9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Ճշմարիտ Ընկերություն

Ճշմարիտ ընկերություն

Մատ. 22:36-40, Հով. 15:15, 1 Թագ. 18:1-4

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սկսելով իմ ուսումնասիրությունն այս շաբաթ՝ ես նայեցի Վեբսթերի բառարանը՝ տեսնելու համար, թե ինչպես է նա սահմանել «ընկեր» բառը։ Իմ դուրը եկավ «ընկեր» բառի երկրորդ սահմանումը. Ընկերը սահմանված է որպես «անձ, ով որևէ պայքարում նույն կողմում է, ինչ դուք. նա, ով թշնամի կամ ախոյան չէ. համախոհ»։

Մեկ անգամ մի բրիտանական պարբերական մրցանակ առաջարկեց «ընկեր» բառի լավագուն սահմանման համար։ Հազարավոր ստացված պատասխանների թվում էին հետևյալները. 

«Նա, ով շատացնում է ուրախությունները, կիսում է տրտմությունը և ում ազնվությունն անխախտ է»։

«Նա, ով հասկանում է մեր լռությունը»։  

«Ժամացույց, որն աշխատում է ամեն ժամանակ և երբեք չի դանդաղում»։ 

Հաղթող սահմանումը հետևյալն էր. 

«Ընկերը նա է, ով ներս է մտնում, երբ ողջ աշխարհը դուրս է գնացել»։ 

Բանալի խոսք.

(Մատ. 22:36-40, Հով. 15:15, 1 Թագ. 18:1-4)

Մատ. 22:36-40 – Վարդապետ, ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքում. 37 Յիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտով, քո բոլոր անձով եւ քո բոլոր մտքով։ 38 Սա է առաջին եւ մեծ պատուիրանը։ 39 Երկրորդն էլ սորա նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս։ 40 Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէություները։

Հով. 15:15 – Այլ եւս ծառայ չեմ ասում ձեզ, որովհետեւ ծառան չգիտէ, թէ իր տէրն ինչ է գործում. բայց ձեզ բարեկամ (ընկերր) ասեցի, որովհետեւ ամեն ինչ որ լսեցի իմ Հօրից, իմացրի ձեզ։

1 Թագ. 18:1-4Եւ երբոր Դավիթը, Սավուղի հետ խօսեց եւ վերջացրեց. Հովնաթանի սիրտը կապուեց Դաւիթի սրտի հետ. Եւ Հովնաթանը նորան իր անձի պէս սիրեց։ 2 Եւ նույն օրը Սավուղը նորան առաւ եւ թույլ չտուավ որ ետ դառնայ իր հօր տունը։ 3 Եւ Հովնաթանը եւ Դաւիթը ուխտ արին, որովհետեւ նա իր անձի պէս սիրում էր նորան։ 4 Եւ Հովնաթանն իր վերարկուն հանեց եւ այն ու իր հանդերձները մինչեւ իր սուրը, իր աղեղը եւ գօտին Դավիթին տուավ։ 

1. Եղբայրության ուխտ Covenant of brotherhood.

Առաջին ուխտն այն էր, որ նրանք օգնելու էին իրար հավատարիմ լինել Տիրոջը։

  • Եւ Հովնաթանն իր վերարկուն հանեց եւ այն ու իր հանդերձները մինչեւ իր սուրը, իր աղեղը եւ գօտին Դավիթին տուավ։
    • Ըստ ավանդույթի Հովնաթանը հանձնեց իր թագավորությունը Դավիթին։ Նա հետևեց օծությանը այլ ոչ թէ ավանդույթին։ Նա հասկացավ որ Աստծո Հոգին հեռացել էր Սավուղից և իջել էր Դավիթի վրա։
    • Թվ. 20:25-26 – Վեր առ Ահարօնին եւ նորա որդի Եղիազարին եւ վեր հանիր նորանց Հովր սարը. 26 Եւ Ահարօնին իր զգեստներիցը մերկացրու եւ նորա որդի Եղիազարին հագցրու նորանց. Եւ Ահարօնն իր ժողովրդի վերայ կաւելանայ, եւ այնտեղ կմեռնէ։
    • 3 Թագ. 19:19 – Եւ այն տեղից գնաց եւ գտաւ Սափատի որդի Եղիսէին, եւ նա վար էր անում՝ իր առաջին տասնեւերկու լուծ եզ, եւ ինքը տասնեւերկուերորդի հետ էր. Եւ Եղիան անցաւ նորա մօտ եւ իր վերարկուն գցեց նորա վերայ։ 
  • 1 Թագ. 19:1-4 – Եւ Սավուղն իր որդի Հովնաթանին եւ իր ամեն ծառաներին ասեց, որ Դաւիթին մեռցնեն։ 2 Բայց Սավուղի որդի Հովնաթանը շատ էր սիրում Դաւիթին. Եւ Հովնաթանը Դաւիթին հայտնեց եւ ասեց. Իմ հայր Սավուղը ուզում է քեզ սպանել. Ուրեմն հիմա մինչեւ առաւօտ զգոյշ կաց, եւ մէկ ծածուկ տեղ նստիր եւ թաքնվիր։ 3 Եւ ես դուրս կգամ եւ իմ հօր մօտ կկանգնեմ այն դաշտում ուր որ դու կլինես, եւ քեզ համար իմ հօր հետ կխօսեմ, եւ ինչ որ իմանամ՝ քեզ կպատմեմ։ 4 Եւ Հովնաթանը Դաւիթի մասին լավ խօսեց իր հայր Սավուղի հետ, եւ նորան ասեց. Թող թագավորը իր ծառա Դավիթի դէմ մեղք չգործէ. Որովհետեւ նա քեզ դէմ մեղք չէ արել. Եւ նորա գործքերը քեզ համար շատ լավ են։ 
  • 41 …  եւ Դավիթը գետինը ընկաւ երեսի վերայ եւ երեք անգամ երկրպագութիւն արավ, եւ իրար համբուրեցին, ու իրար վերա լաց եղան մինչեւ որ Դավիթը շատ լաց եղավ։ 
2. Անպայմանական սիրո ուխտ Covenant of unconditional love

