9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Ճանապարհ Անապատում // Փողոցներ

Փողոցներ 

Կենտրոնացում.

Այս շարքում մենք նայեցինք, թե ինչպես է Աստված մեզ անապատում տալիս զորություն, հրաշքներ եվ վտակներ։

Բանալի համարներ. Եսայի 358-10

8 Եւ այնտեղ մայրուղի եւ ճանապարհ է լինելու, եւ ճանապարհը սուրբ պիտի կոչվի. Այդ տեղով պիղծը չպիտի անցնի. նա նորանցն է. Մտամոլոր մարդիկ անգամ, այդ տեղով ընհթանալով, չպիտի մոլորվեն։ 9 Այնտեղ առյուծ չի լինիլու ու չար գազաններից ոչ մեկն այն տեղով չի անցնելու. Այդ տեղով պիտի գնան փրկվածները և Տիրոջ համար հավաքվածները։ 10 Եւ Տիրոջ փրկվածները պիտի վերադառնան ու բարձրաձայն երգերով գան Սիօն, եւ նորանց գլխի վրա հավիտենական ուրախություն պիտի լինի. ուրախությունը պիտի դիմավորի նրանց, ցավը, տրտմությունն ու հեծությունը փախչելու է։  

1. Շնորհի փողոց։ Հով. 1:17 – շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռովն եղավ։  

8  Եւ այնտեղ պողոտա եւ ճանապարհ է լինելու, եւ ճանապարհը սուրբ պիտի կոչվի.
9 Այդ տեղով պիտի գնան փրկվածները և Տիրոջ համար հավաքվածները։

Հով. 14:4-6 – 4  Եւ որ տեղ որ ես գնում եմ՝ գիտէք, եւ ճանապարհը գիտէք։  5  Թովմասը նորան ասեց. Տէր, մենք չգիտենք թէ որտեղ ես գնում. եւ ինչպէ՞ս կարող ենք ճանապարհը գիտենալ։  6  Յիսուսը նորան ասեց.  Ես եմ ճանապարհը եւ  ճշմարտութիւնը եւ  կեանքը.  ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։   

Ես գտել ել մի Ճանապարհ,
Որ տանում է դեպի երկինք,
Շատ է դարձել ինձ հարազատ,
Կյանք պարգևող այդ ճամփան։

Ճանապարհ, ճանապարհ,
Շատ եմ փնտրել քեզ երկար,
Ճանաւարհ, ճանապարհ,
Քո ճամփեքով ինձ տուն տար։

Հիսուսն ասաց Ես եմ Ճամփան,
Կյանքն ու Ճշմարտությունը
Ով ընտրում է կյանքի ճամփան,
Ես նրան հանգիստ կտամ։

  • «Ճանապարհ» այս անունը լայնորեն օգտագործվում էր Գործք Առաքելոցում:

Գործ. 9:2 – Եւ նրանից թղթեր խնդրեց Դամասկոսում ժողովարանին ուղված. Որպըսզի եթէ գտնի այն ճանապարհին հետեւող՝ որեւէ մէկին, տղամարդ թէ կին, նորանց կապված Երուսաղէմ բերի։

Գործ. 19:9 –   Եւ ոմանք խստասիրտ էին մնում եւ ընդդիմանում՝ բազմութեան առաջ վարկապեկելով Տիրոջ ճանապարհը, նա բաժանվեց նորանցից՝ եւ աշակերտներին զատեց. Եւ խօսում էր ամեն օր Տիվրան անունով մեկի դպրանոցում։   

23 Եւ այն ժամանակ Տիրոջ ճանապարհի մասին մեծ խռովություն եղավ։ 

Գործ. 24:22 – Մեռելների հարության համար է, որ ես այսօր ձեզանից դատվում եմ։ Փելիքսը երբոր լսեց այս բաները, նորանց գործը հետաձգեց, քանի որ ավելի ստույգ գիտեր այն ճանապարհի մասին.

Վատ շնորհ գոյություն չունի։ Կա միայն լավ շնորհ։ Կարևոր չէ, թե դու ինչ ես արել։ Կարևոր է միայն այն, թե ինչ է Հիսուսն արել։

Այդ տեղով պիղծը չպիտի անցնի. նա նորանցն է. Մտամոլոր մարդիկ անգամ, այդ տեղով ընհթանալով,  չպիտի մոլորվեն։

Գործ. 10:14-15 – 14  Եվ Պետրոսն ասաց. Քավ լիցի, Տէր, որովհետեւ ես երբէք պիղծ կամ անմաքուր բան չեմ կերել։  15  Եւ դարձեալ երկրորդ անգամ ձայն նորան հասավ,  Այն որ Աստուած սրբեց, դու պիղծ մի համարիր։  

Գործ. 10:28 – 28  Եւ նրանց ասաց. Դուք ինքներդ գիտէք,  թէ ինչպէս կարելի չէ Հրէայ մարդու համար մի օտարազգու դպչիլ կամ մօտենալ. Բայց  Աստուած ինձ ցույց տվեց, որ մարդկանցից ոչ մէկին չպետք է պիղծ կամ անմաքուր համարեմ։  

Գործ. 15:8-9 – 8  Եւ սրտագէտ Աստուածը նրանց վկայեց Սուրբ Հոգին տալով նորանց այնպես,  ինչպէս տվեց մեզ։ 9  Եւ նրանց ու մեր միջև ոչ մի խտրություն չդրեց, հաւատքով սրբելով նորանց սրտերը։  

2. Ապահովության փողոց։

9   Այնտեղ առյուծ չի լինիլու ու չար գազաններից ոչ մեկն  այն տեղով չի անցնելու. Այդ տեղով պիտի գնան փրկվածները և Տիրոջ համար հավաքվածները։

Սաղ. 91:13 – 13  Դու կը քայլես առյուծների եւ իժերի վրա. առյուծի կորյուններին եւ վիշապին ոտով կոխ կտաս։ 

Թեև մենք այս փողոցի վրա հնարավոր է հանդիպենք փորձությունների, սակայն թշնամին չի կարող մտնել դրա վրա։ Նա հարձակվում է մեզ վրա, բայց մենք դրա դեմ պայքարելու համար զինված ենք հոգևոր զենքերով։

Ճշմարտություն, Արդարություն, Խաղաղություն, Հավատք, Փրկություն, Աստծո Խոսք, Հոգվ աղոթք։

Ղուկ. 10:19 – 19   Ահա իշխանությունը տվի ձեզ, կոխել օձերի եւ կարիճների վրա եւ թշնամու բոլոր զօրության վրա, եւ ձեզ ոչինչ չի վնասի։  

2 Տիմ. 4:17-18 – 17   Բայց Տէրն ինձ մօտ կանգնեց, եւ զօրացրեց ինձ, որպեսզի ինձանով հաստատվի քարոզությունը, եւ բոլոր հեթանոսները լսեն այն. եւ ես ազատվեցի առյուծի բերանից։ 18  Եւ Տէրն ինձ կ’փրկի ամեն չար բանից եւ կ’ազատի կ’հասցնի իր երկնային արքայությանը.  որին լինի փառք հավիտեանս հավիտենից. Ամէն։  

3. Ուրախության փողոց։

10  Եւ  Տիրոջ փրկվածները պիտի վերադառնան ու բարձրաձայն երգերով գան Սիօն, եւ նորանց գլխի վրա հավիտենական ուրախություն պիտի լինի. ուրախությունը պիտի դիմավորի նրանց, ցավը, տրտմությունն ու հեծությունը փախչելու է։

Մեզնից յուրաքանչյուրն ունի փափագներ, որ կարող են բավարարվել միայն Հիսուսով։ Տերը մեզ անապատից դուրս բերեց Իր Սրբության մայրուղի, որտեղ մենք կարող ենք ցնծալ։   

Առակ. 17:22 –  Ուրախ սիրտը օգտակար է ինչպէս դեղ,  բայց կոտրած սիրտը ոսկորները կչորացնէ։

Ղուկ. 15:6,9,22-24 – 6 Եւ տուն գալով, բարեկամներին եւ դրացիներին կ’կանչի եւ նորանց կ’ասի. Ուրախացէք ինձ հետ. որովհետեւ  իմ կորած ոչխարը գտա։  

9 Եւ երբոր կ’գտնի, բարեկամներին եւ դրացիներին կ’կանչի եւ կ’ասի. Ուրախացէք ինձ հետ. որովհետեւ դրամը գտա, որ կորցրել էի։  

22 Հայրն էլ ասեց իր ծառաներին. Առաջի պատմուճանը հանեցէք եւ հագցրէք նորան, եւ մատանի դրէք նորա ձեռքին, եւ կօշիկներ նորա ոտներին։ 23 Եւ մսացու եզը բերէք մորթեցէք, եւ ուտենք՝ ուրախ լինենք. 24 Որ այս իմ որդին մեռած էր, եւ կենդանացավ. եւ կորած էր, եւ գտնվեց. եւ սկսեցին զվարճանալ։  

Քննարկում
  1. Կարդացեք Եսայի 35.6-7 և 41.18: Ինչպե՞ս են այս համարներն այսօր իրականացել Իսրայելի երկրում:
  2. Ըստ Հովհաննես 7.38-39-ի, ի՞նչ է տեղի ունենում, երբ հավատում ենք Հիսուսին: Ի՞նչ են խորհրդապատկերում կենդանի ջրերը:
  3. Կարդացեք Հովհաննես 16.13: Ո՞րն է Սուրբ Հոգու դերը: Ինչպե՞ս է այս համարը հարթում այն բոլոր վեճերը, թե արդյոք Սուրբ Հոգին այսօր խոսում է:
  4. Սուրբ Հոգուն նկարագրող հունարեն բառը parakletos-ն է, որ նշանակում է՝ օգնական, բարեխոս, խորհրդատու, դատապաշտպան, մխիթարիչ: Մեր փոխհարաբերությունը Նրա հետ խորանալով, ինչպե՞ս Նա կարող է օգտակար լինել մեզ այդ անձնական հարցերում:
  5. Պողոս առաքյալը հավատում էր, որ աղոթքի լեզու ունենալը կարևոր է (Ա Կորնթացիս 13.14-15): Ինչպե՞ս է աղոթքի լեզուն մեզ օգնում ավելի արդյունավետ աղոթել:
  6. Լուռ ժամանակ հատկացրու՝ գալու Աստծո առաջ: Եթե դու երբևէ քո առանձին աղոթքի լեզվով չես խոսել, հիմա դրա համար խնդրիր Նրան: Հիշիր, դու ես միշտ որոշում, երբ խոսել այդ լեզվով:
Ամփոփելիս, հիշիր.
  • Սուրբ Հոգին անձնավորություն է:
  • Նա Երրորդության երրորդ անձն է:
  • Սուրբ Հոգին իմ մխիթարիչն է:
  • Նա առատաբուխ գետ է:
Աղոթք.

Հիսուս, ես ուզում եմ, որ Քո Սուրբ Հոգին ազատորեն հոսի իմ ներսում և դրսում: Առաջնորդիր ինձ ողջ ճշմարտության մեջ, խոսիր ինձ հետ և բաց իմ ականջներըն այն ամենի համար, ինչ Դու ունես ինձ ասելու: Հիսուսի անունով: Ամեն: