Բանալի համար. ՀՈՎՀԱՆՆԵՍ 15.1-8
1 Ես եմ ճշմարիտ որթը, և Իմ Հայրը մշակն է։ 2 Ամեն մի ճյուղ, որ ինձանում է և պտուղ չի բերում, Նա կտրում է։
Հուդան հեռացավ, և միայն դրանից հետո Հիսուսը շարունակեց Իր խորը ուսուցումը մնացած աշակերտներին՝ ներառյալ Հովհաննես 14–17 գլուխները, որտեղ Նա խոսում է՝
Իր հետ մնալու մասին
Սուրբ Հոգու գալու մասին
Որթի և ճյուղերի մասին (Հովհ. 15)
Եվ ամեն մի ճյուղ, որ պտուղ է բերում, Նա մաքրում է (kathairō էտում է) այն, որ ավելի պտղաբեր լինի։
Ինչու է էտումը հարկավոր
Էտումը նշանակում է՝ կտրել ավելորդ, չոր կամ անպտուղ ճյուղերը։ Սա անհրաժեշտ է երեք հիմնական պատճառներով․
- Որպեսզի կյանքը կենտրոնանա պտղի վրա
Երբ մշակն էտում է ավելորդ ճյուղերը, ամբողջ ուժը գնում է առողջ ճյուղերին, և դրանք բերում են ավելի շատ և ավելի լավ պտուղ։ - Որպեսզի լույսը հասնի բույսին
Խիտ և չէտված որթատունկը չի ստանում բավական լույս։ Լույսը անհրաժեշտ է պտղի հասունացման համար։ Էտումը բացում է որթատունկը, որպեսզի արևի լույսը հասնի պտղաբեր ճյուղերին։ - Որպեսզի հեռացվի այն, ինչ վնասում է բույսին
Չոր, հիվանդ կամ թույլ ճյուղերը ոչ միայն պտուղ չեն բերում, այլ նաև խանգարում են ամբողջ բույսի առողջությանը։ Դրանք հեռացնելը պաշտպանում է ամբողջ որթատունկը։
3 Արդ, դուք մաքուր եք այն խոսքի միջոցով, որ Ես ձեզ խոսեցի։ 4 Մնացե՛ք իմ մեջ, և Ես ձեր մեջ։ Ինչպես ճյուղը չի կարող ինքն իրենից պտուղ բերել, եթե որթի վրա չմնա, այնպես էլ դուք չեք կարող, եթե իմ մեջ չմնաք։ 5 Ես եմ որթը, իսկ դուք՝ ճյուղերն եք։ Նա, ով մնում է իմ մեջ և Ես նրա մեջ, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց ինձ դուք ոչինչ չեք կարող անել։ 6 Եթե մեկն Իմ մեջ չմնա, Նա ճյուղի պես դուրս կնետվի և կչորանա, և մարդիկ կհավաքեն դրանք ու կրակը կգցեն, և նրանք կվառվեն։ 7 Եթե դուք Իմ մեջ մնաք, և Իմ խոսքերը ձեր մեջ մնան, պիտի խնդրեք, ինչ որ կամենաք և այն պիտի լինի ձեզ։ 8 Իմ Հայրը կփառավորվի դրանով որ դուք շատ պտուղ բերեք. Այդպես դուք Իմ աշակերտները լինեք։
Հովհաննես 15․1–8 հատվածը շատ հստակ բացահայտում է Հոր ակտիվ և անձնական գործը հավատացյալի կյանքում։
1. Հայրը հավատացյալի կյանքի մշակն է – գործընթաց
1 …իմ Հայրը մշակն է։
Մշակը տեսնում է պտուղը, որը մենք դեռ չենք տեսնում։
Շատ կարևոր հարց է․ «Ինչպե՞ս է Հայրը մշակ»։
Հայրը հեռացնում է այն, ինչ խանգարում է աճին
2 Ամեն մի ճյուղ, որ ինձանում է և պտուղ չի բերում, Նա կտրում է։
սխալ մտածելակերպ, մարմնական սովորություններ,
կապվածությունները, որոնք զբաղեցնում են Աստծո տեղը մեր սրտում,
հոգևոր անտարբերությունը, որը թուլացնում է մեր հարաբերությունը Աստծո հետ։
- Հոր նպատակը միշտ նույնն է՝
հավատացյալին առաջնորդել սրբությունից սրբություն և փառքից փառք։
2. Հայրը մաքրում է պտղաբերին՝ ավելի մեծ պտղաբերության համար
2 …Եվ ամեն մի ճյուղ, որ պտուղ է բերում, Նա մաքրում է (kathairō, սրբում է) այն, որ ավելի պտղաբեր լինի։
Այստեղ օգտագործված «մաքուր» բառը հունարենում katharoi (καθαροί) է, որը գալիս է նույն արմատից, «մաքրել», էտել», մաքրել պատրաստել պտղաբերության համար»։
Եբրայեցիս 10.2 — մեկ անգամ մաքրված լինելով, մեղքի հանդեպ ոչ մի խղճահարություն չէին ունենա։
- Սա շատ կարևոր ճշմարտություն է․ Հայրը աշխատում է ոչ միայն թույլ հավատացյալների վրա, այլ նաև պտղաբեր հավատացյալների վրա։
Սրբացումը աճի ճանապարհ է։
2 Եվ ամեն մի ճյուղ, որ պտուղ է բերում
2 ավելի պտղաբեր լինի
8 որ դուք շատ պտուղ բերեք
- Փորձությունները, սպասման շրջանները, բոլորը զտման պահերեն.
3. Սա Որդու շարունակական գործն է մեր մեջ
3 Արդ, դուք մաքուր եք այն խոսքի միջոցով, որ Ես ձեզ խոսեցի։
- Հայրը էտում է որպես Մշակ, բայց Որդին մաքրում է Իր Խոսքով։
Հայրը աշխատում է մեր կյանքի իրավիճակների միջոցով,
Որդին աշխատում է մեր ներսում Իր Խոսքի միջոցով,
4. Որդին պտղաբերություն է ապահովում Իր Խոսքի մեջ մնալու միջոցով
7 Եթե դուք Իմ մեջ մնաք, և Իմ խոսքերը ձեր մեջ մնան…
- Նույն Խոսքը, որը կյանք տվեց քեզ, նաև պատրաստում է քեզ պտղաբերության համար։
Պտղաբերության ընթացքը սկսվում է ներսից
Նախ Աստված աշխատում է մեր սրտում, հետո փոխում է մեր միտքը, և հետո այդ փոփոխությունը երևում է մեր կյանքում։
Գուցե այսօր դու անցնում ես էտման շրջան։
Գուցե Աստված հեռացնում է ինչ-որ բան քո կյանքից։
Գուցե դա ցավոտ է, գուցե դա դժվար է հասկանալ,
Ինչպես գրված է Եբրայեցիներ 12․11-ում․
Եվ ամեն խրատ հենց նույն պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով վարժուածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։
վերջնական նպատակը՝
Իմ մեջ մնաք,
Իմ խոսքերը ձեր մեջ մնան,
Իմ Հայրը կփառավորվի
Իմ աշակերտները լինեք։