9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Հույս

Ի՞նչ Չէ Հույսը:

Հռ. 8:24-25 — բայց այն հույսը, որ տեսանելի է, հույս չէ, քանի որ այն, ինչ որևէ մեկը տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա։

Ի՞նչ է Հույսը:

Հռ. 8:24-25 — բայց այն հույսը, որ տեսանելի է, հույս չէ, քանի որ այն, ինչ որևէ մեկը տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա։

Եբր. 3:6 – …hույսի համարձակությունը եւ պարծանքը մինչեւ վերջը հաստատ բռնենք։ 

Եբր. 6:11 – որ հույսը հաստատ մնա մինչեւ վերջը։  

Եբր. 6:18-19 — 18 …հաստատուն մխիթարություն ունենանք, մենք որ ապավինեցինք  մեր առջեւը դրված հույսը բռնելու.  19  Որ հաստատ եւ անշարժ խարիսխի պէս ունինք մեր անձի համար.  որ եւ մտնում է վարագուրի ներսի կողմն էլ…

Եբր.10:23 -Պինդ բռնենք հույսի դախանությունն՝ անսայթաք. որ հաւատարիմ է խոստացողը։  

Կենտրոնացում.

Գործք Առաքելոց 27-ում մենք մի հետաքրքիր պատմության: Խոսքը Պողոսի Հռոմ ճանապարհորդության մասին է։ Առաջին դարում դա երկար ճանապարհորդություն էր՝ Իսրայելից Իտալիա: Պողոսը հայտնվել էր Ֆետոսի դատարանում և այժմ նրան ուղարկում էին կայսերի առջև։ Պողոսին դրեցին հռոմեական պահակախմբի կալանքի տակ և տեղափոխեցին բեռնատար նավ՝ այլ բանտարկյալների հետ միասին Հռոմ գնալու ճանապարհին։

Այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ այն պատկերում է կյանքը: Պողոսը զգուշացրեց նավի անձնակազմին և տիրոջը, որ խելամիտ չէ նավարկել: Սեզոնը շատ ուշ էր, բայց նրանք չլսեցին։ Մենք հաճախ ենք հայտնվում դժվարությունների, եթե ոչ՝ վտանգի մեջ՝ ուրիշների սխալ ընտրության պատճառով: Այդ ամենադժվար պահին, Պողոսը պահպանեց իր հանգստությունը, որովհետև նա երկինք էր նետել իր ՀՈՒՅՍԻ ԽԱՐԻՍԽԸ:

Փոթորկի ժամանակ հույս ունենալու մեր կարողությունը ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչի վրա ենք մենք խարսխված: Եթե դուք կռվում եք փոթորկված ծովի հետ, մինչդեռ խարսխված եք ձեր ուժերին, հավանաբար բախվելու եք հուսահատության: Այնուամենայնիվ, եթե դուք խարսխված եք հսկայական, անշարժ ժայռի վրա, կարող եք խաղաղությամբ հանգստանալ՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում ձեր շուրջը: 

Գործք Առաքելոց 27.14-ի այսօրվա ուղերձում ասվում է, որ նրանք հանդիպեցին մի ահեղ փոթորկի: Այս բռնի պայքարում, նավը ենթարկում է զանգվածային հարվածների, այնքան, որ անձնակազմը ստիպված է լինում բեռների մեծ մասը նետել նավից: Փոթորիկը տևեց 14 օր. Նաև լինում են պահեր մեր կյանքում նման խավար գիշերներ, երբ փոթորկի համակարգը մեզ ժամերով արթուն է պահում:

Նրանք բաց ծովում այս փոթորկի մեջ էին 14 օր, և այս հուսահատության պահին Պողոսը բացահայտում է իր հույսի խարիսխը.

