Մենք Սուրբ Հոգու կարիքն ունենք
We Need the Holy Spirit
Բանալի համարներ. Գործ. 1:1-12
4 Չհեռանա՛ք Երուսաղեմից, այլ Հոր խոստմա՛նը սպասեք, ինչպես որ ինձանից լսեցիք։ 5 Որովհետեւ Յովհաննէսը յիրաւի ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կ’մկրտուիք, ոչ թէ շատ օրեր սորանից յետոյ։
8 Բայց դուք զօրութիւն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեզ վերայ կ’գայ, եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը։
12 Այդ ժամանակ նրանք Երուսաղեմ վերադարձան Ձիթենյաց կոչվող լեռան վրայից, որը մոտ էր Երուսաղեմին և գտնվում էր մի շաբաթ օրվա ճանապարհի չափ հեռավորության վրա։
Հնազանդվել Քրիստոսին։ (Գործք Առաքելոց 1:13)
Submission to Christ.
13 Երբ քաղաք մտան, բարձրացան վերնատուն, որտեղ մնում էին Պետրոսն ու Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմեոսն ու Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսն ու Սիմոն Նախանձահույզը և Հակոբոսի որդի Հուդան։
Եփեսացիներին 5:18-21 — 18 Գինով մի՛ հարբեք, որ անառակության է տանում, այլ Հոգո՛վ լցվեք։ 19 Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։ 20 Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը։ 21 Իրար հնազանդ եղէք Աստուծոյ երկյուղով։
Հոգևոր Միասնություն։ (Գործք Առաքելոց 1:14)
Spiritual Unity.
13 Սրանք բոլորը միշտ միաբան աղոթքի մեջ էին մի քանի կանանց, Հիսուսի մոր՝ Մարիամի և նրա եղբայրների հետ միասին։
Սաղ. 133:1-3 – 1 Ինչքա՜ն բարի և ինչքա՜ն ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին, իրար հետ։ 2 Այն ազնիվ յուղի պես է, որ գլխի վրայից թափվում է մորուքի վրա, այսինքն՝ Ահարոնի մորուքի վրա, և իջնում է մինչև նրա հանդերձանքների ծայրը։ 3 Հերմոնի շաղի պես է, որ ցած է իջնում Սիոնի սարերի վրա, որովհետև Տերն այնտեղ պատրաստեց օրհնություն և կյանք՝ մինչև հավիտյան։
Մատ. 18:19-20 – 19 Դարձեալ ասում եմ ձեզ՝ եթէ ձեզանից երկուսը երկրի վրա միաբանուին՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կլինի նորանց իմ Հօրիցն՝ որ երկնքումն է։ 20 Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ։
Հռ. 15:5-6 – 5 Եւ համբերութեան եւ մխիթարութեան Աստուածը տա ձեզ միեւնոյն բանը խորհել իրար հետ Քրիստոս Յիսուսի կամքի համեմատ։ 6 Որ միաբան մէկ բերանով փառաւորէք Աստուծուն, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը։
Աղերսանք։ (Գործք Առաքելոց 1:24-25)
Supplication.
24 Եվ աղոթելով ասացին. «Դու, Տե՛ր, որ գիտես բոլորի սրտերը, հայտնի՛ր, թե այս երկուսից ո՛ւմ ես ընտրել։
Ղուկ. 3:21-22 – 21 Ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսն էլ մկրտվեց և երբ աղոթում էր, երկինքը բացվեց, 22 Եւ Սուրբ Հոգին և մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի իջավ նրա վրա, և երկնքից ձայն եղավ, որ ասում էր. Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը։
Պենտեկոստեի նախապատրաստում.
խոսքի ուսումնասիրություն։ (Գործք Առաքելոց 1:20-22)
Scripture Study.
Գործք Առաքելոց 1:20-22 20 Քանի որ Սաղմոսների գրքում գրված է. “Թող նրա տունն ավերակ դառնա, և ոչ ոք թող այնտեղ չբնակվի” ( Սաղ. 69.25 ), և “Թող նրա առաքելությունն ուրիշն առնի” ( Սաղ. 109.8 )։
Բ Պետրոս 1:21 — որովհետև ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։
Հռոմեացիներին 15:4 — Ինչ որ գրվել է, մեր սովորելու համար է գրվել, որպեսզի համբերությամբ և Գրքերի մխիթարությամբ հույս ունենանք։