Բանալի համարներ. Ծննդ. 41.1-57
1 Երկու տարի հետո փարավոնը երազ տեսավ. ահա նա կանգնել էր գետի եզերքին։
- Երբեմն մեր արած լավ բանն անվարձահատույց է թվում:
- Սպասելը քրիստոնեական կյանքում սովորական թեմա է:
2 Եվ ահա գետից դուրս ելան գեղեցիկ տեսքով ու պարարտ մարմնով յոթ երինջներ և արածում էին եղեգների մեջ։ 3 Եվ ահա դրանց ետևից գետից դուրս ելան ուրիշ յոթ երինջներ՝ տեսքով զազրելի և մարմնով վտիտ, ու կանգնեցին մյուս երինջների մոտ՝ գետի եզերքին։ 4 Եվ զազրելի տեսքով ու վտիտ մարմնով երինջները կերան տեսքով գեղեցիկ ու պարարտ այն յոթ երինջներին։ Եվ փարավոնը զարթնեց։ 5 Նա նորից քնեց և երկրորդ անգամ երազ տեսավ։ Ահա մեկ ցողունից դուրս էին գալիս յոթ լեցուն և լավ հասկեր։ 6 Եվ նրանց ետևից բուսնեցին յոթ վտիտ ու խորշակահար հասկեր։ 7 Այդ վտիտ հասկերը կուլ տվեցին ուռճացած և լեցուն մյուս յոթ հասկերին։ Փարավոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ 8 Առավոտյան խռովվեց նրա հոգին։ Նա կանչել տվեց Եգիպտոսի բոլոր մոգերին ու նրա բոլոր իմաստուններին, և փարավոնը պատմեց նրանց իր երազները, բայց չգտնվեց մեկը, որ կարողանար դրանք մեկնել փարավոնի համար։
9 Եվ մատռվակապետը խոսեց փարավոնի հետ՝ ասելով. Ես այսօր հիշում եմ իմ հանցանքները։ 10 Փարավոնը բարկացել էր իր ծառաների վրա և ինձ ու հացագործապետին դրել էր դահճապետի տան բանտը։ 11 Ես ու նա նույն գիշերը երազ տեսանք. մեզանից ամեն մեկն իր երազը՝ առանձին նշանակությամբ։ 12 Այնտեղ մեզ հետ եբրայեցի մի պատանի կար՝ դահճապետի ծառան։ Մենք պատմեցինք նրան, և նա մեկնեց մեզ մեր երազները՝ ամեն մեկիս տալով իր երազի մեկնությունը։ 13 Եվ ինչպես որ նա մեկնել էր, այնպես էլ կատարվեց։ Նա ինձ իմ պաշտոնին վերադարձրեց, իսկ նրան կախել տվեց։
14 Փարավոնը մարդ ուղարկեց և կանչեց Հովսեփին։
1. մատռվակապետը Հիշեց Հովսեփին
14 Շուտով նրան հանեցին բանտից։ Նա ածիլվեց, փոխեց իր հանդերձները և եկավ փարավոնի մոտ։ 15 Փարավոնն ասաց Հովսեփին. Երազ եմ տեսել, և չկա մեկը, որ մեկնի այն։ Ես լսել եմ քո մասին. ասում են, որ դու կարող ես երազներ մեկնել։ 16 Եւ Հովսեփը պատասխանեց փարավոնին և ասաց. Ոչ թէ ես. Աստուած կտա խաղաղութեան պատասխան Փարաւօնին։
- Ծննդոց գրքում դուք կարող եք գտնել երեք անգամ արձանագրված, երբ «Աստված հիշեց» (Ծննդոց 8.1; 19.29; 30.22): Այդ համարները խոսում են այն մասին, որ Աստված հիշում է Նոյին, Աբրահամին և Ռաքելին։ Նրանք առաջինն են այն բազմաթիվ դեպքերից, երբ Աստծո Խոսքն ասում է, որ նա հիշել է ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին:
Արդյո՞ք դա նշանակում է, որ Աստված մոռացել էր նրանց։ Իհարկե ոչ։
ԾՆՆԴՈՑ 8.1 — Աստված հիշեց Նոյին և բոլոր կենդանիներին ու բոլոր անասուններին, որ նրա հետ տապանում էին։ Աստված քամի բերեց երկրի վրա, և ջրերը նվազեցին։
ԾՆՆԴՈՑ 19.29 — Երբ Աստված այդ դաշտավայրի քաղաքները կործանում էր, Աստված հիշեց Աբրահամին. և Ղովտին դուրս բերեց այդ կործանումի միջից, երբ կործանում էր այն քաղաքները, որոնց մեջ բնակվում էր Ղովտը։
ԾՆՆԴՈՑ 30.22 — Աստված հիշեց Ռաքելին. և Աստված լսեց նրան ու նրա արգանդը բացեց։
17 Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին…
25 Եւ Յովսէփն ասեց Փարաւօնին. Փարաւօնի երազը մէկ է.