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Գործք. 27.13-29

13  Եւ երբոր հարաւի քամին մեղմօրէն փչեց, կարծում էին թէ իրանց նպատակին կ’հասնեն. Եւ ճանապարհ ընկած անցնում էին Կրետէի մօտովը։  

14 Շատ ժամանակ չէր անցել, երբ կղզու կողմից մի մրրկահողմ բարձրացավ, որ Եվրացիկլոն» էր կոչվում։

17 ապա պարաններ օգտագործեցին և նավի տակից անցկացնելով՝ կապեցին. խարիսխը ծովը իջեցրին և այդպես տարուբերվում էին։ 

18 Մինչ մենք փոթորկից շատ նեղություն էինք կրում, հաջորդ օրը նրանք սկսեցին բեռները ծովը գցել։ 

20 Երբ բազում օրեր ո՛չ արև էր երևում, ո՛չ էլ աստղեր, վատ եղանակն էլ շարունակվում էր,  ազատվելու մեր ողջ հույսը կտրվեց։

  • Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ, եթե Պողոսը թողներ Տիրոջը և հրաժարվեր իր ծառայությունից:

  • Նոր Կտակարանը ունի 27 գիրք, որոնցից Պողոսը գրել է 14-ը։

Բ Կոր. 11:24-28 — 24 Հրեաներից հինգ անգամ քառասունից մեկով պակաս հարված եմ ընդունել։ 25 Երեք անգամ խարազանվել եմ, մեկ անգամ քարկոծվել, երեք անգամ նավաբեկության ենթարկվել, մի ցերեկ ու գիշեր ծովի անդունդի մեջ եմ մնացել։ 26 Բազմաթիվ ճանապարհորդություններ. վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։ 27 Հոգնություն ու աշխատանք՝ բազմիցս արթուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտի ու մերկության մեջ։ 28 Մյուս նեղություններից զատ ինձ վրա է կիտվում բոլոր եկեղեցիների ամենօրյա հոգսը։

փրկվելու մեր ողջ հույսը կտրվեց։

Մի հանձնվեք

Գործք. 27.23-26  23 Քանի որ այս գիշեր ինձ երևաց հրեշտակը այն Աստծու, որին ես պատկանում եմ և պաշտում եմ, 24 և ասաց. “Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու պետք է կայսերի առաջ կանգնես, և ահա բոլոր նրանց, ովքեր քեզ հետ նավարկում են, Աստված քեզ է շնորհել”։ 25 Դրա համար քաջալերվե՛ք, մարդի՛կ, որովհետև հավատում եմ Աստծուն, որ կլինի այնպես, ինչպես որ ինձ ասվեց։ 26 Սակայն պետք է մի կղզի ընկնենք։

Գործք. 27.44 — …և այդպես բոլորն էլ ցամաք ելան և փրկվեցին։

Բ Կոր.1:10-11— 10 Նա է, որ այնպիսի՜ մահից փրկեց մեզ ու դեռ փրկելու է։ 11 Նրա վրա հույս ունենք, որ տակավին փրկելու է՝ մեզ համար ձեր արած աղոթքի օգնությամբ…

1.  հուսալով հավատացեք։ 

Հավատքը ներկա ժամանակ է, մինչդեռ հույսը ապագայի համար է։

Հռոմ. 4:18—20 — 18 Երբ հույս չկար, նա հուսալով հավատաց, որ շատ ազգերի հայր է լինելու, ինչպես որ իրեն ասվեց. «Քո սերունդն այսպիսին է լինելու» (Ծնն. 15.5բ)։

2. Հիսուսը մեր Կենդանի Հույսն է։

Կող. 1:27 —որ է Քրիստոսը ձեր մեջ, այն փառքի հույսը… Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ (Ա Պետրոս 1:3)։

3.  Սուրբ Հոգին Հույսի առատություն է բերում մեր կյանք:

Հռոմ. 15:13 — Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։

Հռոմ. 5:2-5 — 2 Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։  3 Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը 4 համբերություն է բերում, 5 Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։

Ի՞նչ է Սուրբ Հոգին ասում  ինձ այս պատգամի միջոցով։