ճանապարհ Մեռայից Դեպի Էլիմ
Ես Եմ Տերը՝ Քո Բժիշկը
Բանալի համարներ. ԵԼից 15:22-27
“Մովսեսն Իսրայելին Կարմիր ծովից ճանապարհ հանեց, ու նրանք հասան Սուր կոչված անապատը։ Երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց ջուր չգտան։ Եկան Մեռա, բայց չկարողացան խմել Մեռայի ջրից, որովհետև այն դառն էր. դրա համար այդ վայրը կոչվեց Մեռա։ Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ՝ ասելով. «Ի՞նչ խմենք»։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Մովսեսն այն գցեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ Այստեղ Տերը նրանց օրենք ու դատաստան տվեց և այստեղ փորձեց նրանց։
Եվ ասաց. «Եթե ուշադիր լսես քո Տեր Աստծու ձայնը, անես այն, ինչ ուղիղ է նրա աչքին, և հնազանդվես նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև ես եմ Տերը՝ քո բժիշկը»։ Եվ եկան Էլիմ։ Այնտեղ կային ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի։ Նրանք այնտեղ՝ ջրերի մոտ կանգ առան։”
1. Երբ դժվար ժամանակների ես հանդիպել – Հիշիր անցյալում Աստծո ցուցաբերած հավատարմությունը։
Եկան Մեռա, բայց չկարողացան խմել Մեռայի ջրից, որովհետև այն դառն էր. դրա համար այդ վայրը կոչվեց Մեռա։ Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ՝ ասելով. «Ի՞նչ խմենք»։
-
- Ջրերը արյուն են դառնում. 7:14-25
- Գորտերը երկրում և տներում. 8:1-5
- Մժեղներ մարդկանց վրա. 8:10-19
- Շնաճանճ տներում. 8:20-24
- Հիվանդություններ անասունների վրա. 9:1-7
- Թարախապալարներ. Մարդկանց և կենդանիների վրա. 9:8-12
- Որոտ, կարկուտ. 9:18-35
- Մորեխներ. 10:1-20
- Խավար. (3 օր) — 10:21-29
- Առաջնեկներ. մարդկանց և անասունների. 11 և 12 գլ.
- Անցում Կարմիր Ծովով
- Մեռայի ջուրը քաղցրահամ դարձավ. ԵԼՔ 15:22-27
- Մանանան և լորամարգիները. ԵԼՔ 16:14-35
- Ջուր ապառաժից. 16:17:5-7
- Ահարոնի ծաղկող գավազանը. Ելից 17:1
- Նադաբի և Աբիուդի այրվելը. Ղեվ. 10։1-2
- Տեբերայի ոչնչացումը. Ելից 11:1-3
- Կրակ և երկրաշարժ. Ելից 16:31-35
- Ապառաժից ջուր է բխում. Ելից 20:11-12
- Պղնձե օձը. Ելից 21:8-9
- Բաղամի էշը խոսում է. Ելից 21:21-35
Մարկոս 4:35, 40 “Այդ օրը՝ իրիկնադեմին, Հիսուսն աշակերտներին ասաց. «Եկեք մյուս կողմն անցնենք»։ 40 Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդքան վախկոտ, ինչո՞ւ հավատ չունեք»։
2. Երբ դժվար ժամանակների մեջ ես – Հիշիր, որ Աստված ամենազոր բժիշկն է։
Եվ ասաց. «Եթե ուշադիր լսես քո Տեր Աստծու ձայնը, անես այն, ինչ ուղիղ է նրա աչքին, և հնազանդվես նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև Ես եմ Տերը՝ քո բժիշկը»։ 67x ՌԱՖԱ, 57x նշված է բժշկություն, 5x բժիշկ։
ԱՌԱԿՆԵՐ 4:22 “Որովհետև Աստծո Խոսքը կյանք են դրանք գտնողների համար և բժշկություն՝ նրանց ամբողջ մարմնին։”
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:14 “և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։”
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:7 “Ասան Հուդայի մարդկանց ասաց. «Կառուցենք այս քաղաքները, դրանք շրջապատենք պարիսպներով, աշտարակներով, դռներով ու նիգերով. երկիրը տակավին մերն է, որովհետև մենք փնտրեցինք մեր Տեր Աստծուն, փնտրեցինք նրան, և նա մեզ հանգստություն տվեց բոլոր կողմերից»։ Նրանք կառուցեցին և հաջողություն ունեցան։”
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:12 “Ասան ոտքերից հիվանդացավ իր թագավորության երեսունիններորդ տարում, և նրա հիվանդությունը ծանրացավ։ Բայց իր հիվանդության ժամանակ չփնտրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց։”
3. Երբ դժվար ժամանակները հարվածում են – Դառնությունը փոխվում է քաղցրության։
Եվ եկան Եղիմ (Արմավենի)։
Այնտեղ կային ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի։ Նրանք այնտեղ՝ ջրերի մոտ կանգ առան։”
ՍԱՂՄՈՍՆԵՐ 92:12 — “Արդարը պիտի բուսնի արմավենու պես, պիտի մեծանա Լիբանանի մայրու նման։”
Հայտնություն 7:9 — “Սրանից հետո տեսա. ահա մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի և Գառան առաջ՝ սպիտակ զգեստներ հագած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին։
ԱՄՓՈՓՈւՄ
- Երբ դժվար ժամանակների ես հանդիպել – Հիշիր անցյալում Աստծո ցուցաբերած հավատարմությունը։
- Երբ դժվար ժամանակների մեջ ես – Հիշիր, որ Աստված ամենազոր բժիշկն է։
- Երբ դժվար ժամանակները հարվածում են – Դառնությունը փոխվում է քաղցրության։