Հրաշքներ
Կենտրոնացում.
Աստված դարերի ընթացքում հրաշքներ ու նշաններ է արել: Նրա Որդին՝ Հիսուսը, նույնն արեց. Նա հրաշագործ էր: Աստված այսօր էլ շարունակում է պատասխանել աղոթքներին և հրաշքներ գործել: Նա ուզում է, որ մենք ֆիզիկապես և հոգևորապես առողջ լինենք և գիտի մեր կարիքը, նախքան խնդրելը, բայցևայնպես մենք պետք է խնդրենք: Մենք պետք է աչքեր ունենանք տեսնելու, ականջներ՝ լսելու և կենդանի հավատ՝ հավատալու համար:
Անապատի այս ճանապարհի հետ կապված չորս հատկանիշներ կան՝ զորություն, հրաշքներ, վտակներ և փողոցներ։ Այս պատգամը կենտրոնանում է զորության վրա։
Բանալի համարներ. Եսայի 35.5-6:
5 Այն ժամանակ կույրերի աչքերը պիտի բացվեն, եւ խուլերի ականջները լսեն։ 6 Այն ժամանակ կաղը եղջերուի պէս պիտի վազի. եւ համրի լեզուն օրհներգելու է. որովհետեւ անապատում ջուրեր են բղխելու եւ ամայի տեղում՝ առուներ։
Մատ. 4:23 – 23 Եւ Յիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայում՝ սովորեցնելով նորանց ժողովարաններումը եւ քարոզելով արքայութեան աւետարանը, եւ ժողովրդի մէջ եղած ամեն հիւանդութիւն եւ ամեն ցաւ բժշկելով։
Հրաշք. Գերբնական դեպք, որ աստվածային միջամտության դրսևորում է մարդկային կյանքի մեջ:
1. Աստված հրաշքներ եվ նշաններ է անում:
Աստված երբեք չի փոխվում, որովհետև Նա հավիտենական է:
Աստված անսահման է: Նա չի կարող դադարել Աստված լինելուց: Նա նույնն է երեկ, այսօր և վաղը: Աստված դարերի ընթացքում հրաշքներ ու նշաններ է արել, և Նրա հրաշքներն ու նշանները շարունակվում են նաև այսօր: Նրա համար անկարելի բան չկա, որովհետև Աստված Իր բնույթով գերբնական է:
Ել. 7:3 – 3 Եւ ես Փարավօնի սիրտը կխստացնեմ, եւ իմ նշանները եւ հրաշքներն Եգիպտոսի երկրում կշատացնեմ։
Սաղ. 135:9 – 9 Որ նշաններ եւ հրաշքներ ուղարկեց քո մէջը, ով Եգիպտոս, Փարավօնի եւ նորա բոլոր ծառաների վրա։
Դան. 4:3 – 3 Նորա նշանները որքա՜ն մեծ են. Եւ նորա հրաշքները որքա՜ն զօրավոր են.
Գործ. 2:22 – 22 Ո՛վ իսրայէլացի մարդիկ, այս խօսքերը լսեցէք. Հիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն՝ որ Աստված ձեզ ներկայացրեց զօրություններով, հրաշքներով եւ նշաններով, որ Աստուած նորա ձեռով արեց ձեր մեջ. Ինչպէս դուք իսկ գիտէք այդ.
Գործ. 2:43 – 43 Եւ ամեն անձի վրա վախ եկավ, և առաքեալների ձեռքով բազում նշաններ և հրաշքներ էին կատարվում։
Եբր. 2:4 – 4 Աստուած էլ միասին վկայեց նշաններով եւ հրաշքներով, եւ կերպ կերպ զօրություններով, եւ Սուրբ Հոգու պարգեւներով ինչպէս ինքը կամեցավ։
5 Այն ժամանակ կույրերի աչքերը պիտի բացվեն, եւ խուլերի ականջները լսեն։ 6 Այն ժամանակ կաղը եղջերուի պէս պիտի վազի. եւ համրի լեզուն օրհներգելու է.
2. Աստված մեզ բուժում է ֆիզիկապես եվ հոգեվորապես:
Նա շարունակում է հրաշքներ ու նշաններ անել:
Ղուկ. 17:17-19 – 17 Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Չէ՞ որ տասն էլ սրբուեցին. ապա այն իննը ո՞ւր են, 18 որ չվերադարձան՝ փառք տալու Աստուծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց։ 19 Եւ ասեց նորան. Վեր կաց՝ գնա, որովհետև քո հավատքը քեզ փրկեց։
ի՞նչը կարող է ազդել մեր հավատի վրա:
Մար. 9:23-24 – 23 Եւ շուտով տղայի հայրն աղաղակեց եւ արտասուքով ասեց, Հաւատում եմ, Տէր, իմ անհաւատութեանն օգնիր։ 24 Եւ երբոր Յիսուսը տեսաւ թէ ամբոխը դիզվում է, պիղծ ոգուն սաստեց եւ ասեց նորան. Համր եւ խուլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դորանից դուրս եկ, եւ այլ եւս դորա մէջ չ’մտնես։
Գործ. 9:18 – 18 Եւ շուտով նորա աչքերից թեփերի պէս վայր ընկան. Եւ իսկույն տեսավ, եւ վերկացավ մկրտուեցավ.
Գաղ. 6:11 – Տեսէք թէ ինչպիսի մեծ գրերով (տառերով) գրեցի ձեզ իմ այս ձեռքվ։
2 Կոր. 12:8-9 – 8 Սորա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նորան հեռացնի ինձանից։ 9 Եւ նա ինձ ասեց. Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրությունը տկարութեան մէջ է կատարվում. արդ ավելի հօժարությամբ իմ տկարություններով կպարծենամ. որ Քրիստոսի զօրությունը բնակուէ ինձանում։
Հռ. 15:18-19 – 18 Ուրեմն պարծենալու բան ունեմ Հիսուս Քրիստոսով առ Աստված. Որովհետեւ ես չեմ համարձակում մի բան խօսել՝ որը արած չլինի Քրիստոս ին միջոցով հեթանոսների հնազանդության համար՝ խօսքերով եւ գործքերով։ 19 Նշանների եւ հրաշքների զօրությամբ, Աստուծոյ Հոգու զօրությամբ.
3. Հովիվ Գլենի վկայության մասին։
Գայթակղությունը կարող է մեծ խոչընդոտ հանդիսանալ մեր կյանքում:
Մատ. 11:2-6 – 2 Եւ Հովհաննէսը բանտում Քրիստոսի գործերը լսելով, իր աշակերտներից երկուսին ուղարկեց։ 3 Եւ նորան ասեց, Դո՞ւ ես այն որ գալու էիր, թէ ուրիշի սպասենք։ 4 Եւ Հիսուսը պատասխան տվեց եւ նորանց ասեց. Գնացէք Հովհաննէսին պատմեցէք ինչ որ լսում էք եւ տեսնում էք։ 5 Կույրերը տեսնում են, եւ կաղերը գնում են, բորոտները սրբվում են, եւ խուլերը լսում են, մեռելները հարություն են առնում, եւ աղքատներին ավետարան է քարոզվում.
6 Եւ երանելի է նա, որ ինձ վրա չի գայթակղվի։
Ես. 61:1 – 1 Ես. 61:1 – 1 Տէր Եհովայի հոգին ինձ վերա է, ըստ որում Տէրը օծել է ինձ. նա ուղարկել է ինձ աղքատներին ավետարանելու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում. Տիրոջ համար հռչակելու ընդունելի տարին, եւ վրէժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար.