2. Հայտնության Խոսք — Ինչ?
- Ես երազ եմ տեսել, և չկա մեկը, ով կարող է մեկնաբանել այն։ Փարավոնի երազը իրականում Աստծո հայտնությունն էր: Նա ստացել է այն, բայց չի կարողացել հասկանալ:
26 Այն եօթը լաւ երինջները եօթը տարի են, եւ այն եօթը լաւ հասկերը եօթը տարի են. Երազը մէկ է։ 27 Եւ այն եօթը վտիտ եւ զազիր երինջները, որ նորանց ետեւից ելան՝ եօթը տարի են, եւ այն եօթը դատարկ խորշակահար հասկերը եօթը տարի սով են նշանակում։ 28 Այս է իմ խօսքը որ ասում եմ Փարաւօնին. Թէ Աստուած իր անելիքը Փարաւօնին ցոյց է տվել։ 29 Ահա Եգիպտոսի ամբողջ երկրում յոթ տարի մեծ առատություն կլինի։ 30 Դրանից հետո կգան սովի յոթ տարիներ, և Եգիպտոսի երկրում կմոռացվի այդ ամբողջ առատությունը, և սովը կսպառի երկիրը, 31 Եւ չի իմացվի երկրում առատությունն այն սովի պատճառով, որ դրանից հետո կգա, որովհետև սովը շատ սաստիկ կլինի։
32 Փարավոնի երազի երկու անգամ կրկնվելու պատճառն այն է, որ այս բանը Աստծու կողմից հաստատված է, և Աստված շուտով կատարելու է այն։
3. Գիտության Եվ Իմաստության խոսք — Ինչպե՞ս:
33 Եւ հիմա թող Փարավոնն այժմ հանճարեղ և իմաստուն մարդ գտնի և նրան նշանակի Եգիպտոսի երկրի վրա։ 34 Թող փարավոնն այսպես անի. երկրի վրա գործակալներ նշանակի, որպեսզի Եգիպտոսի երկրի առատության յոթ տարիներին վերցվի բերքի մեկ հինգերորդ մասը (Մեկ հինգերորդը նշանակում է 20% հարկ): 35 Եվ թող հավաքեն գալիք այդ լավ տարիների ամբողջ պաշարը, փարավոնի ձեռքի տակ ցորեն դիզեն և քաղաքներում պաշար պահեն։ 36 Եւ կերակուրը պաշար լինի երկրիս համար այն եօթը տարուայ սովի դէմ, որ Եգիպտոսի երկրում լինելու է, որ երկիրը սովից չկորչի։ 37 Եւ այս բանը լաւ երեւեցաւ Փարաւօնի աչքին եւ նորա բոլոր ծառաների աչքին։
4. Աստծո Հոգու ներկայությունը Հովսեփի մեջ:
38 Եւ Փարաւօնն ասեց իր ծառաներին. Կարո՞ղ ենք գտնել սորա պէս մի մարդ, որի մէջ լինի Աստուծոյ Հոգին։ 39 Եվ փարավոնն ասաց Հովսեփին. Քանի որ Աստված քեզ իմացրել է այս ամենը, ապա քեզ նման հանճարեղ և իմաստուն չկա։
- Սա առաջին հիշատակումն է Աստվածաշնչում Սուրբ Հոգու մասին, որը գալիս է մարդու վրա: Հետաքրքիր է նշել, որ դա վերաբերում էր ավելի գործնական բաներին։ Հովսեփը կարիք չուներ քարոզելու կամ աղոթելու, որ փարավոնը տեսներ Աստծո Հոգին իր վրա: Նա դա կարող էր տեսնել իր բնավորության, իր ուղերձի, իր գիտելիքի, իր իմաստության և իր խոնարհության մեջ:
Ա Կորնթացիներին 12.4-11 — Պարգևները զանազան են, բայց պարգևողը նույն Հոգին է։ Ծառայություններն էլ զանազան են, բայց դրանք տվողը նույն Տերն է։ Գործերն էլ զանազան են, բայց նույն Աստված է, որ ամեն բան գործի է դնում ամենքի մեջ։ Բայց ամեն մեկին Հոգու հայտնությունը օգուտի համար է տրված։ Որովհետև մեկին Հոգուց իմաստության խոսք է տրված, մյուսին՝ գիտության խոսք՝ նույն Հոգու չափով, մյուսին՝ հավատ՝ նույն Հոգով, ուրիշին՝ բժշկության շնորհ՝ նույն Հոգով, մեկ ուրիշին՝ զորավոր գործեր, ուրիշին՝ մարգարեություն, ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տարատեսակ լեզուներ, ուրիշին՝ լեզուների թարգմանություն։ Բայց այս բոլորը հենց նույն Հոգին է գործի դնում՝ ամեն մեկին բաժանելով այնպես, ինչպես կամենում է։
