Բանալի համարներ. 2 Թագավորաց 4.38-41
38 Եղիսեն վերադարձավ Գաղգաղա։ Այդ երկրում սով էր, և մարգարեների խումբը նստել էր Եղիսեի առաջ։ Եվ նա ասաց իր ծառային. «Մեծ կաթսան դի՛ր և ապո՛ւր եփիր մարգարեների խմբի համար»։ 39 Եվ Նրանցից մեկը դաշտ դուրս եկավ՝ կանաչեղեն հավաքելու։ Եվ վայրի որթ գտավ ու նրանից վայրի վարունգ քաղեց՝ շալակը լիքը, և եկավ ու դրանք մանրեց ապուրի կաթսայի մեջ, քանի որ չգիտեին, թե ինչ էր։ 40 Եվ լցրին մարդկանց համար, որ ուտեն։ Եվ երբ այդ ապուրից ուտում էին, գոռալով ասացին. «Մահ կա կաթսայում, ո՛վ Աստծու մարդ», և չկարողացան ուտել։ 41 Եվ նա ասաց. «Ալյո՛ւր բերեք»։ Ալյուրը լցրեց կաթսան և ասաց. «Լցրո՛ւ մարդկանց համար, թող ուտեն»։ Կաթսայում այլևս վատ բան չկար։
Եղիսեն վերադարձավ երկիր։ Երկրագնդի վրա համաշխարհային համաճարակ էր, և մարգարեների խումբը նստել էր Եղիսեի առաջ։ Եվ Եղիսեն ասաց իր ծառաներին. «Մեծ կաթսան դրեք և ապո՛ւր պատրաստեք ձեր մտքի համար»։ Եվ բոլոր մարգարեների խումբը դաշտ դուրս եկան ինֆորմացիա հավաքելու, նրանցից մեկը մտավ youtube, facbook, Tiktok և մի շարք սոցիալական լրատվամիջոցներ տեղեկատվություն ստանալու համար, և նրանցից մեկը գտավ մի վայրի պատմություն։ Եվ նա հավաքվեց վայրի տեղեկատվություններ և գաղափարներ և դրանց լցրեց կաթսայի մեջ։ Եվ նա անգամ չստուգեց թե արդյոք իր հավաքած փաստերը պատասխանատու աղբյուրներից են սնված թե ոչ։ Եվ նրանց բերեց ներկայացրեց մարդկանց մտածելու համար։ Եվ լցրին մարդկանց համար, որ ուտեն։ Եվ երբ այդ ապուրից ուտում էին, գոռալով ասացին. «Մահ կա կաթսայում, ո՛վ Աստծու մարդ», և չկարողացան ուտել։ Եվ Եղիսեն ասաց, վերցրեք կյանքի հացը և կերեք այն մնացած գաղափարների հետ միասին: Եվ կաթսայում այլևս ոչ մի վնասակար բան չկա։
Արդյոք վնասակար տեղեկատվություն կա՞ ձեր կաթսայում
- Կաթսա — Մարդու անձը — Միտքը, կամքն ու Զգացմունքները։
- վայրի որթ — Մեղք, խաբկանքը, Սուտը…
- Ալյո՛ւր — Աստծո Խոսքը
1. Նրանք հասկացան որ ամեն բան չե որ բարի է։
Ա Թես. 5.20-22 — Մարգարեությունները մի՛ անարգեք։ Ամեն բան քննե՛ք. բարին ամո՛ւր պահեք։ Չար բանից ամեն կերպ հեռո՛ւ մնացեք։
39 Եվ Նրանցից մեկը դաշտ դուրս եկավ՝ կանաչեղեն հավաքելու։
1 Կոր. 5.6 — Չգիտե՞ք, որ մի փոքր թթխմորն ամբողջ զանգվածն է խմորում։
1 Կոր. 3.16 Չգիտե՞ք, որ դուք Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։
-
- Ադամը և Եվան հավաքեցին այն ինչ արգելված էր որի արդյունք եղավ մահ։
…Եվ եկավ ու դրանք մանրեց ապուրի կաթսայի մեջ, քանի որ չգիտեին, թե ինչ էր։
2. Նրանք մեծ վախի զգացմունք ունեցան։
40 Եվ երբ այդ ապուրից ուտում էին, գոռալով ասացին. «Մահ կա կաթսայում, ո՛վ Աստծու մարդ», և չկարողացան ուտել։
Եսայի 43.1 — Սակայն այսպես է ասում Տերը՝ քո արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես։
1 Հովհաննես 4.18 — Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը։
Հռոմեացիս 12.1-2 — Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։
3. Նրանք մաքրվեցին Աստծո Խոսքով։
41 Եվ նա ասաց. «Ալյո՛ւր բերեք»։ Ալյուրը լցրեց կաթսան և ասաց. «Լցրո՛ւ մարդկանց համար, թող ուտեն»։ Կաթսայում այլևս վատ բան չկար։
Հովհաննես 6.35 Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կյանքի հացը. դեպի ինձ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի։