Հովհաննեսի Ավետարանում «նշանը» մի բան է, որը պարզապես հրաշք չէ, այլ բացահայտում է Հիսուսի Աստվածային էությունն ու առաքելությունը նրանց համար, ովքեր բաց են այն տեսնելու համար: Նրանք, այս իմաստով, մատնանշում են Հիսուսի ինքնությունը: Ավելին, և ինչպես Հովհաննեսն է ցույց տալիս իր ավետարանի առաջին համարներից, Նա Խոսքն է, ով ի սկզբանե Աստծո հետ էր և Աստված է (1.1-2), ով անտեսանելի Աստծուն ճանաչելի է դարձնում (Հովհ. 1.18):
Հովհաննեսի չորրորդ գլխի վերջին համարներում մենք հանդիպում ենք թագավորական սպայի, հավանաբար Հերովդես Ագրիպպաս չորրորդապետի հրեա սպա, ում որդին հիվանդ էր մահվան եզրին։ Նա ապրում էր Կափառնայումում, Գալիլեայի Կանա քաղաքից մոտ 20-25 մղոն (Mile) հեռավորության վրա, որտեղ Հիսուսը ծառայում էր: Հիսուսը Կանայում ասաց բժշկության խոսքերը, և տղան բուժվեց Կափառնայումում: Նրա որդին «մահվան եզրին էր». Իրավիճակը հոր վերահսկողությունից դուրս էր. Նա իրավիճակը կարգավորելու ռեսուրսներ չուներ։ Ամբողջ մարդկային օգնությունը սպառվել էր։ Նրա որդին «մահվան եզրին էր». 49-րդ համարը հիշեցնում է մեզ «Եկեք… նախքան իմ երեխան մահանալը»: Միայն Հիսուսը կարող էր փրկել այս երեխային անխուսափելի մահից: Երեխայի հայրը հավատաց, որդին բժշկվեց։
Բանալի համարներ. Հովհաննես 4.46-54
46 Եվ Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաքը, որտեղ ջուրը գինու էր վերածել։ Թագավորի պաշտոնյաներից մի մարդ կար, որի որդին Կափառնաումում հիվանդ էր։ 47 Նա, լսելով, որ Հիսուսը Հրէաստանից Գալիլեա է եկել, եկավ նրա մոտ և խնդրում էր, որ Կափառնաում իջնի ու իր որդուն բժշկի, որովհետև մահամերձ էր։ 48 Հիսուսը նրան ասաց. «Եթե նշաններ ու հրաշքներ չտեսնեք, չեք հավատա»։ 49 Պաշտոնյան նրան ասաց. «Տե՛ր, իջի՛ր, քանի դեռ որդիս չի մեռել»։ 50 Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»։ Եվ մարդը հավատաց Հիսուսի ասած խոսքին ու գնաց։ 51 Եվ մինչ նա իջնում էր, նրա ծառաներն ընդառաջ ելան նրան, ավետիս տվեցին ու ասացին. «Քո որդին կենդանի է»։ 52 Իսկ նա հարցրեց նրանց, թե ո՛ր ժամին սկսեց ապաքինվել։ Եվ նրան ասացին. «Երեկ յոթերորդ ժամին տենդը նրան թողեց»։ 53 Այդժամ հայրը հասկացավ, որ դա նույն ժամն էր, երբ Հիսուսն իրեն ասաց. «Քո որդին կենդանի է»։ Եվ հավատացին ինքը և իր ամբողջ ընտանիքը։ 54 Սա երկրորդ նշանն էր, որ Հիսուսը գործեց, երբ Հուդայից եկավ Գալիլեա։
Հովհաննեսը տալիս է 7 նշան, որ Հիսուսը Մեսիան է։
- Կանայի հարսանիքին ջուրը գինու վերածելը (Հովհ. 2.1-11),
- Թագավորի պաշտոնյայի որդուն բժշկելը (Հովհ. 4.46-54),
- Երուսաղեմի Բեթեզդայի ավազանում անդամալույծին բժշկելը (Հովհ. 5.1-15),
- 5000-ին կերակրելը (6.5-14-ում),
- Ջրի վրայով քայլելը (Հովհ. 6.16-21),
- Բուժում է ծնված կույրին (Հովհաննես 9.1-7) և
- Ղազարոսին մեռելներից հարություն տալը (11.1-45):
Հով. 20.30-31 – 30 Յիսուսը ուրիշ էլ շատ նշաններ արաւ իր աշակերտների առաջին, որ չեն գրուած այս գրքումը։ 31 Բայց սորանք գրուեցան՝ որ հաւատաք, թէ Յիսուսն է Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին. եւ որ հաւատալով կեանք ունենաք նորա անունովը։
- Ինչպե՞ս մենք կարձագանքենք նման իրադարձություններին, երբ նրանք գան մեզ մոտ։
How will we react to such events when they come to us?
- Ի՞նչ կանենք մենք, մենք կպարտվե՞նք նրանցից։ Թե՞ մենք լիակատար հաղթանակով կհաղթենք նրանց:
What will we do, will we be beaten down by them? Or will we triumph over them in complete victory?
1. Հուսահատ կարիք կար:
There was A Desperate Need.
47 Նա, լսելով, որ Հիսուսը Հրէաստանից Գալիլեա է եկել, եկավ նրա մոտ և խնդրում էր, որ Կափառնաում իջնի ու իր որդուն բժշկի, որովհետև մահամերձ էր։
Սաղմոս 103.13-14 — Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ։ Որովհետև նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք։
2. Հոր հնազանդ հավատքը։
The obedient faith of the father.
49 Պաշտոնյան նրան ասաց. «Տե՛ր, իջի՛ր, քանի դեռ որդիս չի մեռել»։ 50 Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»։ Եվ մարդը հավատաց Հիսուսի ասած խոսքին (λόγος) ու գնաց։
Ղուկաս 11.28 — Իսկ նա ասաց. Երանի՜ նրանց, որ Աստծու խոսքը (λόγος) լսում են ու պահում այն։
- Ի՞նչ է հավատքը և որտեղից է այն գալիս:
What Is Faith and Where Does It Come From?
Հռոմեացիս 10.17 — Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից (ῥῆμα)։
Մատ. 8.5-10 – 5 Երբ Հիսուսը Կափառնաում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որ աղաչում էր նրան, 6 Տե՛ր, ծառաս անդամալույծ պառկած է տանը և սարսափելի տառապում է։ 7 Յիսուսն էլ ասեց նորան. Ես կգամ կբժշկեմ նորան։ 8 Տե՛ր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես. միայն խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ 9 Որովհետև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, ու գնում է, մյուսին՝ ե՛կ, ու գալիս է, ծառայիս էլ թե՝ այս բա՛նն արա, և անում է։ 10 Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և իրեն հետևողներին ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ. նույնիսկ Իսրայելում այսպիսի հավատ չգտա։
- Մարկոս 2.5-ում մենք տեսնում ենք հավատքի մեկ այլ դրսևորում, որը կապված է փրկության և բուժման հետ:
Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, անդամալույծին ասաց. Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են։
3. Նրա հավատքի հաստատումը։
The confirmation of his faith
51 Եվ մինչ նա իջնում էր, նրա ծառաներն ընդառաջ ելան նրան, ավետիս տվեցին ու ասացին. «Քո որդին կենդանի է»։ …Եվ հավատացին ինքը և իր ամբողջ ընտանիքը։ 54 Սա երկրորդ նշանն էր, որ Հիսուսը գործեց, երբ Հուդայից եկավ Գալիլեա։
Գործք Առաքելոց 11:14 — Նա քեզ խոսքեր կասի, որոնցով կփրկվեք դու և քո ամբողջ տունը։
Գործ. 16:34 – 34 Եւ (բանտապետը) նորանց տարավ իր տուն, նորանց առաջին սեղան դրեց. Եւ ուրավացան ամբողջ ընտանիքով Աստուծուն հաւատալով։
Հեսու 24:15 – 15 …բայց ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու:
Փրկությունը ամենամեծ հրաշքն է, որ մարդը կարող է ապրել այս կյանքում, և հաջորդ քայլը Սուրբ Հոգով լցված կյանքն է: Salvation is the greatest miracle a person can experience in this life and the next step is a life filled with the Holy Spirit.
Եփեսացիս 5.18-21 – 18 Գինով մի՛ հարբեք, որ անառակության է տանում, այլ Հոգո՛վ լցվեք, 19 Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։ 20 Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը։ 21 Քրիստոսի երկյուղով միմյանց հնազա՛նդ եղեք։