4. Հովսեփի կյանքը վարչապետի պաշտոնում
40 Դու իմ տան վրա՛ եղիր, և իմ ամբողջ ժողովուրդը թող հնազանդվի քո խոսքին։ Ես միայն գահով քեզնից մեծ կլինեմ։ 41 Փարավոնն ասաց Հովսեփին. Ահա քեզ դնում եմ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա։ 42 Եվ Փարավոնն իր մատից հանեց մատանին և անցկացրեց Հովսեփի մատին, բեհեզյա զգեստներ հագցրեց նրան ու նրա պարանոցին ոսկե մանյակ դրեց։ 43 Եվ իր երկրորդ կառքի մեջ նստեցրեց, և նրա առաջից գոչում էին. Ծնկի՛ եկեք։ Այսպես Եգիպտոսի ամբողջ երկրի վրա նշանակեց նրան։ 44 Եւ Փարավոնն ասաց Հովսեփին. Ես փարավոնն եմ. առանց քեզ ոչ ոք իր ձեռքը կամ իր ոտքը չբարձրացնի Եգիպտոսի ամբողջ երկրի մեջ։ 45 Եվ Փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփան «Աստված խոսում է և նա ապրում»։ Եվ Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթին նրան կնության տվեց (priest of On)։
Եվ Հովսեփը ելավ շրջելու Եգիպտոսի երկիրը։
46 Եւ Յովսէփը երեսուն տարեկան էր, երբոր Եգիպտոսի Փարաւօն թագաւորի առաջին կանգնեց, եւ Յովսէփը Փարաւօնի առջեւից դուրս ելաւ եւ Եգիպտոսի բոլոր երկիրը ման եկաւ։ 47 Առատության յոթ տարիներին երկիրը խիստ շատ արդյունք տվեց։ 48 Եվ յոթ տարիների ամբողջ պաշարը, որ եղավ Եգիպտոսի երկրում, հավաքեց և ամբարեց քաղաքներում. ամեն մի քաղաքի շրջակա արտերի պաշարը նույն քաղաքում ամբարեց։ 49 Հովսեփը ծովի ավազի չափ խիստ շատ ցորեն դիզեց, այնքան, որ մարդիկ դադարեցին հաշվելուց, որովհետև անթիվ էր։
50 Սովի տարիների գալուց առաջ Հովսեփն ունեցավ երկու որդի, որ նրա համար ծնել էր Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը։ 51 Հովսեփն առաջնեկի անունը դրեց ՄանասԷ, Որովհետև,- ասաց,- Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը և իմ հոր ամբողջ տունը։ 52 Երկրորդի անունը դրեց Եփրեմ, Որովհետև,- ասաց,- Աստված ինձ աճեցրեց իմ տառապանքների երկրում։
53 Եվ Եգիպտոսի երկրում առատության յոթ տարիներն անցան։ 54 Երբ Հովսեփի ասածի պես եկան սովի յոթ տարիները, բոլոր երկրներում սով եղավ, բայց Եգիպտոսի երկրում հաց կար։ 55 Երբ Եգիպտոսի ամբողջ երկիրը քաղցեց, ժողովուրդը հացի համար աղաղակեց փարավոնին։ Փարավոնն ասաց բոլոր եգիպտացիներին. Գնացե՛ք Հովսեփի մոտ. ինչ որ ասի ձեզ, կատարե՛ք։ 56 Հովսեփը բացեց բոլոր շտեմարանները, որոնց մեջ պաշար կար, և ցորեն էր վաճառում եգիպտացիներին։ 57 Սովը սաստկացավ Եգիպտոսի երկրում։ Եվ բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ ցորեն գնելու Հովսեփից, որովհետև սովը սաստկացել էր բոլոր երկրներում։
Հարց քննարկելու.
- Տասներկու տարի Հովսեփը սպասեց բանտում: Մտածեք ձեր կյանքի մի շրջանի մասին, որը թվում էր անիմաստ կամ անհետաքրքիր, բայց հետ նայելով՝ այժմ կարող եք տեսնել Աստծո կերտող ձեռքը ձեր կյանքում:
Ինչպե՞ս կամ ո՞ւմ միջոցով է Աստված գործել քո կյանքում: