Ճիշտ տեսակի վստահություն
Նեեմ. 2:1-20
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Եր. 29:10-11 – 10 Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Որովհետեւ հէնց որ լրացավ եօթանասուն տարին Բաբիլոնի համար, ես ձեզ պիտի այցելեմ եւ հաստատեմ ձեզ համար իմ բարի խօսքը, որ ձեզ ետ բերեմ այս տեղը։ 11 Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ հույսը։
Բանալի բառ
בָּבֶל — Babel or Babylon = “confusion”
Բանալի խոսք.
(Նեեմ. 2:1-20)
1 Եւ եղավ Նիսան ամսում՝ Արտաշէս թագավորի քսաներորդ տարին, որ գինի կար նորա առաջին. եւ ես առա գինին եւ տվի թագավորին. եւ ես նորա առաջին տրտում եղած չէի։ 2 Եւ թագավորն ասեց ինձ. Ի՞նչու համար է երեսդ տրտում, քանի որ դու հիվանդ չես. Սա ուրիշ ոչինչ չէ եթէ ոչ սրտի ցավ. եւ ես խիստ շատ վախեցա. 3 Եւ ասեցի թագաւորին. Արքայ, յաւիտեան կաց. ի՞նչու համար չտրտմի իմ երեսը, որ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը աւերակ է եւ նորա դռները կրակով այրուել են։
I. Վստահությունն Աստծո Խոսքի հանդեպ անխուսափելիորեն դրդելու է մեզ գործել Աստծո Խոսքի հիման վրա։
- Ամեն ինչ սկսում է խոր բեռից։
200 տարի առաջ, ըստ Եսայի մարգարեության.
Ես. 44:24,26,28 – 24 Այսպէս է ասում Տէրը՝ քո Փրկիչը, քեզ արգանդից Ստեղծողը, ես եմ Եհովան, ամեն բանը անողը, երկինքը մինակ տարածողը ես եմ, ես ինքս ինձանից երկիրը ընդարձակեցի. 26 Որ հաստատում եմ իմ ծառայի խօսքը, եւ իմ դեսպանների խորհուրդը կատարում, որ ասում եմ Երուսաղէմին թէ՝ Պիտի բնակուիս, եւ Հուդայի քաղաքներին՝ թէ՝ Պիտի շինուիք. Եւ կանգնեցնում եմ նորա ավերակները. 28 Որ ասում եմ Կիւրոսին թէ Իմ հովիւն ես. եւ իմ բոլոր կամքը նա պիտի կատարէ, եւ պիտի ասէ Երուսաղէմին թէ Շինուիր, եւ տաճարին թէ Հիմնուիր։
«Տեղաշարժված սիրտը՝ Աստծուց տրված մտահոգություն է այլ մարդկանց համար։ Այն բարձրացնում է մեզ՝ դուրս բերելով մեր հարմարավետության գոտուց։ Դա եռանդուն մտահոգություն է Աստծո գործի համար, որը գերազանցում է մեր ցանկությունները սեփական խաղաղության և բարգավաճման մասին»։ —(Սուրբ նպատակադրություն, Մաս 1, Չիպ Ինգրեմ)
Նեեմիայի բեռը նման էր տեղաշարժված սիրտ ունենալուն։ Նրա մարմինը Շուշան քաղաքում էր, իսկ նրա սիրտը Երուսաղեմում էր։
“A dislocated heart is a God given concern for others that propels us out of our comfort zone. It is a passionate concern for God’s agenda that supersedes our own desires for personal peace and prosperity” (Holy Ambition Part 1 by Chip Ingram).
Nehemiah’s burden was like a dislocated heart. His body was in Shushan but his heart was in Jerusalem.
II. Նրա բեռը սկսում է արտահայտվել։
3 Եւ ասեցի թագաւորին. Արքա, դու հավիտեան ապրած կենաս. ի՞նչու համար չտրտմի իմ երեսը, որ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը ավերակ է եւ նորա դռները կրակով այրուել են։
1. Խոր բեռը դրդում է մեծ Խնդրանքի։
…թող ձեր խնդրուածքները թող հայտնի լինեն Աստուծուն։ Փիլիպ. 4:6
2. Այս խնդրանքը ռիսկային էր։
4 Եւ թագաւորն ինձ ասեց. Ի՞նչ է քո ուզածը. եւ ես աղօթք արի երկնքի Աստուծուն։ 5 Եւ ես ասեցի թագավորին. Եթէ թագաւորին հաճելի է, եւ եթէ քո ծառան քո առաջև շնորհ գտավ, ինձ ուղարկիր Հրէաստան իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որ ես վերաշինեմ այն։
3. Այս խնդրանքը հատուկ եւ մանրամասն էր։
6 Եւ ինձ ասեց թագավորը (եւ թագուհին նստել էր նորա կողքին), դու ե՞րբ տեղ կը հասնես եվ կամ ե՞րբ կը վերադառնաս։ Եւ հաճելի եղավ թագավորի առաջին որ ինձ ուղարկէ, եւ ես նորանից ժամկետ խնդրեցի։ 7 Ես նրանից ժամկէտ խնդրեցի եւ ասացի թագաւորին. «Եթէ քո առջեւ շնորհ գտա, տո՛ւր ինձ գետի կողմերի իշխաններին ուղղուած մի թուղթ, եւ թող ինձ տանեն՝ մինչեւ հասնեմ Հրէաստան։
8 Մի թուղթ էլ տո՛ւր Ասափին, որ արքունի անտառի պահապանն է, որպէսզի ինձ շինափայտ տա քաղաքի դռների, պարիսպների եւ տան պատրաստման համար, որի մէջ ես պէտք է մտնեմ»։ Թագաւորն այդ թղթերը տուեց ինձ, որովհետեւ իմ Աստծու ձեռքն իմ նկատմամբ բարի էր։
III. Նեեմիան դիմեց Որոշակի Քայլերի։
Առակ. 20:24 – 24 Տէրն է, որ ուղղում է մարդու քայլերը, ուրեմն մարդն ի՞նչ է հասկանում իր ճանապարհը։
- 9 Եւ ես եկա Գետի կողմերի իշխանների մօտ եւ նորանց տվեցի թագավորի նամակները.
- 11 Եւ ես եկա Երուսաղէմ, եւ երեք օր այնտեղ մնացի։
- 12 Եւ ես վեր կացա գիշերը եւ մի քանի մարդիկ ինձ հետ, եւ ոչ մի մարդու չպատմեցի թէ իմ Աստուածն ինչ է դրել իմ սրտում որ Երուսաղէմին անեմ…
- 13 Եւ ես դուրս եկա Ձորի դռնով գիշերով եւ գնացի դէպի Վիշապի աղբիւրը եւ դէպի Աղբի դուռը, եւ զննեցի Երուսաղէմի քանդուած պարիսպները եւ նորա կրակով այրուած դռները։
- 14 Եւ անցկացա Աղբիւրի դուռը եւ Թագաւորի աւազանը. եւ տակիս անասունի համար տեղ չկար անցնելու։
- 15 Եւ գիշերը վեր գնացի հեղեղատով եւ զննեցի պարիսպը. եւ ետ դառա ու մտա Ձորի դռնով եւ ետ դառա։
1. Այդ որոշակի քայլերը միաբանող տեսիլք առաջացրին։
17 Եւ ես նորանց ասեցի. Դուք տեսնում էք այս թշուառութիւնը, որի մէջ մենք կանք, որ Երուսաղէմն ավերակ եւ նորա դռները կրակով այրուած են. եկէք Երուսաղէմի պարիսպը շինենք, որ այլես նախատինքի մեջ չլինենք։ 18 Ես նրանց պատմեցի, որ Տիրոջ ձեռքն իմ նկատմամբ բարի էր, ասացի նաեւ թագաւորի խօսքերը, որ նա ասել էր ինձ։ Նրանց ասացի. «Այժմ եկէ՛ք ելնենք եւ վերաշինենք պարիսպը»։ 19 Եւ նրանց ձեռքերը զօրացան այդ բարի գործերի համար։
2. Պատրաստ եղեք քննադատություն ստանալուն։
19 Եւ Որոնացի Սանաբաղատը ու Ամմոնացի ծառա Տուբիան եւ Արաբացի Գեսամը այս լսելով մեզ ծաղր արին եւ մեզ արհամարհեցին եւ ասեցին. Սա ի՞նչ բանէ որ անում էք. մի՞թէ ապստամբվում էք թագավորի դէմ։
Մատ. 5:11 – 11 Երանի է ձեզ, երբոր կնախատեն ձեզ եւ կհալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վերայ իմ պատճառով։
3. Մշտապես ողջամտորեն արձագանքեք։
20 Բայց ես նորանց պատասխան տուի եւ ասեցի նորանց. Երկնքի Աստուածն ինքը մեզ հաջողութիւն է տալու, եւ մենք նորա ծառաներս վեր ենք կենալու որ շինենք. բայց ձեզ համար Երուսաղէմում չկա բաժին, հիշատակ ու արդարութիւն։
Ամփոփում
- Վստահությունն Աստծո Խոսքի հանդեպ անխուսափելիորեն դրդելու է մեզ գործել Աստծո Խոսքի հիման վրա։
- Խոր բեռը դրդում է մեծ Խնդրանքի։
- Այդ որոշակի քայլերը միաբանող տեսիլք առաջացրին։