Այս ուխտն ընդգրկում էր նրանց հետագա սերունդներին։

  • 1 Թագ. 20:14-17 – Իսկ եթէ ես կենդանի մնամ, դու ինձ գթասրտութիւն ցոյց տո՛ւր. 15 եթէ մեռնեմ, քո գթասրտութիւնը իմ տնից չկտրես յաւիտեան։ Նոյնիսկ այն ժամանակ, երբ Տէրը Դաւթի թշնամիներին երկրի երեսից ջնջի, 16  Եւ Յովնաթանը Դաւիթի տան հետ ուխտ կնքեց եւ ասեց. Տէրը Դաւիթի թշնամիներիցը վրէժ առնէ։ 17 Եւ Յովնաթանը Դաւիթին կրկին երդում անել տուաւ նորան սիրելու համար, որովհետեւ նորան սիրում էր իր անձի պէս։ 
  • 2 Թագ. 9:1,3,6-10 – Եւ Դաւիթն ասեց. Արդեօք Սաւուղի տանիցը մնացած մարդ կա՞յ, որ նորան բարերարութիւն անեմ Հովնաթանի սիրո համար։  Եւ Սիբան ասեց թագավորին. Յովնաթանից ոտքերը կաղ մի որդի կա տակաւին։  6  Եւ Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէն Դաւիթի մօտ եկաւ եւ երեսի վերայ ընկաւ ու խոնարհութիւն արաւ։ Եւ Դաւիթն ասեց. Ով Մեմփիբոսթէ. Եւ նա ասեց. Ահա ծառադ։  7  Եւ Դաւիթը նորան ասեց. Մի վախենար, որովհետեւ քո հօր Հովնաթանի սիրո համար քեզ անպատճառ բարերարութիւն պիտի անեմ,
  1. եւ քո հօր Սաւուղի բոլոր արտերը քեզ վերայ պիտի դարձնեմ, 
  2. եւ դու պիտի միշտ իմ սեղանի վերայ հաց ուտես։
  3. Հով. 15:15 – Այլ եւս ծառայ չեմ ասում քեզ, որովհետեւ ծառան չգիտէ, թէ իր տէրն ինչ է գործում. բայց քեզ բարեկամ (ընկերր) ասեցի, որովհետեւ ամեն ինչ որ լսեցի իմ Հօրից, հայտնեցի քեզ։   
3. թագավորության Դաշնագիր (ուխտ) — Covenant of Kingdom

Սա միակ ուխտն է, որը Դավիթը չկարողացավ պահել։ Բայց անկասկած՝ նա պահեց այս խոստումը Հովնաթանի որդու հանդեպ։

  • 1 Թագ. 23:16-18 – Եւ Սաւուղի որդի Հովնաթանը վեր կացաւ գնաց անտառը Դաւիթի մօտ, եւ նորա ձեռքը Աստուծով զօրացրեց. 17 Եւ նորան ասեց. Մի վախենար, որովհետեւ իմ հօր Սաւուղի ձեռքը քեզ պիտի չգտնէ, եւ դու Իսրայէլի վերայ թագաւոր պիտի լինես, եւ ես քո երկրորդը կլինեմ, եւ այս բանը իմ հայր Սաւուղն էլ գիտէ։ 18 Եւ նորանք երկուսն էլ Տիրոջ առաջին ուխտ արին. Եւ Դաւիթը մնաց անտառում, բայց Հովնաթանը գնաց իր տունը։  

Ամփոփում

  • 2 Թագ. 1:26 – Ցաւում եմ քեզ համար, եղբայրս Յովնաթան, Դու ինձ խիստ սիրելի էիր. Բարձր էր ինձ համար քո սէրը կանանց սէրից։