Ի՞նչ էք ուզում որ անեմ ձեզ։
Մատ. 20:29-34 – 30 Եւ ահա երկու կույր այն ճանապարհի վրա նստած էին. երբոր լսեցին՝ թէ Հիսուսն է անց կենում, աղաղակեցին եւ ասեցին, Ողորմիր մեզ, Տէր՝ Դաւիթի Որդի։ 32 Եւ Յիսուսը կանգնեց՝ կանչեց նորանց եւ ասեց. Ի՞նչ էք ուզում որ անեմ ձեզ։ 33 Նորան ասեցին. Տէր, որ մեր աչքերը բացվեն։ 34 Հիսուսն էլ գթաց՝ նորանց աչքերին դիպավ, եւ շուտով տեսան նորանց աչքերը, եւ նորանք գնացին նորա ետեւից։
Աստված ողորմածաբար բացեց Լիայի եվ Աննայի արգանդը:
Ի՞նչը պատճառ հանդիսացավ
Ծննդ. 29:31 – 31 Եւ երբոր Եհովան տեսաւ որ Լիան Հակոբի համար ատելի է, նորա արգանդը բացեց. բայց Ռաքէլը ամուլ էր։
Ծննդ. 30:22 – 22 Եւ Աստուած հիշեց Ռաքէլին, եւ Աստուած լսեց նորան, եւ նորա արգանդը բացեց.
1 Թագ. 1:10,19 – 10 Եւ Աննան աղօթեց տրտմալից հոգիով դէպի Տէրը եւ շատ լաց եղաւ։ 11 Եվ ուխտ արեց ու ասաց. Իսրաելի Տե՛ր Աստված, զորությունների՛ Տեր, եթե կամենաս տեսնել քո աղախինի տառապանքները, ինձ հիշես ու արու զավակ տաս քո աղախինին, մինչև նրա մահվան օրը քեզ կնվիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի և նրա գլխին ածելի չի դիպչի։
19 Եւ նորանք առաւօտը կանուխ վեր կացան եւ Տիրոջ առաջին երկրպագութիւն արին եւ ետ դառան Ռամա եւ գնացին իրանց տունը։ Եւ Եղկանան մօտեցաւ իր Աննա կնկան. Եւ Տէրը նորան յիշեց։
Քննարկում — Հրաշքներ
- Քո կյանքում Աստված երբևիցէ հրաշք արե՞լ է: Կիսվիր խմբի հետ քո փորձառությամբ:
- Եղե՞լ է, որ քեզ ասեն, որ այսօր հրաշքներ տեղի չեն ունենում: Ինչպե՞ս է Աստծո Խոսքը հակասում այդ տեսակետին (Սաղմոս 135.9, Եբրայեցիս 2.4):
- Կարդա Ղուկաս 17.19: Ի՞նչ կարևոր հիմք կա Աստծո բժշկարար գործունեության մեջ: Ըստ Մարկոս 9:23-24 հատվածների, ի՞նչը կարող է ազդել մեր հավատի վրա:
- Ինչու՞ ես դու մտածում, որ կարևոր է բժշկվել հոգևորապես, ինչպես նաև ֆիզիկապես:
- Աստված ողորմածաբար բացեց Լիայի և Աննայի արգանդը: Ի՞նչը պատճառ հանդիսացավ Աստծո կարեկցանքի համար դեպքերից յուրաքանչյուրում (Ծննդոց 29.31, 1 Թագ. 1:10,19):
- Կարդա Մատթեոս 20.30-33: Ի՞նչ տեղի ունեցավ երկու կույրերի և Հիսուսի միջև: Ի՞նչ եղավ դրա արդյունքում (Մատթեոս 20.34):
Ամփոփելիս, հիշիր.
- Աստված երբեք չի փոխվում, որովհետև Նա հավիտենական է:
- Նա շարունակում է հրաշքներ ու նշաններ անել:
- Աստված մեզ բուժում է ֆիզիկապես և հոգևորապես:
Աղոթք.
Տե՛ր, ես այսօր Քեզնից հրաշք եմ խնդրում: Օգնիր ինձ կենդանի հավատ ունենալ Քեզ հավատալու համար: Հիսուսի անունով: Ամեն: