ՀՈՒՆՁՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Բանալի խոսք.
Հովհաննես 4։35-38
35 Մի՞թե դուք չեք ասում, թե. Դեռ չորս ամիս կա, և հունձքը կգա։ Ահա Ես ասում եմ ձեզ. Բարձրացրե՛ք ձեր աչքերը, և տեսե՛ք արտերը, որ սպիտակել են և արդեն հնձին հասել։ 36 Եվ հնձողը վարձք է առնում, և հավիտենական կյանքի մեջ պտուղ ժողովում, որ սերմողը և հնձողն իրար հետ ուրախանան։ 37 Որովհետև սրանում ճշմարիտ է այն խոսքը, թե Ուրիշ է սերմողը, և ուրիշ է հնձողը։ 38 Ես ուղարկեցի ձեզ հնձել այն, որ դուք չաշխատեցիք. ուրիշներն աշխատեցին, և դուք նրանց աշխատանքի մեջ մտաք։
1. Ժամանակը թռչում է, և մենք չենք կարող սպասել կատարյալ ժամանակվան։
- Ժող. 11:4 – Քամուն նայողը սերմ չի ցանի, ամպին նայողը հունձ չի անի։
Մենք չենք կարող թույլ տալ, որ այս կյանքի հանգամանքները դրդեն մեզ ետ նայել։
- Ղուկաս 9։61-62 – Մէկ ուրիշն էլ ասաց. «Քո յետեւից կը գամ, Տէ՛ր, բայց նախ թո՛յլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»։ Յիսուս նրան ասաց. «Ո՛չ ոք իր ձեռքը մաճի վրայ կը դնի եւ ապա յետ կը նայի, եթէ յարմար է Աստծու արքայութեանը»
2. Հունձքը մեծ է, սակայն չկան բավականաչափ մշակներ։
Կան շատ մարդիկ, ում կարելի է փրկության բերել։
- Մատ. 9:37 – Այն ժամանակ իր աշակերտներին ասեց. Հունձքը շատ է, բայց մշակները քիչ։
Եկեղեցիներ տնկելը հնարավորություն է տալիս բարձրացնելու ավելի շատ մշակներ, որոնք կաշխատեն հունձքի համար։ Եկեղեցուն ընդամենը մեկ սերունդ է բաժանում անհայտանալուց։
Մեջբերում. «Այն սերմը, որը դուք ցանում եք այսօր, հունձք չի տա մինչև վաղը։ Այդ իսկ պատճառով, ձեր ինքնությունը չի երևում ձեր ներկա արդյունքներից։ Դրանք ցույց չեն տալիս, թե ո՛վ եք դուք, այլ թե ո՛վ եք դուք եղել»։ Ջեյմս Ռեյ
3. Եկե՛ք միշտ կատարենք Աստծո գործը՝ չսպասելով «ճիշտ ժամանակվան»։
Ձեր գործն Աստծո համար զուր չէ՛։
- 1 Կոր. 15:58 – Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատո՛ւն մնացէ՛ք, անշա՛րժ եղէք, ամէն ժամ աւելի՛ն եղէք Տիրոջ գործի մէջ. իմացէ՛ք, որ ձեր աշխատանքը ի զուր չէ Տիրոջ առաջ։
Աստծո Խոսքը գործում է, նույնիսկ եթե մենք չգիտենք այդ մասին։
- Ես. 55:11 – այդպէս էլ պիտի լինի իմ խօսքը, որ ելնում է իմ բերանից.նա դատարկ չի վերադառնալու, մինչեւ որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։