9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Հսկիր Քո Սիրտը

հսկիր քո սիրտը
Guard your heart
Գործ. 5:1-11
ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ.

Գործ. 4:32-37 – 32  Եւ հավատացյալների բազմությունը մէկ սիրտ ու մէկ հոգի էր։ Եւ նրանցից ոչ ոք չէր ասում իր ստացուածքի մէկի համար՝ թէ իրանն է. այլ ամէն ինչ նրանց համար հասարակաց էր։  33  Եւ առաքյալները  մեծ զօրությունով  վկայութիւն էին տալիս Տէր Հիսուսի հարության համար.  եւ մեծ շնորհք կար նորանց ամենի վրա։  34  Որովհետեւ նորանց մէջ ոչ ոք մի բանի կարօտ չէր,  որովհետեւ, ովքեր ագարակների կամ տների տէր էին, վաճառում էին դրանք եւ վաճառուածի գումարը բերում ,  35   ու դնում էին առաքեալների ոտքերի առաջ,  եւ նրանք բաշխում էին յուրաքանչյուրին՝ ում ինչքան պէտք էր լինում։  36  Հովսէփը, որ Ղեւտացի էր, ծագումով՝ կիպրացի, որը առաքեալներից Բառնաբաս կոչուեց (որ թարգմանւում է մխիթարութեան որդի), մի արտ ունէր.   37  նա վաճառեց այն եւ գումարը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ։

Հով. 13:34-35 – 34   Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք։   35 Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք։

Գործ. 5:1-11 – 1  Եվ Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ միասին, մի ագարակ վաճառեց։  2  Եւ նրա գումարից մի մաս կնոջ գիտութեամբ (որ կինն էլ գիտէր.)  թաքցրեց եւ միւս մասը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ։  3 Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստէիր Սուրբ Հոգուն եւ ագարակի գումարից թաքցնէիր.   4  Չ՞է որ քանի կար, քոնն էր այն, եւ վաճառելիս՝ քո տնօրինութեան տակ էր. ինչպէ՞ս եղավ, որ քո սրտի մէջ այս բաները դրեցիր. մարդկա՛նց չստեցիր, այլ՝ Աստծուն»։   5 Եւ Անանիան, այս խօսքերը լսելով, ընկավ եւ շունչը փչեց. եւ մեծ վախ ընկաւ բոլոր նրանց վրա, որ այս բանը լսեցին։  6  Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին։  7 Եւ շուրջ երեք ժամ անցավ. եւ նրա կինը, որ չգիտէր, թէ ինչ էր եղել, ներս մտավ։  8  Պետրոսը նրան դիմեց եւ ասաց. «Ասա՛ դու ինձ, այդչա՞փ գնով ագարակը վաճառեցիք»։ Եւ նա ասաց. «Այո՛, այդչափ»։ 9 Եւ Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար է, որ դուք միաբանեցիք փորձելու համար Տիրոջ Հոգին. ահա այն մարդիկ, որ թաղեցին քո ամուսնուն, դռան մօտ են. քեզ էլ դուրս կը հանեն»։ 10 Եւ նա իսկոյն ընկաւ նրա ոտքերի առաջ եւ շունչը փչեց։  Երիտասարդները ներս մտան եւ նրան մեռած գտան. եւ հանեցին թաղեցին իր ամուսնու մօտ։  11  Եւ մեծ վախ ընկավ ամբողջ եկեղեցու ու բոլոր նրանց վայ, որ այս բանը լսեցին։

    • Գործ. 1:14 – 14  Սորանք ամենքը միշտ միաբան աղօթք եւ աղաչանք էին անում…
    • Գործ. 2:1 – 1  Եւ երբոր  Պենտէկոստէի օրերը լրացան,  ամենքը միաբան մէկտեղ էին։
    • Գործ. 2:46 – 46   Ամեն օր միաբանութեամբ  տաճարումն էին լինում, եւ  հաց էին կտրում տներում, եւ ուրախութիւնով եւ սրտի միամտութիւնով կերակուր էին ուտում.
    • Գործ. 4:24 – 24  Եւ նորանք երբոր լսեցին, միաբանութեամբ իրանց ձայները բարձրացրին դէպի Աստուած եւ ասեցին.
  • Եթե մեղք ունես ու չես Չզղջում դրա համար, այն վնասում է միասնությունը։
    Unrepentant sin disrupts unity. 

Ու՞մ միջոցով — Եվ Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ միասին, մի ագարակ վաճառեց։  2  Եւ նրա գումարից մի մաս կնոջ ամբողջ գիտությամբ (full knowledge) թաքցրեց եւ միյուս մասը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ։

Միասնությունը չի նշանակում միաձայն համաձայնություն.

1 Հով. 1:8 – 8   Եթէ ասենք թէ մեղք չ’ունենք, մեր անձերը խաբում ենք եւ  ճշմարտություն չ’կա մեզանում։  10  Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեր մեջ չէ։

«Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստէիր Սուրբ Հոգուն եւ ագարակի գումարից թաքցնէիր.   4  Չ՞է որ քանի կար, քոնն էր այն, եւ վաճառելիս՝ քո տնօրինութեան տակ էր. ինչպէ՞ս եղավ, որ քո սրտի մէջ այս բաները դրեցիր. մարդկա՛նց չստեցիր, այլ՝ Աստծուն»։

Առակաց 4.23-ը հորդորում է. «Ամեն ինչից առավել, հսկիր քո սիրտը»։

Ինչո՞ւ։ ​ Որովհետև դրանից են բխում կյանքի աղբյուրները։

«Արթուն կերպով հսկեք ձեր սիրտը. այդտեղից է, որ կյանքը սկիզբ է առնում»։ («Ուղերձ» Աստվածաշունչ, MSG)

 Ո՞վ է պատասխանատու այն հսկելու համար (______________): ​​​​​​​​​Ձեր անունը

Robert Douglas — Յուրաքանչյուրը ինքն է հսկում իր սիրտը (պահպանում է իր սիրտը կամ պատասխանատվություն է կրում դրա համար)։ Այն, ինչ բխում է մարդու կյանքից, կորոշվի նրանով, թե որքան լավ կամ վատ է մարդը պահպանում իր սիրտը կամ ներքին էությունը։

  • Եթե մեղք ունես ու չես Չզղջում դրա համար, այն վնասում է ընտանիքը։
    Unrepentant sin disrupts family 

5 Եւ Անանիան, այս խօսքերը լսելով, ընկաւ եւ շունչը փչեց.
10 Եւ Սափիրան իսկույն ընկավ նրա ոտքերի առաջ եւ շունչը փչեց։

Հռ. 6:23 – 23 Որովհետեւ մեղքի վարձքը մահն է.  բայց Աստուծո շնորհքը՝ հավիտենական կյանք՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի ձեռով։

Ըստ Bonhoeffer- ի,  ոչ լիովին շնորհքի ընդունումը նշանակում է քարոզել ներման մասին առանց ապաշխարություն պահանջելու, մկրտություն առանց գիտակցության, հաղորդություն առանց խոստովանության։ Ոչ լիովին շնորհքի ընդունումը շնորհք է առանց խաչի, առանց Հիսուս Քրիստոսի, որն էլ պատճառ կդառնա մարմնավոր կյանք վարելու:

Հռ. 5:2 – 2   …ընդունեցինք հավատքով այս շնորհքի մէջ մտնելն էլ,  որ նորանում կանգնած ենք…

  • Եթե մեղք ունես ու չես Չզղջում դրա համար, այն վնասում է համայնքին։
    Unrepentant sin disrupts community.

Հեսու 7։1 — Բայց իսրայէլացիները հանցանք գործեցին եւ գողացան նզովուած բաներից։ Հուդայի ցեղից Աքարը, առավ նզովուած բաներից, եւ Տէրը սաստիկ բարկացավ իսրայէլացիների վրա։

13 «Իսրայէլացինե՛ր, նզովք կա ձեր մէջ, դուք չէք կարող կանգնել ձեր թշնամիների առաջ, մինչեւ որ նզովքը ձեր միջից չվերացնէք։

Ու՞մ միջոցով —  9 Հեսուն Աքարին ասաց. «Որդեա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Իսրայէլի Տէր Աստծուն, խոստովանի՛ր եւ պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, եւ մի՛ թաքցրու ինձնից»։  20 Աքարը պատասխան տուեց եւ ասաց Հեսուին. «Արդարեւ, ես մեղք գործեցի Իսրայէլի Տէր Աստծու առաջ եւ այս բանը արեցի.  21 ավարի մէջ տեսա մի գեղեցիկ նկարազարդ վերարկու, երկու հարիւր սիկղ արծաթ եւ մի ձուլակտոր ոսկի, որի ծանրութիւնը հիսուն սիկղ էր, սաստիկ ցանկացա եւ առա դրանք։ Ահա դրանք թաքցուած են հողի տակ իմ վրանում, իսկ արծաթը թաքցուած է դրանց տակ»։

Ամփոփում
    1. Եթե մեղք ունես ու չես Չզղջում դրա համար, այն վնասում է միասնությունը։
    2. Եթե մեղք ունես ու չես Չզղջում դրա համար, այն վնասում է ընտանիքը։
    3. Եթե մեղք ունես ու չես Չզղջում դրա համար, այն վնասում է համայնքին։