Բանալի համարներ. ԾՆՆԴՈՑ 37.12-36
12 Նրա եղբայրները գնացին Սյուքեմ՝ արածեցնելու իրենց հոր հոտերը։ 13 Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա քո եղբայրները Սյուքեմում հոտեր են արածեցնում. արի՛ քեզ ուղարկեմ նրանց մոտ»։ Եվ նա ասաց. «Ահա ես այստեղ եմ»։ Իսրայելն ասաց նրան. 14 «Գնա տե՛ս՝ քո եղբայրներն առո՞ղջ են, և ոչխարները ո՞ղջ են, ու ինձ լո՛ւր բեր»։ Եվ նրան ուղարկեց Քեբրոնի հովտից, և նա եկավ Սյուքեմ։
- Բայց ինչո՞ւ Հակոբն ինքը չգնաց։
- Հակոբը երբեք չի զբաղվել ընտանեկան խնդիրներով.
Նախ, Հակոբը պատրաստվում է իր 17-ամյա որդուն ինքնուրույն ուղարկել Սյուքեմ, որը Հեբրոնից առնվազն 60, եթե ոչ 70 մղոն հեռավորության վրա է: Դա վտանգավոր ճանապարհորդություն է, քանի Սյուքեմում, Հակոբի և նրա որդիների հեղինակությունը այնքան էլ լավ չէր: Հակոբը այդ մասին խոսում է Ծննդոց 34-ում իր որդիների գործած հանցանքի մասին: Նրանք գտնվում են թշնամու տարածքում: Արդյո՞ք նրանք ապահով են: Բավական ժամանակ է, ինչ նրանց մասին լուր չունի։ Իրականում, ինչ-որ չափով զարմանալի է, որ Հակոբը նույնիսկ ուղարկեց Հովսեփին, որպեսզի ստուգի իր եղբայրներին։ Մենք հստակ չգիտենք, թե ինչ էր նա մտածում։ Ինչո՞ւ նա այս պահին ծառաներ չուղարկեց։
15 Երբ նա թափառում էր դաշտում, մի մարդ հանդիպեց նրան և հարցրեց. «Ի՞նչ ես փնտրում»։ 16 Նա ասաց. «Իմ եղբայրներին եմ փնտրում։ Ասա՛ ինձ, խնդրեմ, որտե՞ղ են նրանք արածեցնում»։ 17 Այն մարդն ասաց. «Նրանք հեռացան այստեղից, որովհետև լսեցի, որ նրանք ասում էին. “Գնանք Դոթայիմ”»։ Հովսեփը գնաց իր եղբայրների ետևից և նրանց գտավ Դոթայիմում։
Դոթան = «երկու ջրհոր» — Սամարիայից 12 մղոն հյուսիս։
18 Երբ ինքը դեռ չէր մոտեցել նրանց, եղբայրները հեռվից տեսան նրան և դավադրություն արեցին, որ սպանեն նրան. 19 Եվ միմյանց ասացին. Ահա գալիս է այն երազ տեսնողը։ 20 Եւ հիմա եկէք սպանենք նորան, եւ գուբերի մէկի մէջ գցենք նորան. Եւ ասենք՝ Թէ մի չար գազան կերել է նորան. Եւ տեսնենք նորա երազները ինչ կլինին։
նրանք տեսան Հովսեփին հեռվից գալիս։ Իսկ որտեղի՞ց իմացան որ դա Հովսեփն է:
-
Նրանք նկատեցին Հակոբի նվիրած թևքերով պատմուճանը։
- Վերարկուն ներկայացնում է Հովսեփի հեղինակության դիրքը: (Կարդացեք Ղուկաս 15 — Անառակ որդու վերադարձը։
-
Նրանք հիշեցին Հովսեփի պատմած երկու երազները։
- Եւ տեսնենք նորա երազները ինչ կլինին…
21 Ռուբենը դա լսեց և նրանց ձեռքից ազատեց նրան՝ ասելով. Չսպանեք նրան։ 22 Եվ Ռուբենն ասաց նրանց. Արյուն մի՛ թափեք. գցե՛ք նրան այս գուբը, որ այս անապատում է, և ձեռք մի՛ տվեք նրան. որպեսզի նրան ազատեր նրանց ձեռքից և վերադարձներ իր հորը։
- Մենք պետք է հիշենք, թե ինչ ասաց Հիսուսը Մատթեոս 5-ում, երբ նա խոսում է ատելության և սպանության մասին:
Մատթեոս 5.21-22 — Լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. Մի՛ սպանիր” …Բայց ես ասում եմ ձեզ. ամեն ոք, ով զուր տեղն իր եղբոր վրա բարկանա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորը “հիմար” ասի, ատյանի ենթակա կլինի, և ով իր եղբորը “անմիտ” ասի, գեհենի կրակին կդատապարտվի։
23 Երբ Հովսեփը եկավ իր եղբայրների մոտ, Հովսեփին մերկացրին իր պատմուճանից, այսինքն՝ իր վրայի թևքերով պատմուճանից, 24 և նրան առան ու գուբը գցեցին (Երեմիա 38:6, )։ Գուբը դատարկ էր, մեջը ջուր չկար։ 25 Ապա նստեցին հաց ուտելու. վեր բարձրացնելով իրենց աչքերը՝ տեսան, որ իսմայելացիների մի քարավան է գալիս Գաղաադից, և իրենց ուղտերը համեմներով, բալասանով ու զմուռսով բեռնած՝ գնում էին, որ տանեն ցած՝ Եգիպտոս։
Ծննդ. 42.21 – 21 Եւ նորանք իրար ասում էին. Իրաւ մենք մեր եղբօր վրայով յանցաւոր ենք, որովհետեւ տեսանք նորա հոգու նեղութիւնը երբոր նա մեզ աղաչում էր, եւ չլսեցինք. Նորա համար գալիս է այս նեղութիւնը մեր վերայ։
- Գուբի փորձությունը անխուսափելի է մեր կյանքից.
Դան. 6.23 – 23 Եւ Դանիէլը դուրս բերուեցաւ գուբիցը, եւ նորա վերայ ոչ մի վնաս չգտնուեցաւ, որովհետեւ հաւատացել էր իր Աստուծուն։
Երբ Երեմիային գուբից դուրս հանեցին և նա կրկին մարգարեացավ (Եր. 38)։
26 Եվ Հուդան ասաց իր եղբայրներին. Ի՞նչ օգուտ, եթե սպանենք մեր եղբորը և թաքցնենք նրա արյունը. 27 Եկեք նրան վաճառենք իսմայելացիներին, և մեր ձեռքը թող նրան չդիպչի, որովհետև նա մեր եղբայրը՝ մեր մարմինն է։ 28 Եվ նրա եղբայրները լսեցին։ Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, Հովսեփին քաշեցին, դուրս հանեցին գբից և քսան արծաթով Հովսեփին վաճառեցին իսմայելացիներին. նրանք էլ Հովսեփին տարան Եգիպտոս։
29 Եւ Ռուբենը դարձավ դեպի գուբը, և ահա Հովսեփը գբի մեջ չէր. և նա պատառոտեց իր հագուստները, 30 Եւ վերադարձավ իր եղբայրների մոտ ու ասաց. Պատանին չկա, հիմա ես ո՞ւր գնամ։ 31 Եվ վերցրին Հովսեփի պատմուճանը, այծերից մի նոխազ մորթեցին և պատմուճանը թաթախեցին արյան մեջ։ 32 Ապա ուղարկեցին թևքերով պատմուճանը և բերեցին իրենց հոր մոտ և ասացին. Գտել ենք սա. հիմա ճանաչի՛ր, թե սա քո որդու պատմուճա՞նն է, թե՞ ոչ։ 33 Նա ճանաչեց այն և ասաց. Իմ որդու պատմուճանն է. մի գիշատիչ գազան կերել է նրան. Հովսեփն անպատճառ հոշոտվել է։
- Այս պատմությունը շատ նման է նրան, ինչ Հակոբն արեց իր եղբորը՝ Եսավին։
ԾՆՆԴՈՑ 27.16 — Եվ ուլերի մորթիներն էլ հագցրեց նրա ձեռքերին ու վզի լերկ տեղին։
34 Հակոբը պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մեջքին և շատ օրեր սուգ արեց իր որդու համար։ 35 Նրա բոլոր որդիներն ու բոլոր աղջիկները եկան մխիթարելու նրան, բայց նա չէր կամենում մխիթարվել։ Եվ ասաց. Ես սուգով կիջնեմ գերեզման՝ իմ որդու մոտ։ Եվ նրա հայրն այդպես ողբում էր նրա համար։ 36 Մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի ներքինի Պետափրեսին՝ թիկնապահների պետին։
Հարց քննարկելու.
Նույնը մեր կյանքում է. Որտե՞ղ եք վիրավորվել: Ի՞նչ սպիներ եք ունեցել դրա պատճառով:
Ահա թե ինչ է ասում Հռովմայեցիս 12-ը մեզ մեր տառապանքների ժամանակ, երբ մենք վիրավորված և բռնության ենք ենթարկվում ուրիշների կողմից:
Հռոմեացիներին 12.17-20 — Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։ Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։ Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։ Բայց՝ Եթե քո թշնամին քաղցած է, հա՛ց տուր նրան, իսկ եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան, որովհետև այս անելով՝ նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես (Առկ. 25.21-22)։