Բանալի համար.
Հռ.12.1-2 – Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։
Հարցը այն է՝ ինչպե՞ս մեր մարմինները մատուցենք կենդանի զոհ Աստծուն
Բ Օր.18.1-3 – Այս կլինի քահանաների իրավունքը ժողովրդի կողմից և մատուցված զոհերի կողմից, դրանք լինեն արջառ, թե ոչխար։ Քահանային պետք է տրվի թիակը, ծնոտները և փորը։
Եբր. 4.14-16 — Արդ ունենք երկինքներով անցած մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը։
- Նոր Կտակարանը մեզ հայտնում է, որ մեր Բարձրյալ Քահանան Հիսուսն է, և կա երեք բան, որ մենք պետք է բերենք Նրան… թիակը, ծնոտները և փորը։
-
Բերե՛ք ուսերը որպես կենդանի զոհ.
կյանքի բեռների լիակատար հանձնվածություն։
Ա Պետրոս 5.7 — Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում:
Մատթեոս 11.28-30 — Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։
Ես. 58.6 — Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ. լուծի՛ր (1)ամբարշտության կապանքները, (2)արձակի՛ր լծի կապերը. (3)Ճնշվածներին ազատի՛ր և (4)կոտրի՛ր ամեն տեսակ լուծ:
Եւ այն օրը կլինի որ նրա բեռը կվերցվի քո ուսերից, եւ նորա լուծը՝ քո պարանոցից, եւ լուծը կկոտրվի օծության պատճառով (Եսայի 10.27)։
-
- Սա խոսում է ճնշման, հոգսերի և ծանրությունների հեռացման մասին։
- Լուծը ոչ թե պարզապես հանվում է, այլ կոտրվում է, որպեսզի այլևս երբեք չվերադառնա։
-
Բերե՛ք ծնոտները որպես կենդանի զոհ.
վիրավորանքի և նախատինքի լիակատար հանձնվածություն։
Քո մի երեսին խփողին մյո՛ւսն էլ մոտեցրու. նրան, ով քո վերարկուն վրայիցդ հանում է, մի՛ արգելիր նրան շապիկդ էլ վերցնել (Ղուկաս 6.29):
- Այսինքն երբ մեզ հարվածում են խոսքերով կամ վատ վերաբերմունքով, բնական մարդը ուզում է պատասխանել։ Բայց Քրիստոսի ճանապարհը խաչի ճանապարհն է.
- Նրա վրայից հանեցին վերարկուն, բայց փոխարենը ստացավ սուտ համբույր։
Իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին և իմ ծնոտները՝ մորուքս փետողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից (Եսայի 50.6)։
Հիսուսը դեռ խոսում էր, ահա եկավ Հուդան՝… Նա իսկույն մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց նրան (Մատթեոս 26:47,49):
-
Բերե՛ք ստամոքսը որպես կենդանի զոհ.
Ախորժակի և ցանկությունների լիակատար հանձնվածություն։
- Անկառավարելի ախորժակը բերում է հոգևոր կուրության։
Նա իրենց ուզածը տվեց նրանց և ուժաթափություն ուղարկեց նրանց անձերին (Սաղմոս 106.15):
Ահա սա էր քո քույր Սոդոմի անօրենությունը.
(1) Ամբարտավանություն, (2) հացի կշտություն և (3) անհոգ հանգստություն ունեին…(Եզեկիել 16.49):
- Երբ ստամոքսը հանձնվում է, Հգին զորանում է։
Ղուկաս 4.4 — Եվ Հիսուսը նրան ասաց. Գրված է. Մարդ միայն հացով չի ապրում, այլև Աստծու ամեն խոսքով (Բ Օր. 8.3)։