Բարու և չարի պատերազմական դաշտը մարդու անձի մեջ է։ Բավական չէ, որ Սուրբ Հոգին հաստատի Իր բնակությունը մարդու հոգու մեջ։ Նա պետք է մուտք ունենա դեպի անձը և մարմինը, ինչպես պատկերված է գծագրում։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մարդը չի կարող սրբացված դառնալ, որովհետև սրբության պայմանը՝ Հոգով լցված հոգին, անձը և մարմինն են։ Առողջ անձը և հոգին ունեն առողջ մարմնի կարիք, իսկ եթե մարմինն անձնատուր է եղել մարմնական ցանկություններին և կրքերին, անձը և հոգին տուժում են, և ամբողջ մարդը հոգևորապես հիվանդ է դառնում։