9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Հովսեփի կյանքը. Հավատով Հովսեփը…

Բանալի համարներ. Ծննդ. 50.15-26

15  Եւ Յովսէփի եղբայրները տեսան որ իրենց հայրը մեռաւ, ասեցին. Գուցէ Յովսէփը ոխ ունենայ մեզ հետ եւ հատուցի մեզ բոլոր չարիքների համար, որ մենք արինք իրեն։  16  Նրանք պատգամավոր ուղարկեցին Հովսեփի մոտ՝ ասելով. Քո հայրը մեռնելուց առաջ պատվիրեց և ասաց. “Այսպե՛ս ասացեք Հովսեփին.  17  Հիմա շնո՛րհ արա քո եղբայրներին, ների՛ր նրանց հանցանքն ու մեղքը, որովհետև քեզ չարություն արեցին. Եւ հիմա աղաչում ենք՝  ներիր քո հօր Աստուծոյ ծառաների յանցանքը։ Եւ Հովսեփը լաց եղավ իրեն ասված նրանց այս խոսքերի համար։  18  Նրա եղբայրներն էլ գնացին, խոնարհվեցին նրա առաջ և ասացին. Ահա մենք քո ծառաներն ենք։  19  Եւ Հովսեփն ասաց նրանց. Մի՛ վախեցեք, մի՞թե ես Աստծու փոխանորդն եմ։  20 Թեպետ դուք խորհեցիք իմ դեմ չարիք գործել, բայց Աստված խորհեց այն փոխել բարիքի, որպեսզի աներ այն, ինչ եղավ այսօր, այսինքն՝ շատ ժողովուրդ ապրեցներ։ 21  Եվ հիմա մի՛ վախեցեք, ես կկերակրեմ ձեզ ու ձեր երեխաներին»։ Եվ մխիթարեց նրանց ու քաղցրությամբ խոսեց։

22  Հովսեփը բնակվեց Եգիպտոսում, ինքը և իր հոր տունը։ Նա ապրեց հարյուր տասը տարի։  23  Հովսեփը տեսավ Եփրեմի որդիների մինչև երրորդ սերունդը։ Մանասեի որդի Մաքիրի որդիներն էլ ծնվեցին Հովսեփի ծնկներին։  24  Հովսեփն ասաց իր եղբայրներին. Ահա ես մեռնում եմ. Աստված անպայման կայցելի ձեզ, կհանի ձեզ այս երկրից և կտանի այն երկիրը, որ երդվեց տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։  25  Հովսեփը երդում անել տվեց Իսրայելի որդիներին՝ ասելով. Աստված անպայման կայցելի ձեզ. իմ ոսկորներն այստեղից հանե՛ք։  26  Հովսեփը մեռավ հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան զմռսեցին ու դրեցին մի տապանի մեջ Եգիպտոսում։

Հովսեփը մեռավ հարյուր տասը տարեկան հասակում: Նա վստահեցրել է իր ընտանիքին, որ նրանց վիճակված չէ հավերժ մնալ Եգիպտոսում: Աստված կայցելի նրանց և հետ կտանի Քանան։ Աստված կպահի այն խոստումը, որը տվել է Աբրահամին, Իսահակին և նրանց հայր Հակոբին, որ Իսրայելին տա Քանանի երկիրը իրենց սեփական երկիր (Ծննդոց 17.5–8):

1. ՀՈՎՍԵՓԸ ԴԵՌ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՆՐԱ ՍԻՐՏԸ ՔԱՆԱՆՈՒՄ Է:

25  Հովսեփը երդում անել տվեց Իսրայելի որդիներին՝ ասելով. Աստված անպայման կայցելի ձեզ. իմ ոսկորներն այստեղից հանե՛ք։

Եբր. 11.22  Հավատով Հովսեփը վախճանվելիս Իսրայելի որդիների ելքի մասին հիշեց և իր ոսկորների վերաբերյալ պատվեր տվեց։

Եբր.13.14 — որովհետև այստեղ մնայուն քաղաք չունենք, այլ հանդերձյալն ենք որոնում։

Հռոմ. 8.18-39 — Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։

  • Հովսեփը հիանալի օրինակ է մեզանից յուրաքանչյուրի համար: Քրիստոնյաներին խոստացվել է ոչ թե ֆիզիկական Ավետյաց երկիր, այլ՝ հոգևոր Ավետյաց երկիր՝ Աստծո Թագավորությունը:

Ա Կորնթացիներին 15.50-55 — 50 Սա եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ Աստծու արքայությունը մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել, ոչ էլ ապականությունն է անապականությունը ժառանգում։ 51 Ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. Ոչ բոլորս ենք ննջելու, բայց բոլորս ենք նորոգվելու. 52 հանկարծ, մի ակնթարթում, վերջին շեփորի հնչման ժամանակ, որովհետև շեփորը կհնչի, ու մեռելներն անապականելի հարություն կառնեն, և մենք կփոխակերպվենք։ 

այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. Մահը հաղթության մեջ ընկղմվեց (Ես. 25.8)։ 55 Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը (հմմտ. Ովս. 13.14)։

Փիլիպ. 3.20 – 20   Բայց մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին։

2. Աստծո հավատարմությունը։

Աստված անպայման կայցելի ձեզ.

Նրան դագաղի մեջ դրեցին Եգիպտոսում։ Համաձայն այս հատվածի և Եբրայեցիս 11։22-ի՝ Հովսեփին երբեք չթաղեցին։ Նրա դագաղը մոտ 400 տարի մնաց գետնի վրա, մինչև այն ետ տարվեց Քանան: Այդ բոլոր տարիների ընթացքում դա լուռ վկայություն էր, որ Իսրայելը վերադառնում էր Ավետյաց երկիր, ինչպես Աստված ասաց: Նմանապես այսօր Քրիստոսով ննջածների գերեզմանը վկայում է Քրիստոսի գալուստի մասին։

  • Հովսեփը մահացավ՝ սպասելով Իսրայելի համար Աստծո խոստման կատարմանը: Ո՞ր խոստման համաձայն։

Ծննդոց 15.13-14 — 13 Տերն ասաց Աբրամին. Ստույգ իմացի՛ր, որ քո սերունդները պանդուխտ կլինեն մի երկրում, որ իրենցը չէ, և ծառայություն կանեն, և նրանց չորս հարյուր տարի կչարչարեն։ 14 Բայց ես կդատեմ այն ազգին, որին պիտի ծառայեն, իսկ դրանից հետո նրանք մեծ ստացվածքով դուրս կգան։

  • Այս խոստումը կատարվեց մոտ 400 տարի անց, երբ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից:

Ելից 12.40-41 — Եգիպտոսում Իսրայելի որդիները բնակվեցին չորս հարյուր երեսուն տարի։ Երբ չորս հարյուր երեսուն տարին լրացավ, հենց նույն օրը Տիրոջ ամբողջ ժողովուրդը ելավ Եգիպտոսի երկրից։

Ելից 13.19 — Մովսեսն իր հետ վերցրեց Հովսեփի ոսկորները, որովհետև Հովսեփն Իսրայելի որդիներին հաստատ երդում էր անել տվել՝ ասելով. «Աստված անպատճառ կայցելի ձեզ. իմ ոսկորներն այստեղից ձեզ հետ հանե՛ք։

3. ԱՍՏԾՈ ԽՈՍՏՈւՄՆԵՐԸ:

Հավատով Հովսեփը վախճանվելիս Իսրայելի որդիների ելքի մասին հիշեց

  • Աստված հավատարիմ է Իր Խոսքին՝ Աստվածաշնչին: Նրա խոստումները վստահելի են։ Նա միշտ անում է այն, ինչ ասում է և միշտ պահում է իր Խոսքում տված խոստումները: Նա ոչ միայն չի ժխտի Իրեն, Նա չի կարող ուրանալ իրեն:

2 Կոր. 1.20Որովհետեւ որքան Աստուծո խոստմներ որ կան՝ նրանում է այոն, եւ նրանում է ամենը Աստուծո փառքի համար մեզանով։  

Եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում, քանի որ ինքն իրեն չի կարող ուրանալ (2 Տիմ. 2.13) — դա խոստում է:

Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ (Ա Կոր. 10.13) — դա խոստում է:

4. Ազատման հույսը։

Իմ ոսկորներն այստեղից հանե՛ք։

ՀՈՍՎԵՓԻ ՈՍԿՈՐՆԵՐԸ ՄԵԶ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԴԱՍԵՐ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆՈւՄ:

Իմ ոսկորներն այստեղից հանե՛ք։

  • Հետաքրքիր համեմատություններ և հակադրություններ Քրիստոսի հետ – Հովսեփի մարմինը տեսավ քայքայում և նեխեց, բայց Քրիստոսի մարմինը չտեսավ ապականություն:
  • Հովսեփի մարմինը հարյուրավոր տարիներ գերեզմանում էր: Հիսուսը մահացավ ուրբաթ ուշ կեսօրին, և Նա հարություն առավ կիրակի վաղ առավոտյան: Նա գերեզմանում է եղել ընդամենը մոտ 36 ժամ և ընդհանրապես չի քայքայվել։
  • Հովսեփը մարգարեացավ  իր թաղման մասին, իսկ Հիսուսի թաղման մասին մարգարեացավ Եսայա մարգարեն (Ես. 53.9)։
  • Հովսեփի մահը և նրա գերեզմանը հաստատեցին, որ բոլոր մարդիկ պետք է մահանան, բայց Հիսուսի դատարկ գերեզմանը հռչակում է, որ բոլոր մարդիկ կապրեն: (Ա Կորնթ. 15.20-22)։

Հովսեփի ոսկորները նշանակալից են, բայց դրանք էական նշանակություն չունեին մարդու փրկության համար, իսկ մենք Քրիստոսի մարմնի անդամներն ենք, նրա մարմնից ու ոսկորներից։

Եփեսացիներին 5.30, 32 — որովհետև նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից ու ոսկորներից։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի և եկեղեցու մասին եմ ասում։

Հեսու 24.32 — Հովսեփի ոսկորները, որ Իսրայելի որդիները հանել էին Եգիպտոսից, թաղեցին Սյուքեմում՝ ագարակի այն մասում, որ Հակոբը գնել էր Սյուքեմի հոր՝ Եմորի որդիներից հարյուր կեսիթայով, և դա Հովսեփի որդիների ժառանգությունը եղավ։

Ամփոփում.

Ինչպես Հովսեփը, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրը կարևոր է Աստծո արքայության համար: Մեզանից յուրաքանչյուրը պետք է օգտագործի իր տաղանդը(ները) Աստծո փառքի համար:

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով