց դուք նորան ճանաչում էք, որովհետեւ ձեզ մօտ է մնում եւ  ձեզ հետ կլինի։  

2. Հոգին քայլում է մեզ հետ։

Այն բառը, որ Հովհաննեսն օգտագործում էր Սուրբ Հոգին նկարագրելու համար «Parakloetos կամ Paraklete» է: Դա նշանակում է փաստաբան, օգնական, միջնորդ, խորհրդատու կամ այն մեկն, ով միշտ կողքիդ է։ 

Ղուկ. 24:32 –  Եւ իրար ասեցին. Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խօսում էր, եւ ինչպէս գրքերը բաց էր անում մեզ համար։ 

Սուրբ Հոգու Ձայնը միշտ համապատասխանում է Սուրբ Գրքի Գրվածքի հետ։

Հով. 16:13 –  Բայց երբոր նա՝  ճշմարտութեան Հոգին կգայ,  նա կառաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ. որովհետեւ իր անձիցը չի խօսիլ, այլ ինչ որ կլսէ՝ կխօսի, եւ գալու բաները կպատմէ ձեզ։  

3. Հոգին գործում է մեր միջոցով։

Հով. 14:12 –    Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինձ հավատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կգործէ, եւ նորանցից էլ ավելի մեծ բաներ կգործէ. որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում։

Գործ. 1:8 – 8  Բայց  դուք զօրութիւն կառնէք՝  երբոր Հոգին ձեզ վերայ կգայ,  եւ իմ վկաները կլինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը։   

Սուրբ Հոգով առաջնորդվող մարդիկ միսիայի մեջ են։ Միսիոներական կյանքը՝ դա Ավետարանի վկաներ լինելն է։ Սուրբ Հոգով առաջնորդվող մարդ լինելը շատ քիչ արժեք ունի, եթե մեր արածը միայն օտար լեզուներով խոսելն է:

1 Կոր. 13:1-2 – 1  Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսեմ, բայց սէր չունեմ, ես եղա ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղա։  2  Եւ եթէ մարգարէություն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտությունը. եւ եթէ ամեն հավատքն ունենամ,  մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չունեմ, ոչինչ եմ։  

Մեր միջի Սուրբ Հոգին մեզ մեկացնում է Քրիստոսի հետ։ Մեր հետ ունենալով Սուրբ Հոգուն, այն ավելի շատ է մեզ նմանեցնում Հիսուսին: Եվ Սուրբ Հոգին մեր մեջ լինելով, առաջնորդում է մեզ ապրելու  առաքելությամբ և քաջությամբ լեցված կյանք:

Կարևոր հարց Հոգու Մկրտության մասին Ինչպե՞ս ենք մենք դա իմանում:
  • Գործ. 10:44-47 – 44  Եւ Պետրոսը դեռ այս բանը խօսելիս,  Սուրբ Հոգին իջավ այն խօսքը լսողների բոլորի վրա։  45  Եւ զարմացան Պետրոսի հետ եկող հավատացյալները,  որ թլփատությունիցն էին.  որ հեթանոսների մէջ էլ Սուրբ Հոգու պարգեւը թափվում էր։  46  Որովհետեւ լսում էին՝ որ նորանք լեզուներով խօսում եւ Աստուծուն փառավորում էին։  47  Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. Մի՞թէ մէկը կարող է ջուրը արգելել, որ սորանք չ’մկրտուին,  որ Սուրբ Հոգին ընդունեցին ինչպէս եւ մենք։  
  • Գործ. 2:4 – 4  Եւ  ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ  սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս։  
  • Գործ. 19:6 – 6  Եւ երբոր Պօղոսը  ձեռք դրաւ նորանց վերայ, Սուրբ Հոգին եկաւ նորանց վերայ. Եւ նորանք  լեզուներ էին խօսում եւ մարգարէանում։